Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Բարի հողի մեջ

    Միշտ չէ, որ սերմնացանը հանդիպում է հիասթափության: Այն սերմի մասին, որն ընկել է բարի հողի մեջ, Փրկիչն ասաց. «Նա է, որ խոսքը լսում է և իմանում, որ և պտուղ է տալիս, որը հարյուր, և որը վաթսուն, և որը երեսուն»: «Բայց այն պարարտ երկրի միջինը նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում և ընդունում են, և համբերությունով պտուղ են տալիս”:ՔԱ 35.2

    Բարի և հոժար սիրտը, որի մասին խոսում է առակը, այն սիրտը չէ, որ մեղք չունի, քանի որ Ավետարանը քարոզվում է կորածին: Քրիստոսն ասաց. «Ես չեկա արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կանչելու» (Մարկոս 2.17): Բարի սիրտ ունի նա, ով տրվում է Սուրբ Հոգու համոզմանը: Վերջինս խոստովանում է իր հանցանքը և Աստծո ողորմու- թյան ու սիրո կարիքն է զգում: Նա անկեղծորեն փափագում է ճանաչել ճշմարտությունը, որպեսզի հնազանդվի դրան: Հոժար սիրտը հավատացող սիրտն է, այն, որ հավատում է Աստծո խոսքին: [59] Առանց հավատի անհնար է ընդունել խոսքը: «Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի” (Եբրայեցիս 11.6):ՔԱ 35.3

    Սա «նա է, որ լսում է խոսքը և հասկանում այն»: Քրիստոսի օրերում փարիսեցիները փակում էին իրենց աչքերը, որպեսզի չտեսնեն, և իրենց ականջները, որ չլսեն, ուստի ճշմարտությունը չկարողացավ հասնել նրանց սրտերին: Նրանք պետք է հատուցում ստանային իրենց միտումնավոր արհամարհանքի և ինքնակամ կուրության համար: Սակայն Քրիստոսը սովորեցնում էր Իր աշակերտներին, որ նրանք պետք է բացեն իրենց միտքն ուսուցման համար և պատրաստ լինեն հավատալու: Նա օրհնեց նրանց, որովհետև նրանք տեսնում էին հավատի աչքերով ու լսում էին հավատի ականջներով:ՔԱ 36.1

    Բարի հող ունեցող ունկնդիրն ընդունում է խոսքը «ոչ թե իբրև մարդկանց խոսք, այլ ինչպես որ ճշմարիտ է’ Աստծո խոսք» (Ա Թեսաղոնիկեցիս 2.13): Միայն նա է իսկական սովորողը, ով ընդունում է Աստվածաշունչը որպես Աստծո ձայն, որ խոսում է իր հետ: Նա դողում է այդ խոսքից, քանի որ նրա համար դա կենդանի իրականություն է: Նա իր միտքն ու սիրտը բացում է ընդունելու այն: Այսպիսի լսողներից էին Կոռնելիո- սը և նրա բարեկամները, ովքեր ասացին Պետրոս առաքյալին. «Հիմա մենք ամենքս Աստծո առաջին կանգնած ենք, որ լսենք այն ամենը, որ Տերից քեզ հրամայված է” (Գործք առաքե լ ոց 10.33):ՔԱ 36.2

    ճշմարտության ճանաչումը կախված չէ այնքան մտքի հզորությունից, որքան’ ազնիվ նպատակից, անկեղծ ու ապավինող հավատի պարզությունից: Աստծո հրեշտակները մոտենում են նրանց, ովքեր սրտի խոնարհությամբ փնտրում են աստվածային առաջնորդություն: Սուրբ Հոգին տրվում է ճշմարտության հարուստ գանձերը նրանց բացելու համար:ՔԱ 36.3

    Խոսքը լսելով’ բարի հողի տեր ունկնդիրները պահում են այն: Սատանան իր ամբողջ չար ուժերով անկարող է այն խլել:ՔԱ 37.1

    Պարզապես խոսքը լսելը կամ կարդալը բավական չէ: Նա, ով փափագում է օգուտ քաղել Աստվածաշնչից, պետք է խորհի այն ճշմարտության վրա, որ ներկայացված է եղել իրեն: [60] Լուրջ ուշադրությամբ և աղոթքով խորհելու միջոցով նա պետք է հասկանա ճշմարտության խոսքերի իմաստը և խորապես լցվի սուրբ խոսքերի հոգով:ՔԱ 37.2

    Աստված պատվիրում է մեզ, որ միտքը զբաղված լինի վեհ ու մաքուր մտորումներով: Նա ցանկանում է, որ մենք խորհենք Իր սիրո և ողորմության մասին, ուսումնասիրենք Իր հրաշալի գործը’ փրկության մեծ ծրագրի մեջ: Այդ ժամանակ գնալով ավելի ու ավելի պարզ կդառնա ճշմարտության ընկալումը, իսկ սրտի մաքրության ու մտքի պարզության համար մեր ցանկությունն’ ավելի մեծ ու ավելի սուրբ: Այն մարդը, որ մշտապես խորհում է սուրբ ճշմարտությունների մասին, կվերափոխվի’ հաղորդակցվելով Աստծո հետ Սուրբ Գրքի ուսումնասիրության միջոցով:ՔԱ 37.3

    «Եվ պտուղ է տալիս”: Մարդիկ, որ լսելով խոսքը, պահում են այն հնազանդությամբ’ պտուղներ կբերեն: Աստծո խոսքը, որ ընդունվում է սրտի մեջ, կդրսևորվի բարի գործերում: Դրա արդյունքը կերևա քրիստոսանման բնավորության և կյանքի մեջ: Քրիստոսն Իր մասին ասաց. «Քո կամքը կատարել կամեցա, ով Աստված. և քո օրենքն իմ սրտի մեջ է” (Սաղմոս 40.8): «Ես իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող Հոր կամքը” (Հովհաննես 5.30): Աստվածաշունչն ասում է. «Ով որ ասում է, թե նրանում եմ բնակվում, պետք է, ինչպես որ նա գնաց, ինքն էլ այնպես գնա” (Ա Հովհաննես 2.6):ՔԱ 37.4

    Հաճախ Աստծո խոսքը ընդհարվում է մարդու բնավորության ժառանգական և ձեռք բերված գծերի և նրա կյանքի սովորույթների հետ: Սակայն բարի հողի տեր ունկնդիրը, խոսքը լսելով, ընդունում է նրա բոլոր պայմաններն ու պահանջները: Նրա սովորությունները, հակումներն ու գործերը հնազանդեցվում են Աստծո խոսքին: Նրա աչքում սահմանափակ, սխալական մարդու պատվիրանները կորցնում են իրենց կարևորությունն անսահման Աստծո խոսքի կողքին: Իր ամբողջ սրտով, անշեղ նպատակամղվածությամբ ով հավիտենական կյանքն է փնտրում, կորստի, հալածանքի կամ նույնիսկ մահվան գնով կհնազանդվի ճշմարտությանը:ՔԱ 37.5

    «Եվ համբերությամբ” նա պտուղ է տալիս: Աստծո խոսքն ընդունողներից ոչ մեկը զերծ չի մնում դժվարությունից ու փորձությունից, սակայն երբ գալիս է վիշտը, ճշմարիտ քրիստոնյան չի անհանգստանում, չի հուսահատվում և չի կորցնում վստահությունը: [61] Թեև մենք չենք կարող տեսնել գործերի վերջնական արդյունքը կամ հասկանալ Աստծո նախախնամության նպատակը, մենք չպետք է կորցնենք մեր վստահությունը: Հիշելով Տիրոջ ջերմագին ողորմություննե- րը’ մենք պիտի մեր հոգսը Նրան թողնենք և համբերությամբ սպասենք Նրա փրկությանը:ՔԱ 38.1

    Պայքարի միջոցով հոգևոր կյանքն ուժեղանում է: Հաղթանակած փորձությունները զարգացնում են բնավորության կայունությունը և թանկարժեք հոգևոր շահերը: Հավատի, հեզության ու սիրո կատարյալ պտուղը հաճախ լավագույնս հասունանում է փոթորկալից ամպերի և խավարի մեջ:ՔԱ 38.2

    «Մշակը երկայնամտորեն սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ առաջի և վերջի անձրևն առնի» (Հակոբոս 5.7): Այսպես էլ քրիստոնյան պիտի համբերությամբ սպասի Աստծո խոսքի իրականացմանն իր կյանքում: Հաճախ, երբ մենք աղոթում ենք Սուրբ Հոգու շնորհի համար, Աստված պատասխանում է մեր աղոթքներին’ դնելով մեզ այնպիսի հանգամանքների մեջ, որոնք զարգացնում են այս պտուղները, սակայն մենք չենք հասկանում Նրա նպատակը, զարմանում ենք ու տագնապում: Միայն աճելով ու պտուղ բերելով մարդը կարող է զարգացնել այս շնորհները: Մեր գործն է ընդունել Աստծո խոսքը և ամուր կառչել դրանից’ ամբողջությամբ մեզ հանձնելով դրա ղեկավարությանը, և այնժամ խոսքի նպատակը կիրագործվի մեզանում:ՔԱ 38.3

    «Եթե մեկը ինձ սիրում է,- ասաց Քրիստոսը,- իմ խոսքը կպահի, և իմ Հայրը կսիրի նրան. և նրա մոտ կգանք և բնակություն կանենք նրա մոտ” (Հովհաննես 14.23): Ավելի զորեղ, կատարյալ միտք կունենանք, քանի որ մենք կենդանի հաղորդակցություն ունենք անսպառ զորության աղբյուրի հետ: Մեր աստվածապաշտ կյանքի ընթացքում մենք լիովին կհնազանդվենք Հիսուս Քրիստոսին: Մենք այլևս չենք ապրի սովորական եսասիրական կյանքով, այլ Քրիստոսը կապրի մեր մեջ: Նրա բնավորությունը լիովին կդրսևորվի մեր էության մեջ: Այսպես մենք Սուրբ Հոգու պտուղները կբերենք’ «որը երեսուն, և որը վաթսուն, և որը հարյուր”: [62]ՔԱ 38.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents