Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Թաքնված գանձը

    Ըստ Մատթեոսի 13.44:

    «Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ թաքնված գանձի, որ նրան մի մարդ գտնելով թաքցրեց, և ուրախությունից գնում, ամեն ինչ, որ ունի, ծախում է և արտը առնում»:ՔԱ 70.1

    Հնում մարդիկ սովորություն ունեին իրենց գանձերը թաքցնել հողում: Գողություններ ու ավազակություններ հաճախակի էին լինում: Եվ երբ որ տվյալ կառավարությունը փոխվում էր, նրանք, ովքեր մեծ ունեցվածքի տեր էին, ստիպված էին լինում մեծ հարկեր վճարել: Բացի այդ, երկիրը գտնվում էր թալանչիական բանակների ներխուժման մշտական վտանգի տակ: Դրանից ելնելով’ հարուստները ջանում էին պահպանել իրենց հարստությունը այն թաքցնելով, և հողը համարվում էր թաքցնելու ապահով տեղ: Բայց հաճախ այդ տեղը մոռացվում էր, մահը կարող էր խլել տիրոջը, բանտարկությունը կամ աքսորը կարող էին նրան բաժանել իր գանձերից, և այն հարստությունը, որի պահպանման համար նա այդքան ջանք էր թափել, մնում էր երջանիկ գտնողին: Անսովոր բան չէր Քրիստոսի օրերում լքված հողից գտնել հին դրամներ, ոսկյա և արծաթյա զարդեր:ՔԱ 70.2

    Մի մարդ հող էր վարձում, որ մշակի, և երբ եզները վարում են հողը, թաքնված գանձ է դուրս գալիս: Երբ մարդը հայտնաբերում է այդ գանձը, տեսնում է, որ կարող է տիրանալ այդ հարստությանը: [104] Հետ դնելով ոսկին իր տեղը’ նա վերադառնում է տուն և այն ամենը, ինչ որ ունի, վաճառում է’ գնելու այն արտը, որտեղ թաքցված է գանձը: Նրա ընտանիքն ու հարևանները կարծում են, թե նա խենթացել է: Նայելով դաշտին’ ոչ մի արժեք չեն տեսնում լքված հողի մեջ: Բայց մարդը գիտի, թե ինչ է անում, և երբ որ նա դաշտը յուրացնելու իրավունք է ձեռք բերում, սկսում է ամեն մի հատվածում փնտրել պահած գանձը:ՔԱ 70.3

    Այս առակը ցույց է տալիս երկնային գանձի արժեքը և այն ջանքը, որ պետք է թափվի այն ձեռք բերելու համար: Դաշտի մեջ գանձ գտնողը պատրաստ էր հրաժարվելու այն ամենից, ինչ-որ ուներ, պատրաստ էր անդադար աշխատելու, որպեսզի ձեռք բերեր թաքնված գանձը: Այդպես էլ երկնային գանձ գտնողը չպետք է համարի ոչ մի աշխատանք չափազանց մեծ և ոչ մի զոհաբերություն’ չափազանց թանկ, որպեսզի ձեռք բերի ճշմարտության գանձերը:ՔԱ 71.1

    Առակում այն դաշտը, որ գանձ է պարունակում, ներկայացնում է Սուրբ Գիրքը: Ավետարանն էլ գանձ է: Հողն ինքնին այնպես հյուսված չէ ոսկյա երակներով և լցված չէ գանձերով, որքան Աստծո խոսքը:ՔԱ 71.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents