Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ուժ

    Մենք պետք է Աստծուն սիրենք ոչ միայն ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ հոգով, այլ նաև ամբողջ զորությամբ: Սա վերաբերում է մեր ֆիզիկական ուժերի լիարժեք, խելացի օգտագործմանը:ՔԱ 279.2

    Քրիստոսն իսկական աշխատող էր ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր գործերում, և Իր բոլոր գործերում Նա վճռել էր կատարել Իր Հոր կամքը: Երկնայինն ու երկրայինն իրար հետ ավելի սերտ են կապված և գտնվում են Քրիստոսի ղեկավարության և անմիջական հսկողության տակ: [349] Քրիստոսն էր, որ երկրային առաջին խորանի կառուցվածքը ծրագրեց: Նա մանրամասն ցուցումներ տվեց Սողոմոնի տաճարի կառուցման վերաբերյալ: Նա, Ով Իր երկրային կյանքում աշխատեց որպես հյուսն Նազարեթ քաղաքում, երկնայ ին ճարտարապետն էր, որ կազմել էր այն սուրբ շինության նախագիծը, որտեղ պիտի մեծարվեր Իր անունը:ՔԱ 279.3

    Քրիստոսն էր, որ խորանի կառուցողներին իմաստնությամբ օժտեց կատարելու ամենահմուտ ու գեղեցիկ աշխատանքը: Նա ասաց. «Ահա կանչեցի անունով Ովրի որդի Բեսելիելին Հուդայի ցեղից. Եվ լցրի նրան Աստծո Հոգով’ իմաստնությունով և հանճարով և գիտությունով և ամեն ճարտարությունով... Եվ ես ահա նրա հետ տվի Աքիսամացի որդի Ոողիաբը Դանի ցեղից. և ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստնություն դրի, որ բոլոր քեզ պատվիրածս անեն» (Ելից 31.2-6):ՔԱ 279.4

    Աստված կամենում է, որ Իր աշխատողներն ամեն գործով դիմեն Իրեն և հասկանան, որ Ինքն է նրանց ունեցած ամեն ինչի Տվողը: Բոլոր օգտակար հայտնագործությունների և գյուտերի աղբյուրը բխում է Նրանից, Ով հրաշալի խորհրդական է և գերազանց աշխատող: Բժշկի հմուտ հպումները, նրա ուժը նյարդերի և մկանների վրա, նրա գիտելիքը մարմնի նուրբ կառուցվածքի մասին աստվածային զորության իմաստնությունն է, որը պիտի օգտագործվի հիվանդի օգտին: Այն հմաստությունը, որով հյուսնը օգտագործում է մուրճը, այն ուժը, որով դարբինը զարկում է սալին, գալիս է Աստծուց: Նա մարդուն օժտել է տաղանդներով և սպասում է, որ Իրենից խորհուրդ հարցնեն: Ինչ էլ որ անելու լինենք, ինչ գործի մեջ էլ գտնվենք, Նա կամենում է ղեկավարել մեր մտքերը, որպեսզի կատարյալ գործ անենք:ՔԱ 280.1

    Կրոնը և աշխատանքը երկու տարբեր բաներ չեն, դրանք մեկ են: Աստվածաշնչի կրոնը պետք է միահյուսվի ամենի հետ, ինչ անում ենք կամ ասում: [350] Աստվածային և մարդկայ ին ուժերը պետք է համատեղվեն ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր ձեռքբերումների մեջ: Դրանք պիտի միավորված լինեն մարդկային գործունեության բոլոր ոլորտներում’ մեխանիկական և գյուղատնտեսական աշխատանքների մեջ, առևտրական և գիտական ձեռնարկումների մեջ: Պետք է համագործակցություն լինի այն ամենում, ինչ որ մտնում է քրիստոնեական գործունեության մեջ:ՔԱ 280.2

    Աստված հայտնել է այն սկզբունքները, որոնց միջոցով է միայն հնարավոր այդ համագործակցությունը: Նրա փառքը պիտի լինի բոլոր նրանց շարժառիթը, ովքեր Նրա աշխատակիցներն են: Մեր ողջ աշխատանքի շարժառիթը պետք է լինի Աստծո սերը, և այդ աշխատանքը պետք է կատարվի Նրա կամքի համաձայն:ՔԱ 280.3

    Շենք կառուցելիս Աստծո կամքը կատարելը նույնքան կարևոր է, որքան կրոնական ծառայությանը մասնակցելիս: Ու եթե աշխատողները ճիշտ սկզբունքներ են դաստիարակել իրենց բնավորության մեջ, ապա ինչ շինություն էլ որ կառուցեն, նրանք կաճեն շնորհով ու գիտությամբ:ՔԱ 281.1

    Բայց Աստված չի ընդունի ամենամեծ տաղանդը կամ ամենագերազանց ծառայությունն անգամ, եթե «ես»-ը չդրվի զոհասեղանի վրա որպես կենդանի ողջակեզ: Արմատը պետք է սուրբ լինի, որպեսզի պտուղն ընդունելի լինի Աստծուն:ՔԱ 281.2

    Տերը Դանիելին և Հովսեփին խորագետ կառավարիչներ դարձրեց: Նա կարողացավ գործել նրանց միջոցով, որովհետև նրանք ապրում էին ոչ թե իրենց, այլ Աստծուն հաճոյանալու համար:ՔԱ 281.3

    Դանիելի դեպքը խրատ ունի մեզ համար: Դա ցույց է տալիս այն փաստը, որ գործարար մարդը պարտադիր չէ, որ լինի ճարպիկ ու խորամանկ: Նա կարող է ցուցումներ ստանալ Աստծուց ամեն քայլափոխին: Լինելով Բաբելոնի թագավորության վարչապետը’ Դանիելն Աստծո մարգարե էր, որ երկնային ոգեշնչման լույս էր ստանում: Աշխարհիկ, փառասեր կառավարիչներն Աստծո խոսքում ներկայացված են որպես խոտ, որ աճում է, և որպես խոտի ծաղիկ, որ թառամում է: Մինչդեռ Տերը կամենում է Իր ծառայության մեջ ունենալ խելացի մարդիկ, ովքեր կարող են տարբեր աշխատանքներ կատարել: Այնպիսի գործարար մարդկանց կարիքը կա, ովքեր կկիրառեն ճշմարտության վսեմ սկզբունքներն իրենց բոլոր գործերի մեջ: Եվ նրանց տաղանդները պետք է կատարելագործվեն ամե- նաեռանդուն կրթությամբ և ուսումնասիրությամբ: [351] Եթե մարդիկ, ինչ գործ էլ որ անելու լինեն, ձգտում են զարգացնել իրենց հնարավորությունները իմաստնություն և հմտություն ձեռք բերելու համար, ուրեմն օգտագործում են իրենց կարողություններն Աստծո արքայությունն այս աշխարհում հիմնելու գործում: Դանիելի մասին մենք գիտենք, որ նրա բոլոր գործերի մեջ ոչ մի պակասություն կամ սխալ չգտնվեց, երբ դրանք մանրազնին ստուգարքի ենթարկվեցին: Նա մի այնպիսի օրինակ է, ինչպիսին կարող է լինել յուրաքանչյուր գործարար մարդ: Նրա պատմությունը ցույց է տալիս, թե ինչ կարող է անել մի հոգի, ով իր մտքի, մկանների, սրտի և կյանքի ուժը նվիրաբերում է Աստծո ծառայությանը:ՔԱ 281.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents