Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հինը և Նորը

    Ըստ Մատթեոսի 13.51,52:

    Այն ժամանակ, երբ Քրիստոսը սովորեցնում էր ժողովըր- դին, նաև կրթում էր Իր աշակերտներին իրենց ապագա աշխատանքի համար: Նրա ողջ ուսուցման մեջ դասեր կային նրանց համար: Ուռկանի առակը պատմելուց հետո Նա հարցրեց նրանց. «Իմացա՞ք այդ բոլորը”: Նրանք ասացին. «Այո, Տեր”: Այնժամ մեկ ուրիշ առակով նրանց ներկայացրեց իրենց պատասխանատվությունն այն ճշմարտությունների վերաբերյալ, որ ընդունել էին: «Սրա համար, - ասաց Նա,- ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանտեր մարդի, որ հանում է իր գանձից նոր ու հին բաներ”:ՔԱ 90.1

    Տանտերն իր ձեռք բերած գանձերը չի կուտակում: Նա դուրս է հանում, որ բաժանի մյուսներին: Եվ գանձն օգտագործվելով’ ավելանում է: Տանտերը ունի թե’ հին և թե’ նոր թանկագին բաներ: Այսպես Քրիստոսը սովորեցնում է, որ Իր աշակերտներին տրված ճշմարտությունը պետք է հաղորդվի աշխարհին: Եվ փոխանցվելով՝ ճշմարտության գիտությունն ավելանում է: [125]ՔԱ 90.2

    Բոլոր նրանք, ովքեր սրտանց ընդունում են Ավետարանի լուրը, կցանկանան հռչակել այն: Քրիստոսի երկնածին սերը պետք է արտահայտվի: Նրանք, ովքեր հագել են Քրիստոսին, կպատմեն իրենց փորձը’ քայլ առ քայլ հետևելով Սուրբ Հոգու առաջնորդությանը, կպատմեն Աստծուն և Նրա ուղարկած Հիսուս Քրիստոսին ճանաչելու իրենց սովի ու ծարավի մասին, Սուրբ Գրքի իրենց ուսումնասիրման արդյունքների, իրենց աղոթքների, իրենց տագնապների և Քրիստոսի’ իրենց ուղղված խոսքերի մասին. «Ներված են քեզ քո մեղքերը”: Անբնական է որևէ մեկի համար թաքուն պահել այս ամենը, և նրանք, ովքեր լցված են Քրիստոսի սիրով, այդպես չեն անի: Որքան շատ Տերը նրանց սրբազան ճշմարտություններ է հայտնում, այնքան նրանք ավելի են ցանկանում, որ ուրիշ- ներն էլ ընդունեն նույն օրհնությունը: Ու երբ նրանք տարածեն Աստծո շնորհի հարուստ գանձերը, ավելի ու ավելի շատ Քրիստոսի շնորհը կստանան: Նրանք կունենան մանկական սիրտ’ իր պարզությամբ ու անվերապահ հնազանդությամբ: Նրանց հոգիները կփափագեն սրբության, և ճշմարտության ու շնորհի շատ ավելի մեծ գանձեր կհայտնվեն նրանց, որ բաշխեն աշխարհին:ՔԱ 90.3

    Աստծո Խոսքը, որ ներառում է Սուրբ Գիրքը, բնության գիրքը, ինչպես նաև մարդկային կյանքում առկա Աստծո գործերի գիրքը’ ճշմարտության մեծագույն գանձարանն է: Ահա այն գանձերը, որոնցից պիտի օգտվեն Քրիստոսի հետևորդները: ճշմարտությունը փնտրելու ճանապարհին նրանք պետք է ապավինեն Աստծուն, այլ ոչ թե մարդկային ճարտարամտությանը և մեծամեծ մարդկանց, ում իմաստությունը հիմարություն է Աստծո մոտ: Իր նշանակած ուղիներով է Տերն Իր գիտությունը հաղորդում ամեն մի փնտրողի:ՔԱ 91.1

    Եթե Քրիստոսի հետևորդը հավատա Նրա խոսքին և կիրառի այն, ապա բնության մեջ չի լինի մի գիտություն, որ մարդն ի վիճակի չլինի հասկանալ ու գնահատել: Ուրիշ ոչինչ, այլ միայն դա նրան հնարավորություն կտա ճշմարտությունն ուրիշներին հաղորդելու: Բնական գիտությունը գիտելիքների գանձարան է, որից կարող է օգտվել Քրիստոսի դպրոցի յուրաքանչյուր ուսանող: [126] Երբ մենք զննում ենք բնության գեղեցկությունը, երբ ուսումնասիրում ենք Նրա դասերը հողի մշակման, ծառերի աճման, երկրի, ծովի և երկնքի բոլոր հրաշքների մեջ, ապա ճշմարտությունը նորովի ենք ընկալում: Մարդկանց վերաբերյալ Աստծո հարաբերմունքի գաղտնիքները, Նրա իմաստնության և դատաստանի խորությունը, որ երևում է կյանքում, գանձերով հարուստ շտեմարան են:ՔԱ 91.2

    Բայց միայն գրված խոսքում է, որ Աստծո գիտությունն ամենահստակ կերպով հայտնվել է ընկած մարդուն: Սա Քրիստոսի անքննելի հարստության շտեմարանն է:ՔԱ 91.3

    Աստծո խոսքն ընդգրկում է ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարանի Գրքերը: Մեկն առանց մյուսի ամբողջական չէ: Քրիստոսը հայտարարեց, որ Հին Կտակարանի ճշմարտությունները նույնքան արժեքավոր են, որքան Նորինը: Քրիստոսն այսօր մարդկության Փրկիչն է նույնչափ, որչափ’ աշխարհի սկզբում: Մինչև Նա Իր աստվածությունը կծածկեր մարդկային կերպարանքով ու կգար մեր աշխարհ, Ավետարանի լուրը հաղորդել են Ադամը, Սեթը, Ենովքը, Մաթուսաղան և Նոյը: Աբ- րահամը բարի լուրը տարածել է Քանանում, Ղովտը’ Սոդոմում, և հավատարիմ պատգամաբերները սերնդեսերունդ հռչակել են գալիք Մեսիայի մասին: Հրեական կրոնական համակարգի արարողությունները հաստատել է Ինքը’ Քրիստոսը: Նա նրանց զոհաբերությունների համակարգի հիմքն էր, նրանց կրոնական ծառայության մեծ նախակերպարը: Զոհաբերությունների ժամանակ թափված արյունը մատնանշում էր Աստծո Գառան զոհը: Բոլոր խորհրդանշական զոհաբերություններն իրականացան Նրա մեջ:ՔԱ 91.4

    Քրիստոսը, հայտնված նահապետներին, խորհրդանշված զոհաբերության պաշտամունքի մեջ, պատկերված օրենքում և հռչակված մարգարեների կողմից, Հին Կտակարանի հարըս- տությունն է: Իր կյանքով, մահով և հարությամբ, Քրիստոսն այնպես, ինչպես բացահայտված է Սուրբ Հոգու միջոցով, Նոր Կտակարանի Գանձն է, մեր Փրկիչը’ Հոր փառքի արտացոլումը: [127]ՔԱ 92.1

    Առաքյալները պետք է վկայեին Քրիստոսի կյանքի, մահվան և բարեխոսության մասին, որ գուշակել էին մարգարեները: Նրանց զրույցի թեման պետք է լիներ Քրիստոսի խոնարհությունը, մաքրությունն ու սրբությունը և անզուգական սերը: Եվ որպեսզի Ավետարանը քարոզվեր իր ամբողջ լիությամբ, նրանք պիտի ներկայացնեին ոչ միայն Փրկչի կյանքն ու ուսմունքը, այլ’ ինչպես Մեկը, Ում մասին կանխասել են Հին Կտակարանի մարգարեները, և Ով եղել է զոհաբերության ծառայության խորհրդանիշը:ՔԱ 92.2

    Իր ուսուցման մեջ Քրիստոսը ներկայացրեց հին ճշմարտությունները, որոնց հեղինակը Ինքն էր, ճշմարտություններ, որ խոսվել էր նահապետների և մարգարեների միջոցով, բայց հիմա Նա մի նոր լույս սփռեց դրանց վրա: Որքա՜ն տարբեր երևաց դրանց նշանակությունը: Նրա բացատրությունը լույս սփռեց և հոգևոր կյանք տվեց: Եվ Նա խոստացավ, որ Սուրբ Հոգին կլուսավորի աշակերտներին, և որ Աստծո խոսքը միշտ պարզ կլինի նրանց համար: Նրանք ի վիճակի կլինեն նոր գեղեցկությամբ ներկայացնելու ճշմարտությունները:ՔԱ 92.3

    Այն օրից ի վեր, երբ փրկության առաջին խոստումը տրվեց Եդեմում, Քրիստոսի կյանքը, բնավորությունը, միջնորդական աշխատանքը մարդկանց ուսումնասիրության նյութն է եղել: Բայց միայն Սուրբ Հոգով լուսավորված մարդն է նոր և թարմ լույսի տակ ներկայացրել այս թեմաները: Փրկության ճշմարտություններն անընդհատ զարգանալու և ընդարձակվելու տեղ ունեն: Ու թեև հին, սակայն միշտ նոր են’ ճշմարտություն փնտրողին մշտապես պարգևելով ավելի մեծ փառք և զորություն:ՔԱ 93.1

    Յուրաքանչյուր դար բերում է ճշմարտության զարգացման մի նոր փուլ, Աստծո պատգամը’ ուղղված տվյալ ժամանակի սերնդի մարդկանց: Հին ճշմարտությունները բոլորն էլ կարևոր և էական են, նորն անկախ չէ հնից, այլ դրա բացահայտումն է: Միայն հին ճշմարտությունները հասկանալով է, որ մենք կարող են ըմբռնել նորը: Երբ Քրիստոսը կամեցավ հայտնել աշակերտներին Իր հարության ճշմարտությունը, նա սկսեց «Մովսեսից և բոլոր մարգարեներից» և «մեկնում էր նրանց’ ինչ որ գրքի մեջ գրված էր իր մասին” (Ղուկաս 24.27): [128] Սակայն ճշմարտության նորովի բացահայտման մեջ ցոլացող լույսն է, որ փառավորում է հինը: Նա, ով ժխտում և մերժում է նորը, իրականում չունի նաև հինը: Նրա համար այն կորցնում է իր կենսական ուժը և դառնում ընդամենը անկենդան մի ձևականություն:ՔԱ 93.2

    Կան մարդիկ, ովքեր ասում են, թե հավատում են և սովորեցնում են Հին Կտակարանի ճշմարտությունները, մինչդեռ մերժում են Նորը: Բայց մերժելով ընդունել Քրիստոսի ուսմունքը’ նրանք ցույց են տալիս, որ չեն հավատում նահապետների և մարգարեների ասածին: «Եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, որովհետև նա ինձ համար գրեց”, - ասաց Քրիստոսը: (Հովհաննես 5.46): Ուստի Հին Կտակարանի նրանց ուսուցման մեջ անգամ իրական զորություն չկա:ՔԱ 93.3

    Շատերն էլ, որ պնդում են, թե հավատում և սովորեցնում են Ավետարանը, նույն մոլորության մեջ են: Նրանք մի կողմ են դնում Հին Կտակարանի գրքերը, որոնց մասին Քրիստոսն ասաց. «Նրանք են, որ ինձ համար վկայում են» (Հովհաննես 5.39): Մերժելով Հինը’ նրանք իրականում մերժում են Նորը, քանի որ դրանք անբաժանելի ամբողջության մի մասն են կազմում: Ոչ մի մարդ չի կարող ճիշտ ներկայացնել Աստծո օրենքը առանց Ավետարանի, իսկ Ավետարանը’ առանց օրենքի: Օրենքը մարմնավորված Ավետարանն է, իսկ Ավետարանը’ բացահայտված օրենքը: Օրենքն արմատ է, Ավետարանը’ նրա անուշահոտ ծաղիկն ու պտուղը:ՔԱ 93.4

    Հին Կտակարանը լույս է սփռում Նորի վրա, իսկ Նորը’ Հնի: Յուրաքանչյուրն էլ Աստծո փառքի հայտնությունն է Քրիս- տոսում: Երկուսն էլ ներկայացնում են ճշմարտությունները, որոնք շարունակ նորիմաստ խորություններ կբացեն անկեղծ փնտրողին:ՔԱ 94.1

    ճշմարտությունը Քրիստոսում և Քրիստոսի միջոցով անսահման է: Սուրբ Գրքի ուսանողը կարծես նայում է մի աղբյուրի, որը գնալով ավելի է խորանում և լայնանում, երբ նա աչքերը հառած դիտում է ավելի խորքը: Այս կյանքում չէ, որ պիտի հասկանանք Աստծո սիրո խորհուրդը, որ տվեց Իր Որդուն’ քավիչ զոհը լինելու մեր մեղքերի համար: Այս երկրի վրա մեր Փրկչի գործը համարվում է և միշտ էլ կլինի այն նյութը, որ թռիչք պիտի տա մեր ամենահարուստ երևակայությանը: [129] Թեկուզ և մարդը մինչև վերջ լարի իր ողջ մտավոր կարողությունը’ ջանալով թափանցել այս գաղտնիքի մեջ, սակայն նրա միտքը կթուլանա և կհոգնի: Ամենաեռանդուն փնտրողն էլ իր առջև կտեսնի անեզր, անափ մի ծով:ՔԱ 94.2

    ճշմարտությունը, ինչպես այն կա Հիսուսում, կարելի է զգալ, բայց բացատրել’ երբեք: Նրա բարձրությունը, լայնությունն ու խորությունը դուրս են մեր ճանաչողության սահմաններից: Կարող ենք ծայրաստիճան ծանրաբեռնել մեր երևակայությունը և այդ դեպքում էլ կտեսնենք միայն մշուշապատ ուրվագծերն այն սիրո, որ անբացատրելի է, որ այնքան բարձր է, որքան երկինքը, որը, սակայն, խոնարհվեց մինչև երկիր, որպեսզի դրոշմի Աստծո պատկերը մարդկության վրա:ՔԱ 94.3

    Բայց և այնպես մենք կարող ենք ըմբռնել աստվածային բազմողորմության վերաբերյալ այն ամենը, ինչ որ կարող ենք տանել: Սա բացվում է խոնարհ և փշրված հոգուն: Մենք կհասկանանք Աստծո ողորմությունն այն չափով, որքան գնահատում ենք Նրա զոհաբերությունը մեզ համար: Երբ մենք Աստծո խոսքն ուսումնասիրենք խոնարհ սրտով, հետազոտելիս կբացվի փրկության վսեմ թեման: Երբ մենք նայենք դրան, այն գնալով ավելի կպայծառանա, և երբ տենչանք ըմբռնել այն, նրա բարձրությունն ու խորությունն անընդհատ կավելանան:ՔԱ 94.4

    Մեր կյանքը պետք է կապված լինի Քրիստոսի կյանքի հետ, մենք պիտի շարունակ սնունդ ստանանք Նրանից’ ճաշակելով Նրան’ այն Կենդանի Հացը, որ երկնքից իջավ, ըմպելով այն աղբյուրից, որ միշտ թարմ է և միշտ առատորեն գանձեր է բխեցնում: Եթե միշտ Տիրոջը ունենանք մեր հայացքում և շնորհակալությամբ և փառաբանությամբ լի սրտով ձգտենք Նրան, ապա մեր հոգևոր կյանքում տևական թարմություն կունենանք: Աղոթելիս մենք կզրուցենք Աստծո հետ այնպես, ինչպես կխոսեինք ընկերոջ հետ: Նա անձամբ մեզ կհայտնի Իր գաղտնիքները: Հաճախ կհամակվենք Հիսուսի ներկայության քաղցր ու երջանիկ զգացողությամբ: Հաճախ մեր սրտերը կբորբոքվեն մեր ներսում, երբ Նա մոտենա հաղորդակցվելու մեզ հետ, ինչպես անում էր Ենովքի հետ: [130] Երբ սա իսկապես դառնում է քրիստոնյայի փորձառությունը, ապա նրա կյանքում իշխում է պարզությունը, խոնարհությունը, հեզությունը և սրտի հնազանդությունը, որ բոլորին, ում հետ էլ նա շփվում է, ցույց է տալիս, որ նա եղել է Հիսուսի հետ և սովորել է Նրանից:ՔԱ 95.1

    Նրանց մոտ, ովքեր հասել են դրան, Քրիստոսի կրոնն իրեն կդրսևորի որպես կենարար, հագեցնող մի սկզբունք, որպես կենդանի, գործող հոգևոր ուժ: Կյանքում հավերժական երիտասարդության թարմություն, զորություն և ուրախություն կարտահայտվի: Այն սիրտը, որն ընդունել է Աստծո խոսքը, նման չէ ջրափոսի, որի ջուրը գոլորշիանում է, ոչ էլ ճեղքված ջրավազանի, որ կորցնում է իր գանձերը: Այն նման է լեռնային առվակի, որը սնվում է անսպառ աղբյուրներից, որի զով, պսպղուն ջրերը քչքչալով հոսում են ժայռերի վրայով’ թարմացնելով հոգնածին, ծարավին և բեռնավորվածին:ՔԱ 95.2

    Նման փորձառությունը ճշմարտության յուրաքանչյուր ուսուցչի կօժտի հենց այն հատկանիշներով, որոնք նրան Քրիստոսի ներկայացուցիչը կդարձնեն: Քրիստոսի վարդապետու- թյան շունչը այլոց հետ նրա հաղորդակցմանը և աղոթքներին ուժ և անկեղծություն կտա: Քրիստոսի մասին նրա վկայությունը չի լինի սուղ և անկենդան: Սպասավորը կրկին ու կրկին միօրինակ քարոզներ չի կարդա: Նրա միտքը բաց կլինի Սուրբ Հոգու առջև մշտական լուսավորության համար:ՔԱ 95.3

    Քրիստոսն ասաց. «Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի... Ինչպես ինձ ուղարկեց կենդանի Հայրը, և ես կենդանի եմ Հոր համար. այնպես էլ նա, որ ինձ ուտում է, կենդանի կլինի ինձ համար... Հոգին է կեն- դանացոնողը... այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է և կյանք է” (Հովհաննես 6.55-64):ՔԱ 96.1

    Երբ ճաշակում ենք Քրիստոսի մարմինը և ըմպում Նրա արյունը, հավիտենական կյանքի տարր է երևում ծառայության մեջ: Չի լինի չոր և հաճախակի կրկնվող մտքերի պաշար: Կդադարեն անհետաքրքիր ու ձանձրալի քարոզները: Կներկայ աց- վեն հին ճշմարտություններ, բայց դրանք կերևան նոր լույսով: ճշմարտության մի այնպիսի նոր ըմբռնում, պարզություն և զորություն կլինի, որ կնկատեն բոլորը: [131] Նրանք, ովքեր այսպիսի ծառայության մասնակցելու առավելություն կունենան, եթե զգայուն լինեն Սուրբ Հոգու ազդեցությանը, նոր կյանքի շունչ տվող զորություն կզգան: Աստծո սիրո կրակը կվառվի նրանց մեջ: Կկենդանանա նրանց ընկալունակությունը, որպեսզի զանազանեն ճշմարտության գեղեցկությունն ու վեհությունը:ՔԱ 96.2

    Հավատարիմ տանտերը ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի երեխաների և պատանիների ամեն մի ուսուցիչ: Եթե նա Աստծո խոսքն իր գանձը դարձնի, ապա մշտապես երևան կբերի նոր գեղեցկություն և նոր ճշմարտություն: Երբ ուսուցիչն աղոթքով կվստահի Աստծուն, Քրիստոսի Հոգին նրա վրա կհանգչի, և Աստված Սուրբ Հոգով կներգործի նրա միջոցով մյուսների մտքերի վրա: [132] Հոգին նրա միտքն ու սիրտը լցնում է քաղցր հույսով ու քաջությամբ և աստվածաշնչական պատկերներով, և այս բոլորը կհաղորդվեն պատանիներին, ում նա սովորեցնում է:ՔԱ 96.3

    Երկնային խաղաղության և ուրախության աղբյուրները, որ բացվել են ուսուցչի հոգու մեջ Աստվածաշնչի խոսքերի միջո- ցով, կդառնան ազդեցիկ, հզոր մի գետ, որ կօրհնի բոլոր նրանց, ովքեր կշփվեն նրա հետ: Ուսանողի համար Աստվածաշունչը չի դառնա ձանձրալի մի գիրք: Իմաստուն ուսուցչի ազդեցությամբ խոսքն ավելի ու ավելի ցանկալի կդառնա: Այն կլինի ինչպես կյանքի հաց և երբեք չի հնանա: Նրա թարմությունն ու գեղեցկությունը կհրապուրեն և կգերեն երեխաներին ու պատանիներին: Այն նման է երկրի վրա շողացող արևին, որ մշտապես պայծառություն և ջերմություն է հաղորդում, սակայն երբեք չի սպառվում:ՔԱ 96.4

    Աստծո սուրբ, կրթող Հոգին Նրա խոսքի մեջ է: Լույս է շողում նրա յուրաքանչյուր էջից, նոր և թանկարժեք մի լույս: Այնտեղ բացվում է ճշմարտությունը, և բառերն ու նախադասությունները դառնում են պայծառ և համապատասխան տվյալ պահի համար. կարծես Աստծո ձայնն է խոսում մեր հոգու հետ:ՔԱ 97.1

    Սուրբ Հոգին սիրում է դիմել պատանիներին և հայտնել նրանց Աստծո խոսքի գանձերն ու գեղեցկությունը: Այն խոստումները, որ տվել է մեծ Ուսուցիչը, կգերեն զգացումները և կկենդանացնեն հոգին մի հոգևոր զորությամբ, որն աստվածային է: Աշխատասեր միտքն ավելի ու ավելի կճանաչի աստվածային գաղտնիքները, որոնք պատնեշ կդառնան փորձությունների դեմ:ՔԱ 97.2

    ճշմարտության խոսքերի կարևորությունը կմեծանա, նը- րանց նշանակությունն այնպիսի լայնություն ու լիություն ձեռք կբերի, որի մասին երբեք չենք երազել: Խոսքի գեղեցկությունն ու հարստությունը վերափոխող ազդեցություն ունեն մտքի և բնավորության վրա: Երկնային սիրո լույսով սիրտը կողողվի ու կոգեշնչվի:ՔԱ 97.3

    Աստվածաշնչի գնահատումը բարձրանում է նրա ուսումնասիրության ընթացքում: Որ կողմն էլ շրջվի ուսումնասիրողը, ամենուրեք կգտնի Աստծո անսահման իմաստնության ու սիրո դրսևորումը: [133]ՔԱ 97.4

    Հրեական կրոնական համակարգի նշանակությունը դեռ լիովին չի հասկացվել: Ընդարձակ ու խոր ճշմարտություններ են թաքնված նրա ծեսերում և խորհրդանշաններում: Ավետարանն այն բանալին է, որ բացում է այդ գաղտնիքները: Փրկության ծրագրի ճանաչման միջոցով այդ ճշմարտությունները ըմբռնելի են դառնում: Մենք առավելություն ունենք ավելի լավ հասկանալ այս հիանալի թեմաները, քան հիմա ենք հասկանում: Մենք պետք է հասկանանք Աստծո խորունկ ծրագրերը: Հրեշտակները ցանկանում են թափանցել այն ճշմարտությունների մեջ, որոնք հայտնված են այն մարդկանց, ովքեր կոտրված սրտով են քննում Աստծո խոսքը և աղոթում են ավելի խոր գիտելիքներ ձեռք բերելու համար, որ միայն Նա կարող է տալ:ՔԱ 97.5

    Քանի որ մենք ընդհուպ մոտեցել ենք այս աշխարհի պատմության ավարտին, վերջին օրերին վերաբերող մարգարեությունները հատուկ ուսումնասիրություն են պահանջում: Նոր Կտակարանի վերջին գիրքը լի է ճշմարտությամբ, որը մենք պետք է հասկանանք: Սատանան շատերի միտքն այնպես է կուրացրել, որ նրանք ուրախացել են ամեն մի առիթի համար, որպեսզի «Հայտնությունը» չդարձնեն իրենց ուսումնասիրության նյութը: Սակայն Քրիստոսն Իր Հովհաննես ծառայի միջոցով հայտնել է, թե ինչ է լինելու վերջին օրերին, և Նա ասում է. «Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը և լսողները, և սրանում գրվածները պահողները” (Հայտնություն 1.3):ՔԱ 98.1

    «Եվ սա է հավիտենական կյանքը, - ասաց Քրիստոսը, - որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված, և նրան, որ ուղարկեցիր’ Հիսուս Քրիստոսին” (Հովհաննես 17.3): Ինչո՞ւ մենք չենք գիտակցում այս գիտության արժեքը: Ինչո՞ւ այս փառավոր ճշմարտությունները չեն բոցավառվում մեր սրտերում, չեն թրթռում մեր շուրթերի վրա և չեն համակում մեր ողջ էությունը:ՔԱ 98.2

    Տալով Իր խոսքը’ Աստված մեզ տվեց այն բոլոր ճշմարտությունները, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար: Հազարավորներն են կյանքի այս ջրհորներից ջուր հանել, սակայն ջրի պաշարը չի պակասել: Հազարավորները Տիրոջը ունեցել են իրենց առջև և դիտելով Նրան’ վերափոխվել են Նրա պատկերի նմանությամբ: [134] Նրանց հոգիները բորբոքվում են իրենց ներսում, երբ խոսում են Նրա բնավորության մասին’ պատմելով, թե ինչ է Քրիստոսն իրենց համար, և ինչ են իրենք Քրիստոսի համար: Բայց այս ուսումնասիրողները չեն սպառել այդ վեհ և սուրբ թեմաները: Եվ էլի շատ հազարավորներ կարող են ներգրավվել փրկության գաղտնիքների հետազոտման գործի մեջ: Երբ որ խորհենք Քրիստոսի կյանքի և Նրա առաքելության բնույթի մասին, լույսի ճառագայթներն ավելի պայծառ կշողան ճշմարտությունն ի հայտ բերելու յուրաքանչյուր ջանքի դեպքում: Ամեն մի նոր ուսումնասիրություն կբացահայտի ինչ- որ ավելի խոր ու հետաքրքիր մի բան, քան մինչ այդ հայտնի է դարձել: Նյութն անսպառ է: Քրիստոսի մարմնացման, Նրա քավչարար զոհաբերության և միջնորդական աշխատանքի ուսումնասիրությունը կզբաղեցնի ջանասեր ուսանողի միտքը, քանի դեռ ժամանակը շարունակվում է, և նայելով երկըն- քին իր անհամար տարիներով’ նա կբացականչի. «Մեծ է աստվածապաշտության խորհուրդը»:ՔԱ 98.3

    Հավիտենության մեջ մենք կսովորենք այն, ինչ հնարավոր էր ձեռք բերել այստեղ, եթե լույսն ընդունեինք, որը կբացեր մեր հասկացողությունը: Փրկության թեմաները կզբաղեցնեն փրկվածների սրտերը, մտքերն ու լեզուները հավիտենական դարերի ընթացքում: Նրանք կհասկանան այն ճշմարտությունները, որ Քրիստոսը ցանկանում էր բացել Իր աշակերտներին, ովքեր, սակայն, ըմբռնելու համար հավատ չունեին: Քրիստոսի կատարելության և փառքի նոր տեսարաններ կբացվեն հավիտյանս հավիտենից: Հավատարիմ Տանտերն Իր գանձից հին և նոր բաներ կհանի անվերջ դարերի ընթացքում: [139]ՔԱ 99.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents