Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մի՛թե Աստված Իր ընտրայալՆերի համար արդարություն չի անի

    Ըստ Ղուկասի 18.1-8:

    Քրիստոսը խոսում էր այն ժամանակաշրջանի մասին, որ պետք է անմիջապես նախորդի Իր երկրորդ գալստյանը, և այն վտանգների մասին, որոնց միջով պիտի անցնեն Իր հետևորդները: Նկատի ունենալով հատկապես այն ժամանակը’ Նա այս առակը պատմեց այն մասին, որ «պետք է ամեն ժամանակ աղոթք անել և չձանձրանալ”:ՔԱ 123.1

    «Մի դատավոր կար մի քաղաքում-, ասաց Նա,- որ Աստծուց չէր վախենում, և մարդուց չէր ամաչում: Եվ մի որբևայրի էլ կար այն քաղաքում, և նրա մոտ էր գալիս և ասում. Իրավունք արա ինձ իմ ոսոխից: Եվ Նա մի ժամանակ չկամեցավ. նրանից հետո իր մտքումն ասաց. Թեև Աստծուց չեմ վախենում, և մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետև այս որբևայրին հոգնեցնում է ինձ, իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ ձանձրացնի: Եվ Տերն ասաց. Լսեցեք, թե անիրավ դատավորն ինչ է ասում: Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների համար արդարություն չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ասում եմ ձեզ, թե շուտով արդարություն կանի նրանց համար»:ՔԱ 123.2

    Այստեղ պատկերված դատավորը ոչ հարգանք ունի արդարության հանդեպ, ոչ էլ գութ’ տանջվողի նկատմամբ: [165] Որբևայրին, որ միշտ ներկայացնում էր իր գործը նրա առջև, համառորեն մերժվում էր: Կրկին ու կրկին նա գալիս էր նրա մոտ, բայց արհամարհվում և դուրս էր քշվում դատարանից: Դատավորը գիտեր, որ նրա գործը արդար էր, և կարող էր նրան միանգամից բավարարել, բայց չէր կամենում: Նա ուզում էր նրան ցույց տալ իր բռնապետական իշխանությունը, և չպատասխանելով կնոջ խնդրանքին, աղաչանքին ու թախանձանքին’ նա բավականություն էր ստանում: Սակայն կինը չէր ընկճվում և չէր վհատվում: Անտեսելով դատավորի անտարբերությունն ու խստասրտությունը’ կինը համառորեն խնդրում էր, մինչև որ դատավորը համաձայնեց զբաղվել նրա գործով: «Թեև Աստծուց չեմ վախենում, և մարդկանցից չեմ ամաչում,- ասաց նա,- սակայն որովհետև այս որբևայրին հոգնեցնում է ինձ, նրա դատը տեսնեմ, որ վերջապես չգա ինձ ձանձրացնի”: Իր հեղինակությունը պաշտպանելու և իր կողմնակալ դատավարությունը հրապարակելուց խուսափելու համար նա վճռեց համառ կնոջ դատը:ՔԱ 123.3

    «Եվ Տերն ասաց. Լսեցեք, թե անիրավ դատավորն ինչ է ասում: Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների համար արդարություն չի անի, որ ցերեկ ու գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ասում եմ ձեզ, թե շուտով արդարություն կանի նրանց համար»: Այստեղ Քրիստոսը կտրուկ հակարդություն է դնում անիրավ դատավորի և Աստծո միջև: Դատավորը պատասխանեց կնոջ խնդրանքին պարզապես եսասիրությունից դրդված, որպեսզի ազատվեր նրա ձանձրացուցիչ խնդրանքներից: Նրա հանդեպ ոչ գութ ուներ, ոչ էլ կարեկցանք, նրա դժբախտությունը ոչինչ էր նրա համար: Որքա՜ն տարբեր է Աստծո վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր փնտրում են Իրեն: Կարիքավորների և տառապյալների խնդրանքները Նա անսահման կարեկցությամբ է ընդունում:ՔԱ 124.1

    Կինը, որ աղերսում էր դատավորին արդարության համար, կորցրել էր ամուսնուն: Աղքատ ու անօգնական’ նա ոչ մի միջոց չուներ վերականգնելու իր ավերված ունեցվածքը: Այդպես էլ մարդը մեղքի պատճառով կորցրեց իր կապն Աստծո հետ: Մարդը չի կարող ինքն իրեն փրկել: Սակայն Քրիստոսով մենք մոտենում ենք Հորը: Աստծո ընտրյալները թանկ են Նրա համար: Այդ նրանք են, ում Նա խավարից կանչեց Իր զարմանալի լույսի մեջ, որ քարոզեն Նրա առաքինությունները և շողան ինչպես լույս աշխարհի խավարում: [166] Անիրավ դատավորը ոչ մի հատուկ հետաքրքրություն չուներ որբևայրու նկատմամբ, որ համառորեն խնդրում էր պաշտպանել իր դատը, սակայն, որպեսզի ազատի իրեն նրա խղճալի խնդրանքներից, նա լսեց նրա աղաչանքը և ազատեց նրան իր ոսոխից: Բայց Աստված սիրում է իր զավակներին անհուն սիրով: Նրա համար երկրի վրա ամենաթանկ բանն Իր եկեղեցին է:ՔԱ 124.2

    «Որովհետև Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Հակոբը նրա ժառանգության վիճակն է: Նրան ամայի երկրի մեջ գտավ, վայրի ոռնացող անապատում: Նրան շրջապատեց, նրան խրատեց, նրան պահպանեց իր աչքի բիբի պես” (Երկրորդ Օրինաց 32.9,10): «Որովհետև այսպես է ասում Զորաց Տերը. Փառքի հետևից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մոտ, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում” (Զաքարիա 2.8):ՔԱ 125.1

    Որբևայրու աղոթքը’ «իմ ոսոխի դեմ իմ դատը տես», ներկայացնում է Աստծո զավակների աղոթքը: Սատանան նրանց մեծ ոսոխն է: Նա «մեր եղբայրների չարախոսն է», որ չարախոսում է նրանց Աստծո առաջ գիշեր ու ցերեկ: (Հայտնություն 12.10): Նա շարունակ աշխատում է սխալ ներկայացնել և մեղադրել, խաբել և կործանել Աստծո ժողովրդին: Ու հենց սատանայի և նրա գործակալների իշխանությունից ազատվելու համար է, որ Քրիստոսը այս առակում սովորեցնում է Իր աշակերտներին աղոթել:ՔԱ 125.2

    Զաքարիայի մարգարեության մեջ ցույց է տրված սատանայի մեղադրական գործը և Քրիստոսի գործը, որ դիմադրում է Իր ժողովրդի ոսոխին: Մարգարեն ասում է. «Եվ նա ինձ ցույց տվեց մեծ քահանա Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջին, և սատանան կանգնել էր նրա աջ կողմում նրան հակառակելու համար: Եվ Տերն ասաց սատանային. Տերը քեզ հանդիմանի, ով սատանա, և Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմը. մի՞թե սա կրակիցն ազատված խանձող չէ: Եվ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջին» (Զաքարիա 3.1-3):ՔԱ 125.3

    Աստծո ժողովուրդն այստեղ ներկայացված է որպես հանցագործ դատաքննության ժամանակ: [167] Հեսուն’ որպես քահանայապետ, իր ժողովրդի համար, որը մեծ վշտի մեջ է, օրհնություն է խնդրում: Մինչ նա աղերսում է Աստծուն, սատանան կանգնած է նրա աջ կողմում ինչպես ոսոխ: Նա ամբաստանում է Աստծո զավակներին և այնպես անում, որ նրանց գործը հնարավորին չափ անհուսալի թվա: Նա Տիրոջ առաջ ներկայացնում է նրանց չար գործերն ու թերությունները: Սատանան ցույց է տալիս նրանց սխալներն ու պակասությունները’ հուսալով նրանց այնպիսին ներկայացնել Քրիստոսի առաջ, որ Նա նրանց ոչ մի օգնություն չցուցաբերի իրենց մեծ կարիքի մեջ: Հեսուն’ որպես Աստծո ժողովրդի ներկայացուցիչ, մեղադրվում է’ հագած լինելով կեղտոտ հանդերձներ: Տեղյակ լինելով իր ժողովրդի մեղքերին’ նա ընկըճ֊ ված է հուսահատությունից: Սատանան ճնշում է նրա հոգին’ հիշեցնելով նրա մեղավորությունը, և այդ իսկ պատճառով նա զգում է իրեն գրեթե անհույս: Բայց և այնպես նա կանգնած է այնտեղ որպես խնդրատու, ում հակառակում է սատանան: Սատանայի գործը’ որպես մեղադրողի, սկսվել է երկնքում:ՔԱ 125.4

    Սա է եղել նրա աշխատանքը երկրում մարդու անկումից ի վեր, և դա նրա գործը կլինի հատկապես այն ժամանակ, երբ գնալով ավելի մոտենանք աշխարհի պատմության ավարտին: [168] Երբ նա տեսնի, որ քիչ ժամանակ է մնացել իրեն, ավելի մեծ եռանդով է աշխատելու, որպեսզի խաբի ու կործանի: Նա զայրանում է, երբ երկրի վրա տեսնում է մի ժողովուրդ, որը, չնայած իր թուլությանն ու մեղավորությանը, պատվում է Եհովայի օրենքը: Նա որոշել է ամեն կերպ խանգարել նրանց, որ չենթարկվեն Աստծուն: Նա ցնծում է նրանց անարժանության վրա և թակարդներ ունի պատրաստած յուրաքանչյուր հոգու համար, որ բոլորին էլ ծուղակը գցի և բաժանի Աստծուց: Նա ձգտում է մեղադրել և դատապարտել Աստծուն և բոլոր նրանց, ովքեր ձգտում են իրագործել Նրա նպատակներն այս աշխարհում ողորմությամբ ու սիրով, կարեկցանքով ու ներողամտությամբ:ՔԱ 126.1

    Հանուն Իր ժողովրդի Աստծո զորության ամեն մի դրսևորում առաջ է բերում սատանայի թշնամությունը: Ամեն անգամ, երբ Աստված գործում է նրանց օգտին, սատանան իր հրեշտակների հետ նոր ուժերով է աշխատում նրանց կործանել: Նա ուշիուշով հետևում է բոլոր նրանց, ովքեր Քրիստոսին դարձնում են իրենց զորությունը: Նրա նպատակն է’ հրահրել չարության, ու երբ դա նրան հաջողվում է, ամբողջ մեղքը գցում է փորձվողների վրա: Նա մատնանշում է նրանց կեղտոտ հագուստները, նրանց արատավոր բնավորությունները: Նա ցույց է տալիս նրանց տկարությունն ու անմտությունը, նրանց ապերախտությունը, և որ Քրիստոսին նման չեն նրանք, ովքեր անարգել են իրենց Փրկչին: Նա պնդում է, որ այս ամենն այնպիսի փաստարկներ են, որոնք իրավունք են վերապահում իրեն կատարելու իր կամքը’ ոչնչացնելու նրանց: Նա փորձում է վախեցնել նրանց այն գաղափարով, որ իրենց վիճակը անհուսալի է, որ իրենք երբեք չեն կարող ազատվել արատներից: Այդպիսով սատանան հույս ունի կործանել նրանց հավատը, որ ամբողջովին հանձնվեն իր գայթակղություններին և Աստծո հանդեպ ունեցած իրենց հավատարմությունից հետ դառնան:ՔԱ 126.2

    Աստծո ժողովուրդն ինքնուրույն չի կարող պատասխանել սատանայի մեղադրանքներին: Երբ նրանք նայում են իրենց վրա, քիչ է մնում հուսահատվեն: Բայց նրանք դիմում են աստվածային Բարեխոսին: Նրանք վկայակոչում են Փրկչի արժանիքները: Աստված կարող է լինել «արդար և արդարացնող նրան, որ Հիսուսի հավատքիցն է” (Հռոմեացիս 3.26): [169] Տիրոջ զավակները վստահությամբ աղաղակում են Նրան, որ վերջ տա սատանայի մեղադրանքներին և ձախողի նրա մտադրությունները: «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես»,- աղոթում են նրանք, և խաչի հզոր փաստարկներով Հիսուսը լռեցնում է հանդուգն ամբաստանողին:ՔԱ 127.1

    «Եվ Տերն ասաց սատանային. Տերը քեզ հանդիմանի, ով սատանա, և Տերը քեզ հանդիմանի, որ ընտրել է Երուսաղեմին. մի՞թե սա կրակիցն ազատված խանձող չէ”: Երբ սատանան փորձում է սևերես անել ժողովրդին ու ոչնչացնել նրան, Քրիստոսը միջամտում է: Թեև նրանք մեղանչել են, Քրիստոսը նրանց մեղքերը վերցրել է Իր վրա: Կրակից հանված խանձողի պես Նա փրկել է մարդկային ցեղը: Իր մարդկային բնությամբ Նա կապված է մարդու հետ, մինչդեռ Իր աստվածային բնությամբ Նա մեկ է անսահման Աստծո հետ: Օգնությունը հասանելի դարձավ կորչող հոգիներին: Ոսոխը պարտված է:ՔԱ 127.2

    «Եվ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջին: Եվ նա պատասխանեց ու ասաց իր առաջը կանգնողներին, թե հեռացրեք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները. և նրան ասաց. Տես, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը, և քեզ պատվական զգեստներ եմ հագցնում: Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն. և մաքուր խույր դրին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան»: Ապա Զորաց Տիրոջ հեղինակությամբ հրեշտակը հանդիսավոր խոստում տվեց Յեսուին’ Աստծո ժողովրդի ներկայացուցչին. «Եթե իմ ճանապարհներով գնաս, և եթե իմ պահպանությունը պահես, այն ժամանակ դու էլ իմ տունը կդատես, և իմ սրահներն էլ կպահես, և ես քեզ ընթացք կտամ այս կանգնողների մեջ»‘ նույնիսկ այն հրեշտակների, որոնք շրջապատում են Աստծո գահը: (Զաքարիա 3.3-7):ՔԱ 127.3

    Թեպետև Աստծո ժողովուրդը թերություններ ունի, Քրիստոսը երես չի թեքում նրանցից, ում համար հոգ է տանում: Նա իշխանություն ունի փոխելու նրանց հանդերձները: [170] Նա վերցնում է ապաշխարողներից ու հավատացյալներից իրենց կեղտոտ զգեստները, հագցնում է Իր սեփական արդարության պատմուճանը և նրանց անվան դիմաց երկնային գրքերում ներում է գրանցում: Նա դավանում է նրանց ողջ տիեզերքի առջև որպես Իր սեփականություն: Սատանան’ նրանց ոսոխը, մերկացվում է որպես ամբաստանող և խաբեբա: Աստված արդարություն կանի Իր ընտրյալներին:ՔԱ 128.1

    «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես” աղոթքը վերաբերում է ոչ միայն սատանային, այլև նրա գործակալներին, որոնց նա դրդում է փորձության մեջ գցել և կործանել Աստծո ժողովրդին: Նրանք, ովքեր որոշել են հնազանդվել Աստծո պատվիրաններին, փորձով կհասկանան, որ իրենք դժոխային ուժից ղեկավարվող ոսոխներ ունեն: Այսպիսի թշնամիները այնպիսի մշտականությամբ ու վճռականությամբ են շրջապատել Քրիստոսին ամեն մի քայլափոխի, որ ոչ մի մարդ չի կարող երբևէ հասկանալ: Իրենց Տիրոջ նման, Քրիստոսի աշակերտներն էլ են անընդհատ հետապնդվում փորձություններով:ՔԱ 128.2

    Սուրբ Գիրքը պատկերում է աշխարհի դրությունը Քրիստոսի երկրորդ գալուստից անմիջապես առաջ: Յակոբոս առաքյալը նկարագրում է այն ագահությունն ու բռնությունը, որ կտիրեն այդ ժամանակ: Նա ասում է. «Ուրեմն հիմա, ով հարուստներ... դուք գանձեր դիզեցիք հետին օրերում: Ահա այն մշակների վարձքը, որ ձեր արտերը հնձել են, և դուք զրկել եք. աղաղակում է, և հնձողների աղաղակները հասան զորության Տիրոջ ականջը: Երկրի վրա փափուկ ապրեցիք և զբոսա- ցիք. ձեր սրտերը գիրացրիք ինչպես մորթվելու օրվա համար: Դատապարտեցիք, սպանեցիք արդարին, նա չի հակառակվում” (Հակոբոս 5.1-6): Սա այն պատկերն է, որ գոյություն ունի այսօր: Ամեն տեսակ բռնությունների ու կեղեքումների միջոցով մարդիկ վիթխարի հարստություններ են դիզում, մինչդեռ սովից մեռնող մարդկանց աղաղակները բարձրանում են առ Աստված:ՔԱ 128.3

    «Եվ դատաստանը հետ է դառել, և արդարությունը’ հեռվանց կանգնել, որովհետև ճշմարտությունը գլորվում է հրապարակում, և ուղղությունը չի կարողանում ներս մտնել: ճըշ- մարտությունը աներևույթ է դառնում, և չարությունից հեռացողը կողոպտվում է” (Եսայիա 59.14,15): [171] Սա իրականացավ Քրիստոսի կյանքում երկրի վրա: Նա հավատարիմ էր Աստծո պատվիրաններին’ մի կողմ դնելով մարդկային ավանդույթներն ու պահանջները, որոնք Աստծո պատվիրաններից ավելի բարձր են գնահատվել: Այդ պատճառով էլ Նրան ատեցին և հալածեցին: Այս պատմությունը կրկնվում է: Մարդկային օրենքներն ու ավանդությունները վեր են դասվում Աստծո օրենքից, և նրանք, ովքեր հավատարիմ են Աստծո պատվիրաններին, նախատինք և հալածանք են կրում: Քրիստոսն Աստծուն հավատարիմ լինելու պատճառով մեղադրվեց շաբաթը խախտելու և հայհոյության մեջ: Նրան հռչակեցին դիվահար և Բեհեղզեբուղ անվանեցին: Նման ձևով էլ մեղադրվում ու սխալ են ներկայացվում Նրա հետևորդները: Այսպես սատանան հույս ունի նրանց մեղքի մեջ գցել և անարգել Աստծուն:ՔԱ 129.1

    Առակում դատավորի բնավորությունը, ով ոչ Աստծուց էր վախենում, ոչ էլ մարդկանցից ամաչում, ներկայացվեց Քրիստոսի կողմից’ ցույց տալու համար, թե ինչպիսի դատաստան էին անում այն օրերում, և որը շուտով պիտի տեղի ունենար Իրեն դատելու ժամանակ: Նա ցանկանում է, որ բոլոր ժամանակներում ապրող Իր ժողովուրդը հասկանա, թե որքան քիչ կարելի է հույս դնել դնել դժբախտության օրը երկրային իշխանավորների կամ դատավորների վրա: Հաճախ Աստծո ընտրյալ ժողովուրդը ստիպված է լինում կանգնել պաշտոնավոր մարդկանց առաջ, ովքեր Աստծո խոսքը չեն համարում իրենց առաջնորդն ու խորհրդատուն, այլ հետևում են իրենց անսուրբ, անկարգ մղումներին:ՔԱ 129.2

    Անիրավ դատավորի առակով Քրիստոսը ցույց տվեց, թե ինչ պետք է անենք: «Բայց մի՞թե Աստված իր ընտրյալների համար արդարություն չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի նա”: Քրիստոսը’ մեր օրինակը, ոչինչ չարեց Իրեն արդարացնելու կամ ազատելու համար: Նա իր գործը հանձ- նեց Աստծուն: Այդպես էլ Նրան հետևողները չպետք է մեղադրեն կամ դատապարտեն կամ ուժ գործադրեն իրենց ազատելու համար:ՔԱ 130.1

    Երբ գալիս են փորձությունները, որոնք անբացատրելի են թվում, մենք չպետք է թույլ տանք, որ մեր անդորրը խախտվի: Որքան էլ անարդար վարվեն մեզ հետ, չպետք է բարկությանը տեղ տանք: [172] Տեղ տալով վրեժխնդրության հոգուն’ մենք վնասում ենք ինքներս մեզ: Մենք խափանում ենք մեր վստահությունն Աստծո հանդեպ և տրտմեցնում ենք Սուրբ Հոգուն: Մեր կողքին կա մի վկա’ երկնային մի պատգամաբեր, որ մեզ համար դրոշ կբարձրացնի թշնամու դեմ: Նա մեզ կծածկի Արդարության Արեգակի պայծառ ճառագայթներով: Սրանց միջով սատանան չի կարող ներս թափանցել: Նա այս սուրբ լույսի վահանից այն կողմ չի կարող անցնել:ՔԱ 130.2

    Մինչ աշխարհն առաջադիմում է չարության մեջ, մեզնից ոչ մեկը չպետք է իրեն հուսադրի այն մտքով, որ ոչ մի դժվարություն չի ունենա: Բայց հենց այդ դժվարություններն են, որ մեզ բերում են Ամենաբարձրյալի ընդունարանը: Մենք կարող ենք խորհուրդ փնտրել այն Մեկի մոտ, Ով անսահման է իմաստնությամբ:ՔԱ 130.3

    Տերն ասում է. «Եվ կանչիր ինձ նեղության օրը” (Սաղմոս 50.15): Նա մեզ կոչ է անում ներկայացնել Իրեն մեր դժվարությունները, անհրաժեշտություններն ու աստվածային օգնության մեր կարիքը: Նա մեզ պատվիրում է հարատևել աղոթքում: Հենց որ դժվարությունները գլուխ բարձրացնեն, մենք պետք է Նրան ներկայացնենք մեր անկեղծ, թախանձագին խնդրանքները: Մեր համառ աղոթքներով վկայում ենք առ Աստված ունեցած մեր զորեղ վստահության մասին: Կարիքի զգացումը մեզ դրդում է ջերմեռանդ աղոթքի, և մեր երկնավոր Հայրը անտարբեր չի մնում մեր աղաչանքների նկատմամբ:ՔԱ 130.4

    Հաճախ նրանք, ովքեր իրենց հավատի համար նախա- տինքի կամ հալածանքի են ենթարկվում, թույլ են տալիս այն կարծիքը, թե մոռացվել են Աստծո կողմից: Նրանք փոքրամասնություն են կազմում մարդկանց աչքում: Արտաքին բոլոր նշաններից թվում է, թե թշնամիները հաղթում են նրանց: Բայց թող նրանք իրենց խղճի դեմ չգնան: Նա, Ով չարչարվեց նրանց փոխարեն և կրեց նրանց վշտերն ու դառնությունները, չի մոռացել նրանց:ՔԱ 130.5

    Աստծո զավակները միայնակ ու անպաշտպան չեն թողնը- վում: Աղոթքը շարժում է Ամենակարողի բազուկը: Աղոթքները «թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առյուծների բերաններ խցկեցին. կրակի զորություն անցրին... Օտարների բանակներ փախցրին” (Եբրայեցիս 11.33,34): Մենք կիմանանք, թե դա ինչ է նշանակում, երբ լսենք գրված պատմությունները նահատակների մասին, ովքեր զոհվել են իրենց հավատի համար: [173]ՔԱ 131.1

    Եթե մեր կյանքը նվիրաբերենք Նրա ծառայությանը, ապա երբեք չենք կարող ընկնել այնպիսի իրավիճակի մեջ, որի ելքը Աստված նախատեսած չլինի: Ինչպիսին էլ լինի մեր վիճակը, մենք Առաջնորդ ունենք, որ ցույց կտա մեր ուղին, ինչպիսի նեղության մեջ էլ լինենք, մենք մի վստահելի Խորհրդատու ունենք, ինչպիսին էլ լինեն մեր վշտերը, զրկանքներն ու միայնակությունը, մենք մի կարեկից Բարեկամ ունենք: Եթե անգիտակցաբար մի սխալ քայլ ենք կատարում, Քրիստոսը մեզ չի լքում: Նրա ձայնը, որ լսվում է պարզ ու հստակ, ասում է, «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6): «Նա կփրկի խղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի” (Սաղմոս 72.12):ՔԱ 131.2

    Տերը հայտարարում է, որ Ինքը պատիվների կարժանանա այն մարդկանց կողմից, ովքեր մոտենում են Իրեն, ովքեր Իրեն ծառայում են հավատարմորեն: [174] «Հաստատ միտքը պահում ես կատարյալ խաղաղությունով, որովհետև քեզ է հուսացած» (Եսայիա 26.3): Ամենակարողի բազուկը պարզված է, որ մեզ անընդհատ դեպի առաջ տանի: Առաջ գնա, ասում է Տերը, Ես քեզ օգնություն կուղարկեմ: Դու խնդրում ես Իմ անվան փառքի համար, և դու կստանաս: Ես կփառավորվեմ նրանց առջև, ովքեր սպասում են քո անհաջողությանը: Նրանք կտես- նենք, թե ինչ փառավոր հաղթանակ է տանելու Իմ խոսքը: «Եվ ամեն ինչ որ աղոթքի մեջ խնդրեք հավատքով, կառնեք» (Մատթեոս 21.22):ՔԱ 131.3

    Նրանք, ովքեր վշտացած կամ զրպարտված են, թող աղաղակեն Աստծուն: Շրջվեք նրանցից, ում սրտերը պողպատի պես են, և ձեր խնդրանքը հայտնեք ձեզ Ստեղծողին: Ոչ ոք երբեք չի մերժվի, ով Նրա մոտ է գալիս փշրված սրտով: Ոչ մի անկեղծ աղոթք կորած չէ: Երկնային երգչախմբի օրհներգերում Աստված լսում է անգամ ամենաթույլ մարդու աղաղակը: Մեր առանձնասենյակներում մենք արտահայտում ենք մեր սրտի ցանկությունները, աղոթում ենք ճամփա գնալիս, և մեր խոսքերը հասնում են տիեզերքի Միապետի գահին: Դրանք գուցե լսելի չեն մարդկային ականջի համար, սակայն չեն կարող կորչել լռության մեջ, ոչ էլ խլանալ առօրյա զբաղմունքների ու վազվզոցի մեջ: Ոչինչ չի կարող խեղդել հոգու փափագը: Փողոցի աղմուկից, մարդկանց խառնաշփոթությունից այն վեր է բարձրանում դեպի երկնային դարպասները: Մենք խոսում ենք Աստծո հետ, և մեր աղոթքը լսվում է:ՔԱ 132.1

    Դուք, որ ձեզ զգում եք ամենաանարժանը, մի վախեցեք Աստծուն հանձնել ձեր գործը: Երբ Նա Իրեն Քրիստոսի մեջ տվեց աշխարհի մեղքի համար, Նա հանձն առավ յուրաքանչյուր հոգու գործը: «Նա, որ Իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ” (Հռոմեացիս 8.32): Մի՞թե Նա չի կատարի այն գթառատ խոսքը, որ տրված է մեզ քաջալերելու և զորացնելու համար:ՔԱ 132.2

    Քրիստոսը ոչինչ այնքան շատ չի փափագում, որքան փրկել Իր ժառանգությունը սատանայի տիրապետությունից: Սակայն, նախքան արտաքուստ կազատվենք սատանայի իշխանությունից, պետք է ներքուստ ազատվել նրա գերությունից: [175] Տերը թույլ է տալիս փորձություններ, որպեսզի կարողանանք մաքրվել աշխարհասիրությունից, եսասիրությունից, բնավորության կոպիտ, ոչ քրիստոնեվայել գծերից: Նա թույլ է տալիս, որ նեղության խոր ջրերն անցնեն մեր հո- զիների վրայով, որպեսզի կարողանանք ճանաչել Իրեն և Հի- սուս Քրիստոսին, ում Նա ուղարկել է, որպեսզի ամբողջ սրտով փափագենք մաքրվել պղծությունից, և փորձությունից դուրս գանք ավելի մաքուր, ավելի սուրբ և ավելի երջանիկ: Հաճախ մենք մտնում ենք փորձության հնոցը եսասիրությունից մթագնած մեր հոգիներով, բայց եթե համբերենք վճռական փորձությանը, ապա դուրս կգանք այնտեղից’ դրսևորելով աստվածային բնավորություն: Երբ Նրա նպատակը նեղության մեջ իրականացվի, Նա «քո արդարությունը դուրս կհանի լույսի պես, և քո իրավունքը’ կեսօրվա պես” (Սաղմոս 37.6):ՔԱ 132.3

    Տերը անպատճառ կպատասխանի Իր ժողովրդի աղոթքներին: Վտանգ կա, որ փորձության ու վշտի ժամանակ նրանք կարող ենք հուսահատվել և դադարեցնել ջերմեռանդ աղոթքը:ՔԱ 133.1

    Փրկիչն աստվածային գութ ցուցաբերեց փյունիկ ասորի կնոջ հանդեպ: Նրա սիրտը հուզվեց, երբ տեսավ նրա վիշտը: Նա ցանկացավ անմիջապես հավաստիացնել կնոջը, որ նրա աղոթքը լսվեց, բայց կամեցավ աշակերտներին մի դաս սովորեցնել, և միառժամանակ կարծես արհամարհեց նրա տան- ջահար սրտի աղաղակը: Երբ ի հայտ եկավ կնոջ հավատը, Նա գովասանքի խոսքեր ասաց և ճանապարհեց նրան այն թանկագին բարերարությամբ, որ նա խնդրել էր: Աշակերտները երբեք չմոռացան այդ դասը, և այն գրի է առնված ցույց տալու համար հարատև աղոթքի արդյունքը:ՔԱ 133.2

    Քրիստոսն էր, որ մոր աղոթքի մեջ համառություն էր ներդրել, որ չպիտի մերժվեր: Քրիստոսն էր, որ աղերսող որբևայ- րուն քաջություն և վճռականություն տվեց դատավորի առջև: Քրիստոսն էր, որ դարեր առաջ Հաբոկի մոտ տեղի ունեցած խորհրդավոր գոտեմարտի ժամանակ ներշնչեց Հակոբին նույն համառ հավատը: Եվ այն վստահությունը, որ Ինքն էր սերմանել, չթողեց առանց վարձատրության: [176]ՔԱ 133.3

    Նա, Ով բնակվում է երկնային սրբարանում, արդար է դատում: Նա ավելի մեծ բավականություն է ստանում Իր ժողովրդից, որ պայքարում է փորձության դեմ մեղքի աշխարհում, քան թե հրեշտակների զորքից, որ շրջապատում են Իր գահը:ՔԱ 133.4

    Ողջ տիեզերքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում արարչագործության այս փոքր մասնիկի նկատմամբ, քանի որ Քրիստոսն անսահման մեծ գին է վճարել նրա բնակիչների հոգիների համար: Աշխարհի Փրկիչը երկիրը կապել է երկնքի հետ երկնային լրաբերների միջոցով, որովհետև Տիրոջ փրկվածներն այստեղ են: Երկնային էակները դեռ այցելում են երկիր ինչպես այն օրերում, երբ նրանք քայլում և խոսում էին Աբրահամի ու Մովսեսի հետ: Մեր մեծ քաղաքների եռուզեռի մեջ, ամբոխների մեջ, որով լեցուն են փողոցներն ու առևտրական շուկաները, որտեղ մարդիկ զբաղված են առավոտից մինչև երեկո, ուր կարծես թե առևտուրը, սպորտը և հաճույքը կյանքի կարևոր իմաստն են, ուր այնքան քիչ են խորհում անտեսանելի իրականության մասին’ նույնիսկ այստեղ էլ երկինքն ունի իր արթուն պահապաններն ու սուրբերը: Անտեսանելի գործակալներ կան, ովքեր գրանցում են մարդկային էակնե- րի յուրաքանչյուր խոսքն ու արարքը: Գործարքների և խրախճանքի յուրաքանչյուր հավաքատեղիում, յուրաքանչյուր հոգևոր ժողովում ավելի շատ ունկնդիրներ կան, քան կարելի է նկատել բնական տեսողությամբ: Երբեմն երկնային էակները հետ են քաշում անտեսանելի աշխարհը ծածկող վարագույրը, որպեսզի մեր մտքերը շեղվեն կյանքի շտապողականությունից և ունայնությունից, և խորհենք այն մասին, որ անտեսանելի վկաներ կան այն ամենին, ինչ մենք անում ենք կամ խոսում:ՔԱ 133.5

    Մենք պետք է ավելի լավ հասկանանք այցելու հրեշտակների առաքելությունը, քան այժմ հասկանում ենք: Լավ կլինի, եթե հաշվի առնենք, որ մեր բոլոր գործերում մեզ հետ համագործակցում և մեր մասին հոգ են տանում երկնային էակները: Լույսի և զորության անտեսանելի բանակներն այցելում են խոնարհներին և հեզերին, ովքեր հավատում և հավակնում են Աստծո խոստումներին: Քերովբեները, սերովբէներն ու հրեշտակները, որ աչքի են ընկնում իրենց ուժով’ հազար հազարավոր և բյուր բյուրավոր, կանգնած են Նրա աջ կողմում, «ամենը սպասավոր հոգիներ են’ ուղարկված սպասավորու- թյուն անելու նրանց համար, որ փրկությունը պիտի ժառանգեն» (Եբրայեցիս 1.14): [177]ՔԱ 134.1

    Այս պատգամաբեր հրեշտակները ճշգրտորեն գրի են առնում մարդկանց որդիների խոսքերն ու գործերը: Աստծո ժողովրդի հանդեպ կատարած դաժանության կամ անարդարության յուրաքանչյուր գործողություն, չար ուժերի պատճառած բոլոր նեղությունները, որ նրանք ստիպված են կրել, գրանցվում են երկնքում:ՔԱ 134.2

    «Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների համար արդարություն չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի: Ասում եմ ձեզ, թե շուտով արդարություն կանի նրանց համար»:ՔԱ 135.1

    «Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցումն ունի: Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով խոստմունքն ստանաք: Որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ. և նա որ գալու է’ կգա և չի ուշանա» (Եբրայեցիս 10.35-37): «Ահա մշակը երկայնամտորեն սպասում է երկրի պատվական պտղին, մինչև որ առաջի և վերջի անձրևն առնի: Երկայնամիտ եղեք դուք էլ, հաստատեցեք ձեր սրտերը, որ Տիրոջ գալուստը մոտեցել է” (Հակոբոս 5.7,8):ՔԱ 135.2

    Աստծո երկայնամտությունը հրաշալի է: Արդարադատությունը երկար է սպասում, քանի դեռ ողորմությունը կանչում է մեղավորին: Բայց «արդարությունը և իրավունքը նրա աթոռի հիմքն են» (Սաղմոս 97.2): «Տերը երկայնամիտ է», բայց Նա «մեծազոր է և երբեք չի արդարացնի հանցավորին. Տիրոջ ճանապարհը մրրիկի և փոթորկի մեջ է. և ամպերը նրա ոտների փոշին են» (Նաում 1.3):ՔԱ 135.3

    Աշխարհը հանդուգն է դարձել Աստծո օրենքը խախտելու մեջ: Տիրոջ երկայնամտության պատճառով մարդիկ ոտնա- հարել են Նրա հեղինակությունը: Նրանք զորացրել են մեկը մյուսին Նրա ժառանգության նկատմամբ դաժան և վայրագ վերաբերմունքի մեջ’ ասելով. «Աստված ինչպե՞ս գիտի, և գիտություն կա՞ Բարձրյալի մոտ” (Սաղմոս 73.11): Բայց կա մի սահման, որից այն կողմ նրանք չեն կարող անցնել: ժամանակը մոտ է, երբ նրանք կհասնեն սահամագծին: Հիմա էլ նրանք գրեթե անցել են Աստծո համբերության, շնորհի և ողորմության չափը: [178] Տերը կմիջամտի պաշտպանելու համար Իր պատիվը, ազատելու Իր ժողովրդին և ճնշելու անարդարության զարգացումը:ՔԱ 135.4

    Նոյի օրերում մարդիկ արհամարհեցին Աստծո օրենքը, մինչև երկրի վրա հիշողությունից չջնջվեց գրեթե ամեն ինչ Արարչի վերաբերյալ: Նրանց անօրենությունները այնքան շատ էին, որ Տերը ջրով հեղեղեց երկիրը և ոչնչացրեց նրա չար բնա- կիչներին:ՔԱ 135.5

    Սերնդեսերունդ Տերը հայտնել է Իր աշխատանքի բնույթը: Երբ գալիս էր ճգնաժամը, Նա դրսևորում էր Իրեն և միջամտում, որ խոչընդոտի սատանայի ծրագրերի իրականացմանը: Նա հաճախ թույլ էր տալիս, որ ազգերը, ընտանիքներն ու անհատները հասնեն ճգնաժամային իրավիճակի, որպեսզի Իր միջամտությունը նկատելի դառնա: Հետո Նա հայտնի էր դարձնում, որ Աստված կա Իսրայելում, և Նա կպահպանի Իր օրենքն ու կպաշտպանի Իր ժողովրդին:ՔԱ 136.1

    Համատարած անօրենության այս ժամանակներում մենք կարող ենք իմանալ, որ վերջին մեծ ճգնաժամը շեմին է: Երբ Աստծո օրենքի բացարձակ արհամարհումը համընդհանուր լինի, երբ Նրա ժողովուրդը ճնշվի ու տառապի իր մտերիմների կողմից, Տերը կմիջամտի:ՔԱ 136.2

    ժամանակը մոտ է, երբ Նա կասի. «Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենյակները, և գոցիր քո դռները հետևիցդ. ծածկվիր մի փոքրիկ վայրկյան, մինչև որ բարկությունն անցնի: Որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղից, որ երկրի բնակիչներին այցելի նրանց անօրենության համար, և երկիրը պիտի հայտնի իր ընդունած արյունները և պիտի չծածկի այլևս իր սպանվածներին» (Եսայիա 26.20,21): Մարդիկ, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, կարող են այժմ խաբել և ճնշել աղքատներին, կողոպտել որբևայրիներին ու որբերին և լցված լինել սատանայական ատելությամբ, որ չեն կարողանում բըռ- նանալ Աստծո ժողովրդի խղճի վրա, բայց այս բոլորի համար Աստված նրանց դատաստանի առաջ կկանգնեցնի: «Անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողին” (Հակոբոս 2.13): Հեռու չէ այն պահը, երբ նրանք կկանգնեն ամբողջ աշխարհի Դատավորի առաջ հաշիվ տալու այն բանի համար, որ ցավ են պատճառել Նրա ժառանգությանը’ տանջելով նրանց մարմիններն ու հոգին: [179] Այժմ նրանք կարող են կեղծ մեղադրանքներ տալ, կարող են ծաղրել նրանց, ում Աստված նշանակել է կատարելու Իր գործը, կարող են բանտ նետել, Նրան հավատացողներին հանձնել չարագործների ձեռքը, աքսորել, դատապարտել մահվան, սակայն նրանք պետք է պատասխան տան իրենց պատճառած ամեն մի ցավի և թափված ամեն մի կաթիլ արցունքի համար: Աստված նրանց կրկնակի կհատուցի իրենց մեղքերի համար: Բաբելոնի վերաբերյալ, որ ուխտադրուժ եկեղեցու խորհրդանիշն է, Նա ասում է դատավճիռն իրականացնող Իր ծառաներին. «Քանզի դրա մեղքերը հասան մինչև երկինք, և Աստված հիշեց դրա անիրավությունները: Հատուցում արեք դրան ինչպես դա հատուցում տվեց ձեզ, և երկպատիկ տվեք դրան իր գործերի չափով. այն բաժակը, որ դա լցրեց, լցրեք դրա համար երկպատիկ» (Հայտնություն 18.5,6):ՔԱ 136.3

    Հնդկաստանից, Աֆրիկայից, Չինաստանից, ծովի կղզիներից, այսպես կոչված քրիստոնեական երկրների միլիոնավոր ճնշվածներից մարդկային ողբի աղաղակներ են բարձրանում առ Աստված: Այդ աղաղակները երկար չեն մնալու անպատասխան: Աստված մաքրելու է երկիրը բարոյական ապականությունից, ոչ թե ջրերի ծովով, ինչպես Նոյի օրերում, այլ կրակի ծովով, որը հնարավոր չի լինի հանգցնել մարդկային որևէ հայտնագործությամբ:ՔԱ 137.1

    «...Եվ նեղության ժամանակ կլինի, որը եղած չէ, քանի որ մի ազգ կա մինչև այս ժամանակը, և այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի’ ամեն ով որ գտնվի գրքում գրված” (Դանիել 12.1):ՔԱ 137.2

    Տանիքներից, հյուղակներից, զնդաններից, կառափնարաններից, լեռներից ու անապատներից, երկրի քարանձավներից ու ծովի խորքերից Քրիստոսն Իր մոտ կհավաքի Իր զավակներին: Նրանց հարստահարել, տանջել և չարչարել են երկրի վրա: Միլիոնավոր մարդիկ գերեզման են իջել խայտառակ անպատվությամբ, որովհետև հրաժարվել են ենթարկվել սատանայի կեղծ պահանջներին: Մարդկային դատարաններում Աստծո զավակները դատապարտվել են որպես ծայրագույն անարգ ոճրագործեր: Բայց մոտ է այն օրը, երբ «Աստված դատավոր է լինելու” (Սաղմոս 50.6): Այնժամ երկրի որոշումները չեղյալ կհամարվեն: [180] «Եվ իր ազգի ամոթը պիտի հեռացնի” (Եսայիա 25.8): Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ պիտի տրվեն: (Հայտնություն 6.11): «Եվ նրանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկվածներ” (Եսայիա 62.12):ՔԱ 137.3

    Ինչպիսի խաչեր էլ նրանք կրած լինեն, ինչպիսի կորուստ- ներ էլ տված լինեն, ինչպիսի հալածանքների էլ ենթարկվեն, նույնիսկ մինչև ի մահ, Աստծո զավակներն առատորեն կփոխհատուցվեն: «Եվ նրա երեսը կտեսնեն, և նրա անունը նրանց ճակատների վրա կլինի” (Հայտնություն 22.4): [185] ՔԱ 137.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents