Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    «Այս մարդն ընդունում է մեղավորներին”

    Ըստ Ղուկասի 15.1-10:

    Երբ «մաքսավորներն ու մեղավորները” հավաքվում էին Քրիստոսի շուրջը, վարդապետներն իրենց դժգոհությունն էին արտահայտում: «Սա ընդունում է մեղավորներին,- ասում էին նրանք,- և նրանց հետ ուտում»:ՔԱ 139.1

    Այս մեղադրանքով նրանք ակնարկում էին, թե Քրիստոսը սիրում է հաղորդակցվել մեղավոր ու անարգ մարդկանց հետ և ուշադրություն չի դարձնում նրանց անօրենությանը: Վարդապետները հիասթափվել էին Հիսուսից: Նա, որ հավակնում է այդպիսի վսեմ բնավորության, ինչո՞ւ չի միաբանվում իրենց հետ և չի հետևում իրենց ուսուցման ձևերին: Ինչո՞ւ է Նա Իրեն այդպես համեստ պահում’ աշխատելով բոլոր խավերի մեջ: Եթե Նա իսկական մարգարե է, ասում էին նրանք, Նա պետք է միաբանվի իրենց հետ և մաքսավորների ու մեղավորների հետ վարվի այն անտարբերությամբ, որին նրանք արժանի են: Հասարակության այս վերակացուներին բարկացնում էր այն, որ Նա, ում հետ իրենք շարունակ վիճաբանության մեջ են, ում կյանքի մաքրությունը, սակայն, ակնածանք է ներշնչում և դատապարտում իրենց, նման ակներև կարեկցանքով է վերաբերվում հասարակության տականքների հետ: Նրանք հավանություն չէին տալիս Նրա մեթոդներին: Նրանք իրենց համարում էին կիրթ, ծանրաբարո և չափազանց հոգևոր, սակայն Քրիստոսի օրինակը հանդիմանում էր նրանց եսասիրությունը: [186]ՔԱ 139.2

    Նրանց զայրացնում էր նաև այն, որ նրանք, ովքեր վարդապետների նկատմամբ արհամարհանք են ցուցաբերում, ովքեր երբեք չեն երևում ժողովարաններում, հավաքվում են Հիսու- սի շուրջը և կլանված լսում Նրա խոսքերը: Դպիրներն ու փարիսեցիները միայն դատապարտություն էին զգում այդ սուրբ ներկայությունից, բայց ի՞նչն էր պատճառը, որ մաքսավորներն ու մեղավորները գերվում են Հիսուսով:ՔԱ 139.3

    Նրանք չգիտեին, որ բացատրությունը գտնվում է հենց այն խոսքերի մեջ, որոնցով նրանք արտահայտում էին իրենց արհամարհական վերաբերմունքը’ «Սա ընդունում է մեղավորներին”: Այն մարդիկ, ովքեր գալիս էին Հիսուսի մոտ, Նրա ներկայությամբ զգում էին, որ նույնիսկ իրենց համար մեղքի անդունդից ազատվելու հնար կար: Փարիսեցիները նրանց միայն արհամարհում և դատապարտում էին, բայց Քրիստոսը ողջունում էր նրանց որպես Աստծո զավակներ, ովքեր օտարացած էին Հայրական տնից, սակայն Հայրը նրանց չէր մոռացել: Եվ հենց նրանց դժբախտությունն ու մեղքն էր պատճառը, որ Նա ավելի էր կարեկցում նրանց: Որքան նրանք ավելի էին օտարացած Նրանից, այնքան ավելի ջերմ էր Նրա փափագը, և ավելի վսեմ էր զոհը նրանց փրկության համար:ՔԱ 140.1

    Իսրայելի ուսուցիչներն այս բոլորը կարող էին սովորել սրբազան մագաղաթներից, որոնց պահպանությունն ու մեկնաբանումը նրանց հպարտությունն էր: Մի՞թե Դավիթը չի գրել, այն Դավիթը, ով ընկավ մահացու մեղքի մեջ. «Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար, ման եկ քո ծառային” (Սաղմոս 119.176): Մի՞թե Միքիան չի արտահայտել Աստծո սերը մեղավորի հանդեպ’ ասելով. «Ո՞վ է Աստված քեզ նման, անօրենություն վեր առնող, և իր ժառանգության մնացորդի մեղքիցն անց կենող, որ չի պահում իր բարկությունը հավիտյան, որովհետև նա ողոր- մություն սիրող է” (Միքիա 7.18):ՔԱ 140.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents