Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Եվան դառնում է փորձիչ

    Հետո Եվան իր ձեռքով քաղեց պտուղն ու կերավ’ երևակայե- լով, թե զգում է մի նոր ու վսեմ գոյության կենարար ուժը’ որպես հետևանք արգելված պտղի թարմացնող ազդեցության: Նրան մի տարօրինակ ու անբնական հուզմունք էր համակել, երբ ամուսնուն էր փնտրում’ արգելված պտուղները ձեռքին: Նա հաղորդեց ամուսնուն օձի իմաստուն խոսքերը և ցանկանում էր նրան անմիջապես տանել բարու և չարի իմացության ծառի մոտ: Ասաց, որ ինքը կերել է պտղից և մահվան զգացում ունենալու փոխարեն’ զգում է նրա հաճելի, զովացուցիչ ազդեցությունը: Մեղանչելուն պես Եվան մի հզոր միջնորդ էր դարձել, ում օգնությամբ կարելի էր մեղսագործության մղել նրա ամուսնուն:ՀՊ 19.2

    Ադամն իսկույն հասկացավ, որ իր ընկերուհին խախտել է իրենց վրա դրված միակ արգելքը, որով պետք է ստուգվեր իրենց հավատարմությունն ու սերը: Եվան պատճառաբանեց, որ օձի խոսքերը, թե իրենք բնավ չեն մեռնի, պիտի որ ճշմարիտ լինեն, քանի որ նա չզգաց Աստծո բարկության նշանները, ընդհակառակը’ զգաց միայն հաճելի ներգործություն: Նրա պատկերացմամբ հենց այդ են զգում հրեշտակները:ՀՊ 19.3

    Ադամը շատ էր ցավում, որ Եվան հեռացել էր իր կողքից, սակայն ուշ էր՝ նա արդեն մեղք է գործել: Ուրեմն նա պիտի բաժանվի այն էակից, որի ընկերակցությունն այդքան թանկ էր իր համար: Ինչպե՞ս կարող էր նա թույլ տալ, որ այս պատահի: Մեծ էր նրա սերը Եվայի հանդեպ: Եվ կատարյալ վհատության մեջ նա որոշեց կիսել Եվայի ճակատագիրը: Եվան իր մի մասն էր, և եթե նա մեռնի, ինքն էլ կմեռնի նրա հետ, քանի որ նրանից բաժանվելու միտքն անգամ անտանելի է:ՀՊ 20.1

    Նա չէր հավատում իր Արարչի ողորմությանն ու բարությանը և չէր մտածում, որ Աստված, որ ստեղծել է իրեն հողից ու կենդանի, գեղեցիկ մարմին տվել, և Եվային է ստեղծել, որ ընկեր լինի իրեն, կարող է լրացնել Եվայի պակասող տեղը: Եվ, ի վերջո, կարող էին և ճիշտ լինել այդ իմաստուն օձի խոսքերը: Եվան կանգնած է իր առաջ’ նույնքան հմայիչ ու գեղեցիկ, և նույնքան անմեղ, որքան մինչև մեղանչելն էր: Այդ պտղի ազդեցության տակ նա ավելի մեծ ու խորը սեր էր ցուցաբերում Ադամի հանդեպ, քան մինչ մեղանչելը: Նրանում Ադամը մահվան ոչ մի նշան չէր տեսնում:ՀՊ 20.2

    Նա որոշեց ռիսկի դիմել: Ադամը հափշտակեց պտուղն ու արագ կերավ, և Եվայի նման’ ինքն էլ անմիջապես չզգաց դրա վնասակար ազդեցությունը:ՀՊ 20.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents