Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Կռապաշտության վտանգը

    Դարձյալ Տերը նախազգուշացնում էր Իսրայելի որդիներին, որ հեռու մնան կռապաշտությունից: Նա ասաց նրանց. «Ինձ հետ հավասար արծաթի աստվածներ չշինեք, ոչ էլ ոսկի աստվածներ շինեք ձեզ համար»: Վտանգ կար, որ նրանք կհետևեին եգիպտացիների օրինակին և իրենց համար Աստծուն փոխարինող կուռքեր կպատրաստեին:ՀՊ 41.1

    Աստված ցանկանում էր հասկացնել Իր ժողովրդին, որ Ինքը միայն պետք է պաշտամունքի առարկա լինի, և երբ նրանք հաղթեն իրենց շուրջը բնակվող կռապաշտ ժողովրդին, չպիտի պահպանեն նրանց կուռքերը, պիտի ոչնչացնեն մինչև վերջինը: Այդ հեթանոսական աստվածներից շատերը բավականին թանկարժեք էին և մեծ հմտությամբ պատրաստված: Այս անզգա առարկաները Եգիպտոսի կռապաշտության ականատեսներին կարող էին ակնածանք ներշնչել: Աստված ցանկանում էր, որպեսզի Իր ժողովուրդը գիտենա, որ հենց այն պատճառով էր Ինքը իսրայելցինե- րին որպես Իր գործիք է օգտագործում, որ հեթանոսներին պատժի և նրանց աստվածները ոչնչացնի, որովհետև այդ ժողովուրդների կռապաշտությունը հասցրել էր նրանց ծայրահեղ անօրինության ու ամբարշտության:ՀՊ 41.2

    Երբ Մովսեսը լսեց Աստծո դատաստանները և գրի առավ դրանք ժողովրդի համար, և խոստումները նույնպես’ հնազանդության պայմանով, Տերն ասաց նրան. «Ելիր Եհովայի մոտ դու և Ահարո- նը, Նադաբը և Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի, և հեռվից երկրպագություն արեք: Եվ միայն Մովսեսը մոտենա Եհո- վային, իսկ նրանք չմոտենան, և ժողովուրդը նրա հետ վեր չգնա:ՀՊ 41.3

    Եվ Մովսեսը եկավ, և Եհովայի բոլոր խոսքերը և բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. և բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տվին և ասացին. Եհովայի բոլոր խոսքերը, որ խոսել է, կանենք» (Ելից 24.1-3):ՀՊ 41.4

    Մովսեսը ոչ թե Տասը պատվիրաններն էր գրի առել, այլ այն դատաստանները, որոնք Տերը ցանկանում էր, որ նրանք պահեն, և խոստումները’ այն պայմանով, որ հնազանդ լինեն Իրեն: Նա կարդաց դրանք ժողովրդին, և բոլորը երդվեցին ենթարկվել այն ամենին, ինչ Տերն էր ասել: Այնուհետև Մովսեսը նրանց հանդիսավոր երդումը գրի առավ գրքում և ժողովրդի համար զոհ մատուցեց Աստծուն: «Եվ առավ ուխտի գիրքը և ժողովրդի ականջների առաջին կարդաց. և նրանց ասացին. Եհովայի բոլոր ասածը կանենք և կլսենք: Եվ Մովսեսն առավ արյունը և ժողովրդի վրա սրսկեց և ասաց. Ահա այն ուխտի արյունը, որ Եհովան արավ ձեզ հետ այս բոլոր խոսքերի համեմատ” (Ելից 24.7,8): Ժողովուրդը կրկնեց իր հանդիսավոր երդումը, այսինքն’ կատարել այն ամենը, ինչ որ Նա ասել էր, և լինել հնազանդ:ՀՊ 42.1