Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 11 - ՄԵԾ ՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆԸ

    Երբ Հիսուսն Իր աշակերտներին ցույց էր տալիս Երուսաղեմի ճակատագիրը և Իր երկրորդ գալստյան պատկերները, Նա ասաց նաև, թե ինչ է սպասվում Իր ժողովրդին’ այն պահից սկսած, երբ Ինքը հեռանա նրանցից, մինչև իր վերադարձը’ փառքով և զորությամբ’ Իր ժողովրդին ազատելու համար: Ձիթենյաց սարից Փրկիչը տեսնում էր այն փոթորիկները, որոնք պետք է պայթեն առաքյալների հիմնած եկեղեցու գլխին: Թափանցելով ապագայի խորքը’ Նա տեսնում էր այն կատաղի, կործանարար մրրիկները, որոնք պետք է հարվածեն Իր հետևորդներին’ խավարի ու հալածանքի գալիք դարերում: Մի քանի կարճ նախադասությամբ, որոնք սակայն հսկայական նշանակություն ունեն, Նա ասաց, թե աշխարհակալներն ինչ ճակատագրի էին արժանացնելու Աստծո եկեղեցուն: Քրիստոսի հետևորդները պետք է անցնեին այն նույն նվաստացման, նախատինքի ու տառապանքի ուղիով, որով իրենց Տերն էր անցել: Այն թշնամանքը, որը պայթել էր աշխարհի Փրկչի դեմ, պետք է դրսևորվեր բոլոր նրանց հանդեպ, ովքեր կհավատային Նրա անվանը:ՀՊ 95.1

    Եկեղեցու վաղ շրջանի պատմությունը Փրկչի խոսքերի կատարման ապացույցն է: Երկրի և դժոխքի ուժերը մարտահրավեր նետեցին Քրիստոսին’ ի դեմս Նրա հետևորդների: Հեթանոսության համար պարզ էր, որ եթե Ավետարանը հաղթանակի, իր տաճարներն ու զոհասեղանները հողին կհավասարվեն: Ուստի նա հավաքեց իր ուժերը’ քրիստոնեությունը կործանելու համար: Վառվեցին հալածանքի խարույկները: Հափշտակվեց քրիստոնյաների ունեցվածքը, նրանց դուրս հանեցին իրենց տներից: Նրանք «շատ չարչարանքների ճիգերի համբերեցին”, «նախատինքների և ծե- ծերի, կապանքների և բանտի փորձը առան» (Եբրայեցիս 10.32, 11.36): Շատերն իրենց արյամբ վավերացրին իրենց վկայությունը: Ազնվական թե ստրուկ, հարուստ թե աղքատ, ուսյալ թե անուս, բոլորն էլ սպանվեցին անխնա կերպով:ՀՊ 95.2

    Զուր էին բռնությամբ Քրիստոսի եկեղեցին կործանելու սատանայի ջանքերը: Այն մեծ պայքարը, որի ժամանակ ընկան Հիսուսի աշակերտները, չավարտվեց այս հավատարիմ դրոշակակիրների մահվամբ: Պարտվելով’ նրանք հաղթեցին: Աստծո ծառաները սպանվեցին, սակայն Նրա գործը հաստատուն քայլերով առաջ շարժվեց: Ավետարանը շարունակվեց տարածվել, իսկ դրա համախոհների թիվը’ աճել: Այն թափանցեց այնպիսի տեղեր, որոնք նախկինում անմատչելի էին անգամ Հռոմի համար: Մի քրիստոնյա, դիմելով հալածանքի ուղին բռնած հեթանոս իշխանավորներին, ասել է. Դուք կարող եք «սպանել մեզ, տանջել մեզ, դատապարտել... Ձեր անարդարությունն ապացույց է այն բանի, որ մենք անմեղ ենք:. Եվ ոչ էլ ձեր դաժանությունը. կօգնի ձեզ”: Դա դարձավ ավելի համոզիչ հրավեր ուրիշներին Քրիստոսի հավատքին բերելու համար. «Որքան շատ հնձեք մեզ, այնքան ավելի կաճենք ու կբազմանանք: Քրիստոնյայի արյունը սերմ է”:ՀՊ 96.1

    Հազարավոր մարդիկ էին բանտարկվել ու մահվան մատնվել, սակայն հայտնվում էին ուրիշները, ովքեր գրավում էին նրանց տեղը: Իսկ նրանք, ովքեր նահատակվել են հանուն հավատի, հավատարիմ են եղել Քրիստոսին, Նա նրանց համարել է հաղթողներ: Նրանք պատերազմել են բարի պատերազմը և պետք է ընդունեն փառքի պսակը, երբ Քրիստոսը գա: Նրանց կրած տառապանքներն ավելի մոտեցրին քրիստոնյաներին իրար և իրենց Փրկչին: Նրանց կյանքը և մահը ճշմարտության հարատև ապացույց են, և հենց այնտեղ, որտեղ դա ամենաքիչն էր սպասելի, սատանայի իշխանության տակ գտնվողները թողնում էին նրան ծառայելը ու համախմբվում Քրիստոսի դրոշի ներքո:ՀՊ 96.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents