Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կերպարանափոխությունը

    Աշակերտների հավատը շատ մեծացավ, երբ նրանք ականատես եղան Փրկչի կերպարանափոխությանը’ տեսնելով Նրա փառքը և լսելով երկնքից եկող ձայնը, որը վկայում էր Փրկչի աստվածային էության մասին (տե’ս’ Մատթեոս 17.1-8): Տերը ցանկանում էր մի զորեղ ապացույց տալ Հիսուսի հետևորդներին այն մասին, որ հենց Նա է խոստացված Մեսիան, որպեսզի դառը վշտից ու Նրա խաչելության պատճառով առաջացած հիասթափությունից ամբողջովին չկորցնեին իրենց վստահությունը: Կերպարանափոխության ժամանակ Տերը Մովսեսին ու Եղիային ուղարկեց, որպեսզի խոսեն Հիսուսի հետ Իր տանջանքների ու մահվան մասին: Հրեշտակների փոխարեն Աստված այնպիսի արարածների ուղարկեց Իր Որդու հետ զրուցելու, ովքեր իրենց հերթին նույնպես ենթարկվել էին երկրային փորձությունների:ՀՊ 61.2

    Եղիան Աստծո հետ էր քայլել: Նրա աշխատանքը լի էր ցավով ու փորձություններով, քանի որ Տերը նրա միջոցով հանդիմանել էր Իսրայելի մեղքերը: Եղիան եղել էր Աստծո մագրարե, սակայն ստիպված էր եղել փախչել տեղից տեղ’ կյանքը փրկելու համար: Նրա սեփական ժողովուրդը հալածում էր նրան վայրի կենդանու նման, որպեսզի սպանի: Սակայն Աստված իր մոտ տարավ Եղիային: Հրեշտակները նրան փառքով ու ցնծությունով տարան երկինք, և նա մահ չճաշակեց:ՀՊ 61.3

    Մովսեսը մեծ էր ավելի, քան մինչ ինքն ապրած որևէ մահկանա- ցու: Տերը նրան մեծ պատվի էր արժանացրել’ արտոնելով խոսել Իր հետ երես առ երես, ինչպես մարդը՝ իր բարեկամի հետ: Նրան թույլ էր տրված տեսնել Հորը պարուրող պայծառ լույսն ու սքանչելի փառքը: Մովսեսի միջոցով Տերն ազատեց Իսրայելի որդիներին Եգիպտոսի ստրկությունից: Մովսեսը միջնորդ էր իր ժողովրդի հա- մար և հաճախ էր կանգնել նրանց ու Աստծո զայրույթի միջև: Երբ բորբոքվում էր Տիրոջ բարկությունը Իսրայելի վրա’ նրանց անհավատության, տրտունջների ու ծանր հանցանքների պատճառով, այդ ժամանակ փորձության էր ենթարկվում Մովսեսի սերն իր ժողովրդի հանդեպ: Աստված առաջարկեց Մովսեսին կոտորել Իսրայելի որդիներին և իրենց մեծ ազգ դարձնել: Սակայն Մովսեսն իր անձնուրաց սերը ցուցաբերեց նրանց նկատմամբ’ թախանձագին ներում խնդրելով նրանց համար: Ծայրահեղորեն մտահոգված’ նա աղաչեց Աստծուն’ կամ զսպել Իր սաստիկ ցասումն ու ներել Իսրայելին, կամ ջնջել իր անունը Տիրոջ երկնային գրքից:ՀՊ 61.4

    Մովսեսը մահ ճաշակեց, սակայն Միքայելը իջավ և կյանք պարգևեց նրան’ նախքան նրա մարմինը կսկսեր փտել: Սատանան փորձեց պահել նրա մարմինը’ պնդելով, որ այն իրեն է պատկանում, բայց Միքայելը հարություն տվեց Մովսեսին ու երկինք տարավ նրան: Սատանան չարությամբ հայհոյեց Աստծուն’ հայտարարելով, որ Նա անդադար խլել է իր ավարը: Սակայն Քրիստոսը չկշտամբեց ոսոխին, չնայած սատանան էր գայթակղեցրել Աստծո ծառային: Նա համեստորեն Հորը հանձնեց սատանայի դատաստանը’ ասելով. «Տերը քեզ հանդիմանի” (Հուդա 9): Հիսուսն Իր աշակերտներին ասում էր, որ Իր հետ կանգնողներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ տեսնեն Աստծո արքայության գալը, և Հիսուսի կերպարանափոխության ժամանակ այս խոստումն ի կատար ածվեց: Հիսուսի դեմքը փոխվեց ու սկսեց փայլել արևի նման: Նրա հագուստը սպիտակ էր ու շողշողուն: Մովսեսն այնտեղ պետք է խորհրդանշեր նրանց, ովքեր հարություն են առնելու մեռելներից’ Հիսուսի երկրորդ գալստյան ժամանակ: Իսկ Եղիան, ով երկինք փոխադրվեց առանց մահ տեսնելու, խորհրդանշում էր նրանց, ովքեր պետք է առանց մահ տեսնելու փոխադրվեն երկինք: Աշակերտներն ապշած ու երկյուղած տեսան Հիսուսի հոյակապ շքեղությունը, և ամպը, որ պարուրեց նրանց, և լսեցին Աստծո ձայնը, որն ասում էր սոսկում առաջացնող վեհությամբ. «Դա է իմ սիրելի Որդին,... դրան լսեցեք”:ՀՊ 62.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents