Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Տա ռա պյալնե րի օգնա կանը

    Հիսուսն Իր գործն սկսեց’ տառապյալների վրա ունեցած սատանայի իշխանությունը վերացնելով: Նա բժշկում էր հիվանդներին, տեսողություն պարգևում կույրերին, բուժում կաղերին’ ստիպելով նրանց թռչկոտել ուրախությունից և փառաբանել Աստծուն: Նա առողջություն էր պարգևում այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ տկար էին եղել և գտնվել էին սատանայի դաժան իշխանության տակ: Կարեկցանքի խոսքերով Նա մխիթարում էր տկարներին, վախեցածներին ու վհատվածներին: Հիսուսը սատանայի ճիրաններից խլում էր թույլերին ու տառապյալներին’ նրանց մարմնական առողջություն, հրճվանք ու երջանկություն պարգևելով: Նա հարություն էր տալիս մեռելներին, ովքեր փառաբանում էին Աստծուն’ Նրա զորության այդ հզոր դրսևորման հա- մար: Նա հրաշքներ էր գործում բոլոր նրանց համար, ովքեր հավատում էին Իրեն:ՀՊ 59.1

    Քրիստոսի կյանքը լի էր բարության, գթասրտության և սիրո խոսքերով ու արարքներով: Նա միշտ ուշադիր լսում և մեղմացնում էր բոլոր Իր մոտ եկողների վշտերը: Բուժվածների բազմությունը Նրա աստվածային զորության ապացույցներն էին կրում իրենց անձերում: Բայց երբ գործն ավարտվում էր, շատերն ամաչում էին այդ խոնարհ, սակայն հզոր Քարոզչից, և քանի որ իշխանավորները չէին հավատում Քրիստոսին, ժողովուրդը չէր ցանկանում ընդունել Նրան: Նա վշտերի մարդ էր ու ցավերի տեղյակ: Մարդիկ չէին ցանկանում հետևել Նրա զուսպ ու անձնուրաց կյանքին: Նրանք ցանկանում էին վայելել միայն այն փառքը, որը շնորհում էր աշխարհը: Այնուամենայնիվ շատերը հետևում էին Աստծո Որդուն ու լսում Նրա խրատները’ հագենալով Նրա շուրթերից ողորմածաբար թափվող յուրաքանչյուր բառով: Նրա խոսքերը խորիմաստ էին, սակայն այնքան պարզ, որ ամենատկար մարդիկ անգամ ընդունակ էին հասկանալու:ՀՊ 59.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents