Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱԿՈԲԻ ՆԵՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

    Սուրբերը հեռանում էին քաղաքներից ու գյուղերից, հավաքվում խմբերով ու ապրում ամենամեկուսի վայրերում: Հրեշտակները նրանց ուտելիք ու ջուր էին հասցնում, մինչ ամբարիշտները տանջվում էին քաղցից ու ծարավից: Հետո աշխարհի մեծերը հավաքվեցին խորհրդակցության, ու նրանց շուրջը սատանան էր իր հրեշտակների հետ միասին: Մի գրության օրինակները տարածվեցին երկրի բոլոր ծայրերում: Դա հրաման էր, ըստ որի, եթե սրբերը չհրաժարվեն իրենց առանձնահատուկ հավատից ու շաբաթվա փոխարեն կիրակին պահեն, ապա որոշ ժամանակ անց ժողովրդին ազատություն կտրվի նրանց կոտորելու: Սակայն փորձության այդ ժամին սրբերը հանգիստ էին ու խաղաղ’ ապավինելով Աստծուն ու Նրա խոստմանը, որ իրենց համար փրկության ճանապարհ է բացվելու:ՀՊ 115.2

    Որոշ վայրերում, նախքան հրամանագրի ուժի մեջ մտնելը, ամբարիշտները նետվեցին սրբերի վրա, որպեսզի սպանեն նրանց, սակայն հրեշտակները ռազմիկների տեսքով հետ մղեցին նրանց: Սատանան ցանկանում էր բնաջնջել Ամենաբարձրյալի սրբերին, սակայն Հիսուսն Իր հրեշտակներին պատվիրեց պահպանել նրանց: Աստծո անունը կփառավորվեր, եթե Նա հեթանոսների աչքի առաջ Իր ուխտը կապեր այն մարդկանց հետ, ովքեր պահել էին Իր օրենքը, իսկ Հիսուսը կփառավորվեր’ երկինք փոխադրելով այդքան երկար Իրեն սպասած հավատացյալներին’ առանց մահ տեսնելու:ՀՊ 116.1

    Սուրբերը խորը հոգեկան տառապանք էին կրում: Նրանք շրջապատված էին ամբարիշտների ամբոխով: Ասես ամեն ինչ նրանց դեմ էր: Ոմանք սկսեցին վախենալ, թե Աստված ի վերջո թույլ է տվել, որ իրենք սպանվեն ամբարիշտների ձեռքով: Սակայն եթե նրանց աչքերը կարելի լիներ բաց անել, նրանք կտեսնեին, որ Աստծո հրեշտակներով են շրջապատված: Հրեշտակներից հետո գալիս էր ամբարիշտների բազմությունը, իսկ նրանցից հետո’ չար հրեշ- տակներինը, ովքեր շտապեցնում էին ամբարիշտներին, դրդում նրանց, որ սպանեն սրբերին: Սակայն Աստծո ժողովրդին հասնելու համար ամբարիշտները պիտի ճեղքեին զորեղ, սուրբ հրեշտակների օղակը: Դա անհնարին էր: Աստծո հրեշտակները նրանց հետ էին շպրտում’ միևնույն ժամանակ հետ շպրտելով նաև նրանց հետևից հրող չար հրեշտակներին:ՀՊ 116.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents