Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Բևեռում են խաչին

    Ժամանելով մահապատժի վայրը՝ մահապարտներին կապեցին տանջանքի գործիքներին՝ խաչին: Երկու ավազակները դիմադրում էին, ու նրանց մի կերպ կապեցին խաչերին, իսկ Հիսուսը ոչ մի դիմադրություն ցույց չտվեց: Հիսուսի մայրը հուզումնալից տագնապով նայում էր այդ տեսարանին՝ սպասելով, որ Նա հրաշք կգործի ու կազատվի: Նա տեսավ, թե Հիսուսի ձեռքերն ինչպես են տարածված խաչի վրա, այն թանկագին ձեռքերը, որ մշտապես օրհնանք են շնորհել, որ բազում անգամ հպվել են բժշկելու տա- ռապյալներին: Մուրճ ու մեխեր բերեցին, և երբ մեխերը խրվեցին Հիսուսի նուրբ մարմնի մեջ ու Նրան խաչին ամրացրեցին, Հիսուսի սրտաբեկ աշակերտները Նրա ուշաթափ մորը հեռու տարան այդ դաժան տեսարանից:ՀՊ 73.3

    Հիսուսի շուրթերից ոչ մի տրտունջ, բողոքի ոչ մի բառ չլսվեց: Նրա դեմքն առաջվա նման գունատ էր և խաղաղ, սակայն ճակատը պատվել էր քրտինքի խոշոր կաթիլներով: Չկար մի կարեկից ձեռք, որ մաքրեր մահվան ցողը Նրա դեմքից, չէին լսվում կարեկցանքի և անսասան հավատարմության խոսքեր, որպեսզի զորացնեին Նրա մարդկային սիրտը: Նա միայնակ էր կոխում հնձանը և ժողովրդից ոչ մեկը չկար Նրա հետ: Մինչ զինվորներն իրենց զարհուրելի գործն էին անում, և Հիսուսն անասելի ցավ էր կրում, Նա աղոթում էր Իր թշնամիների համար. «Հայր, ներիր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում” (Ղուկաս 23.34): Թշնամիների համար արված Քրիստոսի այդ աղոթքն ընդգրկում էր ամբողջ աշխարհը՝ ներառելով բոլոր մեղավորներին, ովքեր ապրելու են մինչև աշխարհի վերջը:ՀՊ 74.1

    Երբ Հիսուսը բևեռվեց խաչին, մի քանի ուժեղ տղամարդ բարձ- րացրեցին խաչն ու սաստիկ ուժով խրեցին դրա համար պատրաստված փոսի մեջ’ անտանելի ցավ պատճառելով Աստծո Որ- դուն: Եվ այդ ժամանակ մի զարհուրելի տեսարան տեղի ունեցավ: Քահանաները, իշխանավորները և դպիրները միացան խառնամբոխին և, մոռանալով իրենց սրբազան պաշտոնին վայել արժանապատվությունը, սկսեցին ծաղրել, ձեռք առնել Աստծո Որդուն’ ասելով. «Եթե դու ես Հրեաների թագավորը, փրկիր քո անձը» (Ղուկաս 23.37): Իսկ ոմանք ծաղրաբար կրկնում էին. «Ուրիշներին ապրեցրեց’ իր անձը չի կարողանում ապրեցնել» (Մարկոս 15.31): Տաճարի բարձրաստիճան սպասավորները, քարսիրտ զինվորները, խաչի վրայի անարգ ավազակը և ստոր ու դաժան մարդիկ’ ամբոխի միջից, բոլորը միահամուռ տանջում ու ծաղրուծանակի էին ենթարկում Քրիստոսին:ՀՊ 74.2

    Հիսուսի հետ միասին խաչված ավազակները նույն ֆիզիկական տանջանքն էին կրում, նույն ցավն զգում, ինչ Նա: Սակայն նրանցից մեկն էր միայն դաժան ու անողոք վիճակում: Անտանելի ցավից նա վհատվել էր ու հանդուգն դարձել: Նա սկսեց հայհոյել Քրիստոսին ու կրկնել քահանայի խոսքերը. «Եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը և մեզ” (Ղուկաս 23.39): Մյուս չարագործը առաջինի նման դաժան չէր: Լսելով իր գործակցի հեգնական բառերը’ նա «պատասխանեց’ սաստելով նրան և ասաց. «Եվ դու չե՞ս վախենում Աստծուց, որ հենց նույն պատժի մեջ ես: Ու մենք’ իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերին արժանի հատուցում ենք առնում. իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց” (Ղուկաս 23.40,41): Երբ նրա սրտում սեր ծնվեց դեպի Քրիստոսը, երկնային լույսը ողողեց նրա միտքը: Ծեծված, ծաղրված և խաչի վրա կախված Քրիստոսի մեջ նա տեսավ իր Փրկչին, իր միակ հույսին ու խոնարհ հավատով դիմեց Նրան. «Տեր, ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունով: Եվ Հիսուսը ասաց նրան. Ճշմարիտ եմ ասում քեզ, դու այսօր*Բնագրում և մյուս բոլոր թարգմանություններում բացակայում է «դու» բառը։ Տե՛ս, օրինակ, Էջմիածնի 1994 թվականի թարգմանությունը։ Բնագրում կետադրական նշաններ չեն օգտագործվել։ Ուստի ստորակետի տեղի հարցը կատարվում է ելնելով համատեքստից։ Իսկ տվյալ համատեքստը հուշում է, որ այն պետք է դնել «այսօր» բառից հետո, որպեսզի չհակասի Աստվածաշնչին։ Քրիստոսը նույն օրը դրախտում չի եղել։ Տե՛ս Հովհաննես 20.17։ Խմբագիրինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23.43):ՀՊ 74.3

    Հրեշտակները զարմանքով տեսնում էին Հիսուսի անսահման սերը, Նրա, Ով հոգեկան և մարմնական ծանր տանջանքներ կրելով, միայն ուրիշների մասին էր մտածում և հավատի էր մղում ապաշխարող հոգուն: Մահվան ճիրանների մեջ անգամ մարդու հանդեպ Նրա սերը գերազանցեց մահվան զորությանը: Շատերը, ովքեր ականատես եղան Գողգոթայի այդ տեսարաններին, հետագայում դարձի եկան’ Քրիստոսին հավատալով:ՀՊ 75.1

    Հիսուսի թշնամիներն անհամբեր սպասում էին Նրա մահվանը’ մեծ հույսեր փայփայելով: Նրանք կարծում էին, թե Հիսուսի մահը առհավետ կվերացնի Նրա աստվածային զորության և հրաշագործությունների մասին շրջող լուրերը: Նրանք համոզված էին, որ իրենք այլևս չեն սարսափի Հիսուսի ազդեցությունից: Անզգամ զինվորներն, ովքեր Հիսուսի մարմինը խաչին էին գամել, Նրա շորերն իրար մեջ բաժանեցին, իսկ պատմուճանի պատճառով վիճեցին, որովհետև առանց կարի էր’ վերից վայր հյուսված: Վերջապես լուծեցին այդ հարցը’ վիճակ գցելով: Ոգեշնչված մարգարեն դրանից հարյուրավոր տարիներ առաջ ճշգրիտ կերպով նկարագրել է այդ տեսարանը. «Որովհետև շները պատեցին ինձ, և չար ժողովը շրջապատեց ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին... Շորերս բաժանում են իրենց մեջ, և պատմուճանիս վրա վիճակ են գցում” (Սաղմոս 22.16-18):ՀՊ 75.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents