Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Քարե սալիկ՛ների վրա գրված

    Որպեսզի Իսրայելի որդիներն այլևս ոչ մի արդարացում չունենան, Տերն Ինքը որոշեց իջնել Սինա լեռան գագաթին: Նա, փառքով պարուրված և Իր հրեշտակների ուղեկցությամբ, վար իջավ լեռան վրա և վսեմագույն ու ահարկու ձևով հայտնեց Իր Տասը պատվիրանները: Նա ոչ մեկին, և անգամ Իր հրեշտակներին չվստահեց այդ կարևոր առաքելությունը, և Ինքը բոլորին լսելի ձայնով հայտնեց Իր օրենքը: Բայց նույնիսկ դրանից հետո Նա հույս չդրեց մարդկանց կարճ հիշողության վրա, որոնք հակված էին մոռանալու Նրա պահանջները, այլ Իր սեփական սուրբ մատով գրեց դրանք քարե սալերի վրա: Նա ցանկանում էր Իր սուրբ օրենքի հետ որևէ ավանդույթ շփոթելու, կամ Իր պահանջները մարդկային սովորությունների հետ խառնելու ամենաչնչին հնարավորությունն անգամ բացառել: Այնուհետև Նա ավելի մոտեցավ Իր ժողովրդին, որն այդքան հեշտությամբ մոլորվում էր, և որոշեց չբավարարվել միայն Տասնաբանյա պատվիրաններով: Նա հրամայեց Մովսեսին, որ գրի առնի Իր դատաստաններն ու օրենքները, որոնք մանրամասն ցուցումներ էին տալիս այն մասին, թե ինչ է Տերը պահանջում կատարել, և այդպիսով պահել Աստծո ձեռքով քարե սալիկների վրա գրված Տասը պատվիրանները: Այս հատուկ ցուցումներն ու պահանջները տրվեցին մարդուն, որպեսզի նրան մղեն հնազանդվել բարոյական օրենքին, մի օրենքի, որը նա այնպես հակված է խախտելու: Եթե մարդը պահած լիներ Աստծո օրենքը, որը Նա տվեց Ադամին նրա անկումից հետո, որը պահեց Նոյը տապանում, և որին Աբրահամը հնազանդվում էր, ապա ոչ մի անհրաժեշտություն չէր լինի թլպատման արարողության: Եվ եթե Աբրահամի հետնորդները պահեին ուխտը, որի նշանը կամ գրավականն էր թլփատումը, նրանք երբեք չէին տրվի կռապաշտության կամ ստիպված չէին լինի Եգիպտոս գնալ, և ոչ մի անհրաժեշտություն չէր լինի, որ Աստված հայտարարեր Իր օրենքը Սինա լեռան գագաթից, փորագրեր այն քարե սալիկների վրա և պահպաներ դրանք’ Մովսեսին թելադրած որոշակի դատաստաններով ու կանոններով:ՀՊ 45.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents