Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Երկրորդ հարությունը

    Հետո Հիսուսը’ սուրբ հրեշտակների շքախմբի և բոլոր փրկված սրբերի հետ միասին, դուրս եկավ քաղաքից: Հրեշտակ- ները շրջապատեցին իրենց Հրամանատարին’ ուղեկցելով Նրան, իսկ փրկված սրբերը հետևեցին նրանց: Ապա ահավոր, զարհուրելի վեհությամբ Հիսուսը կյանքի կոչեց ամբարիշտ մեռելներին, ու նրանք դուրս եկան գերեզմաններից’ նույն թույլ ու հիվանդոտ մարմիններով, ինչպես գերեզման էին մտել: Ինչպիսի՜ տեսարան էր: Առաջին հարության ժամանակ բոլորը դուրս եկան գերեզման- ներից’ անմահության շառագույնը դեմքերին, սակայն երկրորդի ժամանակ բոլորը իրենց վրա կրում են անեծքի դրոշմը: Աշխարհի թագավորներն ու ազնվականները, միջակներն ու նվաստները, ուսյալներն ու անուսները, բոլորը միասին դուրս են գալիս: Բոլորը տեսնում են մարդու Որդուն, նաև նրանք, ովքեր արհամարհել ու ծաղրել են Նրան, փշե պսակ դրել Նրա սուրբ ճակատին ու ծեծել եղեգնյա ճիպոտով: Բոլորը տեսնում են Նրան’ Իր ողջ վսեմությամբ: Նրանք, ովքեր թքում էին Նրա վրա’ Նրա դատավարության ժամանակ, այժմ թաքնվում են Նրա թափանցող հայացքից ու փառքի ճաճանչների մեջ ողողված երեսից: Նրանք, ովքեր մեխերը խրել էին Նրա ձեռքերի ու ոտքերի մեջ, այժմ տեսնում են Նրա խաչելության հետքերը: Նրանք, ովքեր գեղարդը խրել էին Նրա կողը, այժմ տեսնում են Նրա մարմնի վրա իրենց դաժանության հետքե- րը: Ու նրանք բոլորը գիտեն, որ Սա հենց Նա է, Ում իրենք խաչել ու ծաղրել են’ Իր անասելի տառապանքների մեջ: Հետո տառապանքի մի երկար ոռնոց է բարձրանում: Նրանք փախուստ են տալիս, որպեսզի թաքնվեն թագավորների Թագավորի ու տերերի Տիրոջ երեսից:ՀՊ 123.4

    Բոլորը փորձում են թաքնվել ժայռերի հետևում, պատսպարվել Նրա սարսափելի փառքից, Ում արհամարհել են մի ժամանակ: Նրա վսեմ տեսքից ու խիստ մեծ փառքից ընկճված ու խոցված’ նրանք միաձայն աղաղակում են. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը»:ՀՊ 124.1

    Հետո Հիսուսը’ սուրբ հրեշտակների ու բոլոր սրբերի հետ միասին, վերադառնում է քաղաք, և դատապարտված ամբարիշտների դառն հեկեկանքն ու ողբը լցնում է օդը: Հետո սատանան նորից գործի է անցնում: Նա տողանցում է իր հպատակների շարքերի միջով և ուժեղացնում թույլերին ու տկարներին’ ասելով նրանց, որ ինքը և իր հրեշտակները շատ զորեղ են: Նա մատնացույց է անում այն անթիվ միլիոններին, ովքեր հարություն էին առել: Դրանց մեջ կային զորավոր ռազմիկներ ու թագավորներ, ովքեր կոփված էին մարտերում և թագավորություններ էին նվաճել: Կային նաև հզոր հսկաներ ու քաջարի մարտիկներ, ովքեր ոչ մի կռիվ տանուլ չէին տվել: Այնտեղ էր գոռոզ ու փառասեր Նապոլեոնը, ում շնչից թագա- վորություններ էին դողում: Այնտեղ էին բարձրաստիճան և արժանապատվությամբ լի կեցվածքով մարդիկ, ովքեր ընկել էին մարտերում’ նվաճելու ծարավը սրտերում:ՀՊ 124.2

    Գերեզմանից դուրս գալուն պես նրանք անմիջապես շարունակում են մտածել այն, ինչը մեռնելիս նրանց մտքում է եղել: Նրանք նույն նվաճողական տենչով են բռնված, որը մեռնելիս իշխում էր նրանց վրա: Սատանան խորհուրդ է անում իր հրեշտակների հետ, ապա այդ թագավորների, նվաճողների ու զորավոր մարդկանց հետ: Հետո նա նայում է իր շուրջը գտնվող հսկայական բանակին ու ասում նրանց, որ քաղաքում գտնվողները փոքրաթիվ են ու թույլ, որ իրենք կարող են գրավել քաղաքը, դուրս նետել նրա բնակիչներին ու տիրել նրա հարստությանն ու փառքին:ՀՊ 125.1

    Սատանային հաջողվում է նրանց խաբել, և բոլորն անհապաղ սկսում են պատրաստվել ճակատամարտի: Բանակում շատ հմուտ վարպետներ կան: Նրանք ամեն տեսակի զենքեր են պատ- րաստում: Հետո սատանայի գլխավորությամբ այդ ամբոխը առաջ է շարժվում: Սատանայի հետևից քայլում են թագավորներն ու զորավարները, իսկ նրանց հետևից խումբ-խումբ գալիս է այդ բազմությունը: Յուրաքանչյուր խումբ իր առաջնորդն ունի: Նրանք, խիստ կարգ ու կանոն պահպանելով, քայլում են երկրի քարուքանդ մակերևույթի վրայով դեպի Սուրբ Քաղաքը: Հիսուսը փակում է քաղաքի դարպասները: Եվ այդ ստվար բանակը պաշարում է այն’ պատրաստվելով կատաղի ճակատամարտի:ՀՊ 125.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents