Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

    Թեսաղոնիկեցիներին գրած իր երկրորդ նամակում Պողոս առաքյալը կանխորոշել է այն մեծ նահանջը, որի հետևանքը պիտի լինի պապական իշխանության հիմնումը: Նա հայտարարում է, որ Քրիստոսի օրը չի գա, «եթե առաջ չգա ապստամբությունը, և հայտնվի անօրենության մարդը’ կորուստի որդին, այն հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ Աստված կամ Աստծո պաշտոնյա է անվանված. մինչև որ նա Աստծո տաճարի մեջ (իբրև Աստված) նստի, և իր անձը ցույց տա’ թե Աստված է»: Այնուհետև առաքյալն զգուշացնում է իր եղբայրներին, որ «անօրենության խորհուրդը արդեն զորանում է” (Բ Թեսաղոնիկեցիս 2.3,4,7): Անգամ այն վաղ ժամանակներում նա տեսնում էր, որ եկեղեցու պատերից ներս սողոսկող մոլորությունները ճանապարհ են հարթելու պապական իշխանության համար:ՀՊ 100.1

    Փոքր առ փոքր, սկզբում ծածուկ, լռության մեջ, հետո, երբ այն հզորացավ ու սկսեց ղեկավարել մարդկանց մտքերը, ավելի բացահայտ կերպով, անօրենության խորհուրդն սկսեց իրականացնել իր մոլորեցուցիչ աստվածահայհոյիչ գործը: Գրեթե աննկատելի կերպով հեթանոսական սովորույթները սկսեցին մուտք գործել քրիստոնեական եկեղեցի: Փոխզիջման և հարմարվո- ղականության ոգին միառժամանակ զսպված էր այն կատաղի հալածանքների պատճառով, որոնց եկեղեցին ենթարկվում էր հեթանոսների կողմից: Սակայն հալածանքները վերջ գտան, և քրիստոնեությունը մուտք գործեց թագավորական պալատ- ներ: Այն մի կողմ դրեց Քրիստոսի և Նրա առաքյալների համեստ պարզությունը’ փոխարինելով դա հեթանոս քահանաների և իշխանավորների շքեղությամբ ու գոռոզությամբ, իսկ Աստծո պահանջներն այն փոխարինեց մարդկային տեսություններով և սովորույթներով: Երբ Կոնստանտինոսը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը չորրորդ դարի սկզբներին, դա մեծ հրճվանք առաջացրեց, և աշխարհը, արդարության զգեստներ հագած, մուտք գործեց եկեղեցի: Այդ դեպքից հետո արագորեն ծաղկում ապրեց այլասերումը: Հեթանոսությունը, չնայած առաջին հայացքից պարտված, հաղթանակ ձեռք բերեց: Նրա ոգին սկսեց իշխել եկեղեցում: Նրա տեսությունները, ծեսերն ու նախապա- շարումները մուտք գործեցին Քրիստոսի հետևորդների հավատի և պաշտամունքի մեջ:ՀՊ 100.2

    Ի հետևանք փոխզիջման քրիստոնեության և հեթանոսության միջև, աշխարհ եկավ մարգարեությամբ նախագուշակված անօրենության մարդը, ով հակառակվում է Աստծուն և իրեն վեր դասում Նրանից: Կեղծ կրոնի այդ հսկա համակարգը սատանայի գլուխգործոցն է: Դա մի հուշարձան է նրա անդուլ ջանքերի’ գահ բարձրանալու և աշխարհի վրա իր կամքի համաձայն իշխելու:ՀՊ 101.1

    Կաթոլիկության հիմնական գաղափարներից մեկն այն է, որ պապը համաշխարհային քրիստոնեական եկեղեցու տեսանելի ղեկավարն է, ով գերագույն իշխանությամբ է օժտված, և ում ենթարկվում են աշխարհի բոլոր ծայրերում գտնվող եպիսկոպոսներն ու քահանաները: Ավելին, պապը իրեն հանդգնաբար աստվածային տիտղոսներով է մեծարել:ՀՊ 101.2

    Սատանան շատ լավ գիտեր, որ Սուրբ Գիրքը հնարավորություն կտա մարդուն երևան հանել իր խաբեությունը ու դիմադրել իր ուժին: Անգամ աշխարհի Փրկիչը խոսքով էր դիմադրում նրա հարձակումներին: Ամեն մի հարձակումից Քրիստոսը պաշտպանվում էր հավերժական ճշմարտության վահանով’ ասելով’ գրված է: Թշնամու ամեն մի առաջարկին Նա պատասխանում էր’ հակադրելով Խոսքի իմաստությունն ու զորությունը: Որպեսզի սատանան պահպանի իր զորությունը մարդու վրա և հաստատի պապական բռնակալի իշխանությունը, նա պետք է մարդկանց անտեղյակ պահի’ այսինքն’ Սուրբ Գրքից հեռու: Աստվածաշունչը փառաբանում է Աստծուն և ցույց է տալիս սահմանափակ տղամարդկանց և կանանց իրենց իսկական դիրքը: Ուստի Նրա սրբազան ճշմարտությունները հարկավոր է թաքցնել, լռության մատնել: Այս տրամաբանությունն էր որդեգրել կաթոլիկ եկեղեցին: Հարյուրավոր տարիներ Աստվածաշնչի տարածումը արգելված էր: Մարդկանց թույլ չեն տալիս կարդալ այն կամ ունենալ իրենց հարկի տակ: Բարոյազուրկ քահանաներն ու հոգևորականները այնպես էին մեկնաբանում այն, որ համապատասխանեցնեն իրենց հավակնություններին: Այսպիսով’ պապը սկսեց համարյա ամբողջ աշխարհում համարվել որպես Աստծո փոխանորդ երկրի վրա’ օժտված գերագույն իշխանությամբ եկեղեցու և պետության նկատմամբ:ՀՊ 101.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents