Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կանայք գերեզմանի մոտ

    Շաբաթվա առաջին օրը, առավոտյան, դեռ արևը չծագած, սուրբ կանայք եկան գերեզմանի մոտ’ անուշահոտ խնկեր բերելով, որպեսզի օծեն Հիսուսի մարմինը: Նրանք տեսան, որ ծանր քարը մի կողմ է գլորված գերեզմանի մուտքի մոտից, և Հիսուսի մարմինն այնտեղ չէ: Նրանց սրտերը թուլացան, և նրանք վախեցան, որ թշնամիները գողացել են մարմինը: Հանկարծ նրանք սպիտակ հագուստներով երկու հրեշտակ տեսան, որոնց դեմքերը փայլում էին պայծառ լույսով: Այդ երկնային էակները հասկացան, թե ում են փնտրում կանայք, և անմիջապես հայտնեցին, որ Հիսուսն այդտեղ չէ, հարություն է առել, սակայն կանայք կարող են տեսնել այն տեղը, որտեղ Նա պառկած է եղել: Հրեշտակները նրանց պատ- վիրեցին գնալ և ասել Հիսուսի աշակերտներին, որ Նա իրենցից առաջ կգնա Գալիլեա: Երկյուղածությամբ ու մեծ ցնծությամբ կանայք շտապեցին վշտաբեկ աշակերտների մոտ ու պատմեցին իրենց ամբողջ տեսածն ու լսածը:ՀՊ 83.3

    Աշակերտները չհավատացին, որ Քրիստոսը հարություն է առել: Լուրը բերող կանանց հետ նրանք արագ վազեցին դեպի գերեզման և տեսան, որ Հիսուսն այնտեղ չէ, տեսան Նրա պատանը, սակայն չկարողացան հավատալ ուրախ լուրին, թե Նա հարություն է առել: Իրենց տեսածից և կանանց տված լուրից ապշահար՝ նրանք տուն վերադարձան:ՀՊ 84.1

    Սակայն Մարիամը նախընտրեց հապաղել գերեզմանի մոտ’ մտածելով իր տեսածի մասին և վհատված այն մտքից, որ ինքը կարող է խաբված լինել: Նա զգում էր, որ իրեն նոր փորձություններ են սպասում: Նրա վիշտը կրկնապատկվեց, և նա սկսեց դառն արցունք թափել: Հետո նա իջավ, որպեսզի մի անգամ ևս նայի գերեզմանի ներսը, և տեսավ երկու սպիտակազգեստ հրեշտակների: Նրանցից մեկը նստած էր այնտեղ, որտեղ հանգչած էր եղել Հիսուսի գլուխը, իսկ մյուսը’ այնտեղ, որտեղ Հիսուսի ոտքերն էին եղել: Նրանք գորովալից դիմեցին Մարիամին’ հարցնելով, թե ինչո՞ւ է լալիս: Մարիամը պատասխանեց. «Իմ Տիրոջը վերցրին, և չգիտեմ, թե ուր դրին նրան» (Հովհաննես 20.13):ՀՊ 84.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents