Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Դավը մարդկային ընտանիքի դեմ

    Սատանան իր հետևորդներին հայտարարեց, որ պատրաստվում է Աստծուց խլել ազնվահոգի Ադամին ու նրա ընկերուհուն’ Եվային: Եթե նա կարողանար նրանց որևէ կերպ մոլորեցնել ու անհնազանդության մղել, Աստված որոշ նախապայմաններ կստեղծեր, որոնց օգնությամբ նրանք կարող էին ներման արժանանալ: Եվ այդ դեպքում սատանան ու բոլոր ընկած հրեշտակները հիանալի հնարավորություն կունենային կիսելու նրանց հետ Աստծո ողորմածությունը:ՀՊ 15.1

    Իսկ եթե Աստված գթասիրտ չգտնվեր նրանց հանդեպ, նրանք կարող էին միանալ Ադամին ու Եվային, քանի որ մեկ անգամ խախտելով Աստծո օրենքը, նրանք էլ’ սատանայի և նրա հրեշտակների նման, Աստծո բարկությանն էին արժանանալու: Օրինազանցության հետևանքով նրանք էլ կհայտնվեին նույն ապստամբ վիճակում: Նրանք կարող էին միանալ Ադամին ու Եվային, նվաճել Եդեմը և այն իրենց տունը դարձնել: Իսկ եթե կարողանային մոտենալ կենաց ծառին, որը գտնվում էր պարտեզի մեջտեղում, ապա կարծում էին, թե իրենց զորությամբ կհավասարվեին սուրբ հրեշտակներին, և Ինքն’ Աստված, անգամ չէր կարող վտարել նրանց այնտեղից:ՀՊ 15.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents