Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Մեծ պայքա րի հա մայնա պատ կե րը

    Գահի վերևում նրանք տեսնում են խաչը, ու համայնապատկերի նման սկսում են իրար հաջորդել Ադամի գայթակղության և անկման պատկերները, ապա փրկության ծրագրի մյուս քայլերը: Փրկչի համեստ ծնունդը, Նրա պարզ ու հնազանդ երկրային կյանքը, Նրա մկրտությունը Հորդանանում, ծոմն ու փորձությունը անապատում, հրապարակային ծառայությունը, որի ընթացքում Նա տղամարդկանց ու կանանց բացահայտում էր երկնքի ամենա- թանկարժեք օրհնությունները, Նրա օրերը’ սիրո ու գթասրտության արարքներով լեցուն, սարերում’ մենության մեջ աղոթքներով և արթնությամբ անցկացրած գիշերները, նախանձի, ատելության ու չարության դավերը’ ի պատասխան Նրա բարի գործերի, զարհուրելի խորհրդավոր հոգեվարքը Գեթսեմանում’ ամբողջ աշխարհի մեղքի ահավոր ծանրության տակ, Նրա մատնումը գազազած, արյան ծարավ ամբոխի ձեռքը, ահավոր գիշերվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը, չդիմադրող բանտարկյալը’ Իր սիրելի աշակերտների կողմից լքված, Նրա անցումը Երուսաղեմի փողոցներով’ անտաշ պահակների ուղեկցությամբ, Աստծո Որդին Ան- նայի առջև, քահանայապետի պալատում, Պիղատոսի դատարանի դահլիճում, վախկոտ ու դաժան Հերովդեսի առաջ’ ծաղրված, անարգված, տանջված ու դատապարտված մահվան. այս ամենը վառ, կենդանի պատկերներով իրար էր հաջորդում:ՀՊ 127.2

    Ալեկոծված ամբոխի առաջ հաջորդում են եզրափակիչ պատկերները’ համբերատար Տառապյալը, որ քայլում է Գողգոթայի ճանապարհով, երկնքի Իշխանը’ խաչի վրա կախված, ամբարտավան քահանաներն ու սանձարձակ ամբոխը, որ ծաղրում են Նրա անասելի տառապանքները, գերբնական խավարը, ցնցվող գետինը, ճեղքված ժայռերը, բաց գերեզմանները, որ նշանավորում են այն պահը, երբ աշխարհի Փրկիչը հոգին է ավանդում:ՀՊ 128.1

    Այս ահավոր տեսարանը’ մինչև վերջին մանրուքը, վերարտադրում է այն ամենն, ինչ եղել էր: Սատանան, նրա հրեշտակներն ու հպատակները ուժ չունեն շրջվելու իրենց գործերը պատկերող այդ նկարներից: Յուրաքանչյուր գործող անձ հիշում է իր կատարած գործը: Հերովդեսը, ով կոտորեց Բեթղեհեմի անմեղ մանկանց, որպեսզի սպանի Իսրայելի թագավորին, ստոր Հերով- դիան, ում մեղավոր հոգու վրա է ծանրացած Հովհաննես Մկրտչի արյունը, թուլակամ, հարմարվողական Պիղատոսը, ծաղրող զինվորները, քահանաներն ու իշխանավորները, և մոլեգնած ամբոխը, որը աղաղակում էր. «Դրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա”, բոլորն էլ տեսնում են իրենց հանցանքի ահավորությունը: Նրանք ապարդյուն փորձում են թաքնվել Նրա դեմքի աստվածային պայծառությունից, որ գերազանցում է արևի փառքը: Իսկ փրկվածներն իրենց պսակները նետում են Փրկչի ոտքերի տակ’ բացականչելով. «Նա մեռավ ինձ համար»:ՀՊ 128.2

    Փրկվածների մեջ են Քրիստոսի առաքյալները’ հերոսական Պո- ղոսը, կրակոտ Պետրոսը, սիրված և սիրող Հովհաննեսը, նրանց նվիրված եղբայրները, և նրանց հետ’ նահատակների ստվար բազմությունը, իսկ պարիսպներից դուրս, ստորությամբ ու գարշանքով շրջապատված’ կանգնած են նրանք, ովքեր հալածել, բանտարկել ու սպանել են Աստծո ծառաներին: Այնտեղ է Ներո- նը’ դաժանության ու անառակության այդ հրեշավոր տիպարը, ով այժմ տեսնում է այն մարդկանց ուրախությունն ու հրճվանքը, ում մի ժամանակ տանջել է ու սատանայական հաճույք զգացել նրանց աննկարագրելի տառապանքներից: Այնտեղ է նրա մայրը, և տեսնում է իր աշխատանքի արդյունքը, տեսնում է, թե ինչպես է բնավորության չար դրոշմը փոխանցվել իր որդուն, թե ինչպես իր ազդեցության տակ և իր օրինակով խրախուսված ու զարգացած կրքերը ծնել են այնպիսի ոճիրներ, որ սարսուռ են պատճառել աշխարհին:ՀՊ 128.3

    Այնտեղ են պապական քահանաներն ու պրելատները, որոնք պնդում էին, թե իրենք Քրիստոսի լրաբերներն են, և միևնույն ժամանակ տանջանքներ, զնդան ու խարույկ էին օգտագործում’ բռնանալու համար Տիրոջ ժողովրդի խղճի վրա: Այնտեղ են գոռոզ պապերը, ովքեր իրենց Աստծուց վեր էին դասում ու հանդգնում փոխել Ամենաբարձրյալի օրենքը: Եկեղեցու այս կարծեցյալ հայրերը հաշիվ ունեն Տիրոջը տալու, որից մեծ հաճույքով կազատեին իրենց: Չափազանց ուշ նրանք հասկացան, որ Ամենագետ Տերն Իր օրենքի խանդոտ պաշտպանն է և ոչ մի դեպքում չի հանդուր- ժի հանցանքը: Այժմ նրանք հասկանում են, որ Քրիստոսն Իր շահը նույնացնում է Իր տառապյալ ժողովրդի շահի հետ, ու զգում են Նրա խոսքերի զորությունը. «Որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս 25.40):ՀՊ 129.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents