Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Խավար դարերը

    Հռոմեական եկեղեցու’ իշխանության գլուխ անցնելը նշանավո- րեց խավար դարաշրջանի սկիզբը: Որքան ավելի էր տարածվում նրա իշխանությունը, այնքան թանձրանում էր խավարը: Հավատը Քրիստոսից, իր ճշմարիտ հիմքից փոխադրվեց Հռոմի պապի վրա: Մեղքերի թողության և հավիտենական փրկության համար Աստծո Որդուն ապավինելու փոխարեն՝ մարդիկ սկսեցին իրենց հայացքը հառել պապի, քահանաների ու պրելատների վրա, որոնց պապն իշխանությամբ էր օժտել: Նրանց ասում էին, որ պապն է իրենց միջնորդը, և որ միայն նրա միջոցով կարելի է մոտենալ Աստծուն, ավելին, սովորեցնում էին, որ իրենց համար պապն է կանգնած Աստծո տեղում, և նրան հարկավոր է անվերապահորեն ենթարկ- վել: Նրա պահանջներին չենթարկվելը բավարար հիմք էր տալիս ծանրագույն մարմնական և հոգեկան պատիժների ենթարկել մե- ղանչողներին:ՀՊ 105.1

    Այսպիսով՝ մարդկանց մտքերը շեղվեցին Աստծուց և սևեռվեցին մոլորյալ, սխալական ու դաժան մարդկանց վրա, և դեռ ավելին, հենց իր’ խավարի իշխանի վրա, որն իր իշխանությունն իրագործում էր այդ մարդկանց միջոցով: Մեղքը քողարկվեց սրբության հագուստի տակ: Երբ Սուրբ Գիրքը թաքցվում է ու լռության մատնվում, և մարդն սկսում է իրեն համարել գերագույն էակ, այլ բան չի կարելի սպասել, քան խարդախություն, խաբեություն ու անօրենություն: Մարդկային օրենքների և սովորույթների մեծարումը բերում է այլասերում, որը միշտ Աստծո օրենքի անտեսման հետևանք է:ՀՊ 105.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents