Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Դաս մեր օրերի համար

    Քրիստոնեական եկեղեցու հիմնադրման այս վկայությունը մեզ է փոխանցվել ոչ միայն որպես սրբազան պատմության մի կարևոր էջ, այլ նաև որպես դաս: Բոլորն, ովքեր դավանում են Քրիստոսին, պետք է մի մարդու նման, միասիրտ սպասեն, զգոն ու արթուն լինեն և աղոթեն: Պետք է մի կողմ դրվեն բոլոր տարաձայնությունները, և իշխի միասնությունն ու քնքուշ սերը միմյանց նկատմամբ: Այդ ժամանակ մեր աղոթքները միաձայն վեր կգնան մեր երկնային Հոր մոտ’ զորավոր, եռանդուն հավատով: Այդ դեպքում մենք կարող ենք համբերատար կերպով սպասել և հուսալ խոստման կատարմանը:ՀՊ 94.1

    Պատասխանը կարող է գալ սրընթաց արագությամբ և գերբնական ուժով, կամ կարող է ձգձգվել օրերով ու շաբաթներով’ փորձության ենթարկելով մեր հավատը: Բայց Աստված գիտի, թե ինչպես և երբ պատասխանի մեր աղոթքին: Մեր պարտականությունն է’ միանալ աստվածային աղբյուրին: Աստված պատասխանատու է Իր բաժնի համար: Հավատարիմ է խոստացողը: Մեծագույն ու կարևոր բանը, որը պահանջվում է մեզանից, այն է, որ մեկ սիրտ ու մեկ հոգի լինենք, մի կողմ դնենք ամեն տեսակի նախանձ ու չարություն, խոնարհ աղերսողների նման արթուն լինենք ու սպասենք: Հիսուսը’ մեր Ներկայացուցիչը և Գլուխը, պատրաստ է մեզ համար անել այն, ինչ արեց աղոթող ու աչալուրջ հավատացյալների համար Պենտեկոստեի օրը:ՀՊ 94.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents