Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Երկրորդ մահը

    Տեսնելով Քրիստոսի փառքն ու պայծառությունը’ սատանան կարծես կաթվածահար է լինում: Երբեմնի ծածկող քերովբեն հիշում է, թե որտեղից է վայր ընկել: Մի ժամանակ նա պայծառ սե- րովբե էր’ «առավոտը ծագող Արուսյակ»: Որքա՜ն է փոխվել, որքա՜ն այլասերվել:ՀՊ 130.2

    Սատանան տեսնում է, որ կամավոր խռովությունն իրեն անպիտան է դարձրել երկնքում ապրելու համար: Նրա համար անտանելի տանջանք կլինեին երկնքում տիրող մաքրությունը, խաղաղությունն ու համերաշխությունը: Այժմ նա դադարեցրել է Աստծո ողորմության ու արդարության դեմ իր մեղադրանքները: Այն նախատինքը, որը նա փորձել էր գցել Եհովայի վրա, ամբողջովին իր վրա է ծանրացած: Այժմ սատանան խոնարհվում է ու խոստովանում, որ իր դատավճիռն արդար է:ՀՊ 130.3

    Այս երկարատև պայքարի ընթացքում ծագած բոլոր հարցերի պատասխանը պարզ է դառնում: Ակնհայտ է դառնում, թե որն է ճիշտ, և որը’ սխալ: Աստծո արդարությունն այժմ կատարելապես պաշտպանված է: Բովանդակ աշխարհը պարզորոշ տեսնում է Հոր և Որդու մեծ զոհաբերությունը’ հանուն մարդու: Ժամը հասել է: Քրիստոսը գրավում է Իր օրինական տեղը ու դասվում ամեն իշխանությունից և պետությունից և ամեն անունից վեր, որ անվանվում է:ՀՊ 130.4

    Չնայած սատանան հարկադրված ճանաչում է Աստծո արդարությունն ու խոնարհվում Քրիստոսի գերագույն իշխանության առաջ, նրա բնավորությունը մնում է անփոփոխ: Հեղեղի նման դարձյալ դուրս է հորդում խռովության ոգին: Կատաղությամբ լցված՝ նա որոշում է չհանձնվել: Հասնում է երկնքի Արքայի դեմ մի վերջին հուսահատ ճակատամարտի ժամը: Նա նետվում է իր հպատակների մեջ ու փորձում իր կատաղությունը նրանց փոխանցել ու անհապաղ մարտ մղել: Սակայն այդ անթիվ-անհամար մարդկանց մեջ, որոնց նա խռովության է մղել, չի գտնվում գեթ մեկը, որ ճանաչի նրա իշխանությունը: Նրա ուժերը վերջանալու վրա են: Ամբարիշտները Աստծո նկատմամբ նույն ատելությամբ են լցված, որը ներշնչում է սատանան, սակայն նրանք հասկանում են, որ անիմաստ է ընդդիմությունը, որ իրենք անկարող են հաղթել Եհովային: Նրանց կատաղությունն այժմ բորբոքված է սատանայի ու նրա բոլոր գործակալների դեմ: Դիվային մոլեգնությամբ նրանք դեպի նրանց են շրջվում, ու սկսվում է մի կատաղի կռիվ:ՀՊ 130.5

    Հետո կատարվում են մարգարեի խոսքերը. «Տիրոջ բարկությունը բոլոր ազգերի վրա է, և սրտմտությունը’ նրանց բոլոր զորքերի վրա: Նա նրանց նզովել է’ սպանման է մատնել» (Եսայիա 34.2): «Նա ամբարիշտների վրա որոգայթներ’ կրակ ու ծծումբ կտեղա, և նրանց բաժակի բաժինը այրող մրրիկ կլինի” (Սաղմոս 11.6): Աստված կրակ է թափում երկնքից: Երկիրը ճեղքվում է: Դուրս են գալիս նրա խորքերում թաքցված զենքերը: Անհատակ անդունդներից կրակի բոցեր են ժայթքում: Անգամ ժայռերն են այրվում: Եկել է օրը, որ «վառված է թոնիրի պես” (Մաղաքիա 4.1): Հալվում են տարեր- քը’ կրակով վառված, և երկիրը և նրանում եղած բաները նույնպես (Բ Պետրոս 3.10): Երկրի մակերևույթն ասես մի հալած զանգված լինի, եռացող մի կրակե լիճ: Հասել է ամբարիշտ մարդկանց դատաստանի ու կորստյան ժամը, «վրեժխնդրության օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիոնի վեճի համար” (Եսայիա 34.8): ՀՊ 131.1

    Ամբարիշտները ստանում են հատուցումը երկրի վրա: Նրանք «հարդի պես են լինում, և նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորաց Տերը» (Մաղաքիա 4.1): Ոմանք անմիջապես մեռնում են, ուրիշներն’ օրերով տառապում: Բոլորը պատժվում են ըստ իրենց գործերի: Արդարների մեղքերը դրվում են սատանայի’ չարի հեղինակի վրա, ով պիտի կրի նրանց պատիժը: Նա պիտի տառապի ոչ միայն իր խռովության, այլ նաև այն բոլոր մեղքերի համար, որոնք նրա դրդմամբ գործել է Աստծո ժողովուրդը: Նրա պատիժը պիտի շատ ավելի ծանր լինի, քան այն մարդկանց պատիժը, ում նա մոլորեցրել է: Երբ բոլոր նրանք, ովքեր ընկել են նրա թակարդը, արդեն պատժված կլինեն, նա դեռ կշարունակի ապրել ու տառապել: Վերջապես բոլոր ամբարիշտները մեռնում են մաքրագործող բոցերի մեջ: Մեռնում է արմատը և ոստը: Արմատը սատանան է, ոստը’ նրա հետևորդները: Բավարարված է Աստծո արդարությունը: Բոլոր սրբերն ու հրեշտակների բազմությունը գոչում են բարձրաձայն’ ամեն:ՀՊ 131.2

    Մինչ երկիրը բռնկված է Աստծո վրեժխնդրության կրակով, արդարներն ապահով ապրում են սուրբ քաղաքում: Երկրորդ մահն իշխանություն չունի այն մարդկանց վրա, ովքեր բաժին են ունեցել առաջին հարության մեջ (Հայտնություն 20.6): Եթե ամբարիշտների համար Աստված փչացնող կրակ է, ապա Իր ժողովրդի համար Նա արև է և վահան (Սաղմոս 84.11): ՀՊ 132.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents