Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Քրիստոսի երկրորդ գալուստը

    Շուտով հայտնվեց մեծ սպիտակ ամպը, որի վրա նստած էր մարդու Որդին: Երբ նա հեռվում երևաց, ամպը շատ փոքր էր թվում: Հրեշտակն ասաց, որ դա մարդու Որդու նշանն է: Երբ ամպը մոտեցավ երկրին, մենք տեսանք Հիսուսի գերազանց փառքն ու վսեմությունը, որով Նա պիտի նվաճեր աշխարհը: Սուրբ հրեշտակների մի շքախումբ’ գլուխներին պայծառ, շողշողացող պսակներ, ուղեկցում էր Նրան:ՀՊ 119.1

    Ոչ մի լեզու անգամ չի կարող նկարագրել այդ տեսարանի վսեմությունը: Վեհության ու անգերազանցելի փառքի կենդանի ամպը ավելի մոտեցավ, որի վրա սիրելի Հիսուսն էր: Նրա գլխին ոչ թե փշե պսակ էր դրված, այլ’ փառապսակ: Նրա հանդերձին և ազդրին մի անուն էր գրված’ թագավորների Թագավոր և տերերի Տեր (Հայտնության 19.16): Նրա դեմքը կեսօրվա արևի նման պայծառ էր, աչքերը կրակի բոցերի նման էին, իսկ ոտքերն ասես ձուլածո պղնձից լինեին (Հայտնության 1.15,16): Նրա ձայնը հնչում էր բազմաթիվ երաժշտական գործիքների նման: Երկիրը դողաց Նրա առաջ, երկինքը ճեղքվեց ու մագաղաթի նման գալարվեց, բոլոր լեռներն ու կղզիները շարժվեցին իրենց տեղերից: «Եվ երկրի թագավորները և մեծամեծները, և հարուստները և հազարապետերը, և զորավորները և ամեն ծառա և ամեն ազատ թաքցրին իրենց անձերը այրերի ու սարերի ժայռերի մեջ, և ասում էին սարերին և ժայռերին. Վայր ընկեք մեզ վրա, և ծածկեք մեզ աթոռի վրա նստողի երեսից, և Գառի բարկությունից, որ նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է կանգնել” (Հայտնություն 6.15-17):ՀՊ 119.2

    Նրանք, ովքեր դեռ քիչ առաջ ցանկանում էին բնաջնջել Աստծո հավատարիմ որդիներին, այժմ ականատես էին լինում Աստծո փառքին, որ իջել էր նրանց վրա: Եվ սարսափից կծկված լսում էին սրբերի հրճվագին ձայները. «Ահա մեր Աստվածը, ում մենք հուսացել ենք, և նա մեզ փրկեց” (Եսայիա 25.9):ՀՊ 119.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents