Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Վտանգի օրերը

    Դրանք վտանգի օրեր էին Քրիստոսի եկեղեցու համար: Հավատարիմ դրոշակակիրներն իսկապես չափազանց սակավաթիվ էին: Չնայած ճշմարտությունն առանց վկաների չէր մնացել, այնուամենայնիվ, երբեմն թվում էր, թե մոլորությունն ու սնոտիապաշտությունն ամբողջովին իշխելու են, իսկ ճշմարիտ կրոնն արմատախիլ է արվելու երկրից: Ավետարանը լռության էր մատնվել ու կորել տեսադաշտից, սակայն կրոնի ձևերն աճում էին, և մարդիկ ենթարկվում էին խիստ կեղեքման:ՀՊ 105.3

    Նրանց ուսուցանում էին, որ ոչ միայն պապին իրենց միջնորդը համարեն, այլ նաև ապավինեն իրենց սեփական գործերին’ մեղքերի թողություն ստանալու համար: Երկարատև ուխտագնացությունները, ապաշխարանքի արարողությունները, մասունքների պաշտամունքը, եկեղեցիների, տաճարների, զոհասեղանների կառուցումը, մեծ գումարների նվիրատվությունները եկեղեցուն, այս և նման բազմաթիվ գործողությունները նպատակ ունեին մեղմել Աստծո ցասումը կամ շահել Նրա բարյացակամությունը, ասես Աստված մարդ է, որ զայրանա մանրուքների վրա կամ հանգստանա ընծաներով ու ապաշխարանքի արարողություններով:ՀՊ 105.4

    Հետագա դարերը հանդիսանում են Հռոմի կողմից առաջ քաշված վարդապետությունների տարածման, մոլորության ավելի խորացման ժամանակաշրջան: Անգամ պապականության հիմնումից առաջ հեթանոս փիլիսոփաների ուսմունքները ուշադրության էին արժանացել եկեղեցու կողմից և իրենց ազդեցությունը թողել այնտեղ: Շատերը, քրիստոնություն ընդունելով, շարունակում էին կառչած մնալ իրենց հեթանոսական համոզմունքներին, և ոչ միայն իրենք էին շարունակում այդ փիլիսոփայությունն ուսումնասիրել, այլ նաև ուրիշներից էին պահանջում անել այդ’ որպես հեթանոսների վրա ներգործելու միջոց: Այս կերպ լուրջ մոլորություններ մուտք գործեցին քրիստոնեական հավատ: Դրանցից ամենավտանգավորն էր այն հավատը, որ մարդը բնականից անմահ է, և որ մեռելները շարունակում են գիտակցել: Այս ուսմունքը հենարան ծառայեց, որի վրա Հռոմը հիմնեց սրբերին աղոթելը և կույս Մա- րիամի պաշտամունքը: Դրանից ծագեց նաև չապաշխարածների հավիտենական տանջանքի գաղափարը, որը շատ վաղուց մուտք էր գործել կաթոլիկական հավատ:ՀՊ 106.1

    Այս ամենը ճանապարհ հարթեցին քրիստոնեության մեջ հեթանոսական ևս մեկ հայտնագործության ներմուծման համար, որը Հռոմը կոչեց քավարան և օգտագործեց դյուրահավատ ու սնոտիապաշտ ամբոխին սարսափի մեջ պահելու համար: Ըստ այս հերետիկոսության գոյություն ունի մի տանջավայր, որտեղ, այն մարդկանց հոգիները, ովքեր չեն արժանացել հավիտենական դատապարտմանը, պետք է պատիժ կրեն իրենց մեղքերի համար, և որտեղից’ անմաքրությունից ազատվելուց հետո, նրանք մուտք են գործում երկինք:ՀՊ 106.2

    Եվս մի կեղծիք պետք եղավ, որպեսզի Հռոմին հնարավորություն տրվի օգուտ քաղելու իր հետևորդների վախի զգացումից ու մեղսալի գործերից: Դա ձեռք բերվեց ինդուլգենցիայի ուսմունքով: Ներկայի, անցյալի և ապագայի մեղքերի լիակատար ներում, բոլոր ցավերից ու մեղադրանքներից ազատում էր խոստացվում բոլոր նրանց, ովքեր կմասնակցեին պապական իշխանությունն ընդարձակելու, թշնամիներին պատժելու կամ պապի հոգևոր գերիշխանությունը մերժողներին կոտորելու նպատակով Հռոմի պապի վարած պատերազմներին: Մարդկանց հավատացնում էին նաև, թե եկեղեցուն դրամական նվիրատվություն կատարելով, նրանք կարող են ազատագրվել մեղքերից և ազատագրել իրենց հանգուցյալ մտերիմների հոգիները, ովքեր այրվում են դժոխքի հավիտենական կրակների մեջ: Այս միջոցներով Հռոմը լցրեց իր գանձարանը ու ձեռք բերեց Նրա կեղծ ներկայացուցիչների շքեղությունն ու հարստությունը, Ով Իր գլուխը դնելու տեղ անգամ չուներ:ՀՊ 106.3

    Տիրոջ ընթրիքի աստվածաշնչյան արարողությունը դուրս մղվեց. պատարագի կռապաշտական արարողությամբ պապական քահանաները ձևացնում էին, թե իրենց անիմաստ մնջախաղով սովորական հացն ու գինին վեր են ածում Քրիստոսի իրական մարմնի ու արյան: Հանդուգն ինքնավստահությամբ նրանք բացահայտ կերպով իրենց էին վերագրում «իրենց Արարչին արարելու» զորությունը: Մահվան սպառնալիքով բոլոր քրիստոնյաներից պահանջվում էր իրենց հավատն ընդունել այդ սարսափելի, երկինքն անարգող հերետիկոսության մեջ: Ով հրաժարվում էր այդ անել, խարույկ էր բարձրացվում:ՀՊ 107.1

    Կաթոլիկության կեսօրն աշխարհի համար հոգևոր կեսգիշեր դարձավ: Սուրբ Գիրքը համարյա անհայտ էր ոչ միայն ժողովրդին, այլ նաև քահանաներին: Ինչպես հին ժամանակների փարիսեցիները, պապական ղեկավարներն ատում էին լույսը, որը երևան կհաներ իրենց մեղքերը: Քանի որ վերացվել էր Աստծո օրենքը’ արդարության չափանիշը, նրանք ձեռք բերեցին անսահմանափակ իշխանություն և սկսեցին ազատ կերպով չարություն գործել: Սկսեցին իշխել կեղծիքը, ատելությունն ու անառակությունը: Ոչ մի հանցանք այլևս չէր սարսափեցնում մարդկանց: Նրանք ոչնչի առաջ կանգ չէին առնում’ հարստություն և դիրք նվաճելու համար: Պապերի և հոգևոր հովիվների պալատները դարձան սանձարձակ անառակության վայրեր: Պապերից ոմանք այնքան զարհուրելի ոճիրներ էին գործում, որ թագավորները փորձում էին պաշտո- նազրկել նրանց’ որպես հրեշներ, որոնց ստորությունն այնքան անսահման է, որ գահն անգամ չի կարող հանդուրժել: Դարեր շարունակ ոչ մի առաջընթաց չեղավ գիտության, արվեստի, քաղաքակրթության բնագավառներում: Քրիստոնեությունը ենթարկվել էր բարոյական և մտավոր կաթվածի:ՀՊ 107.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents