Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Նոր Երուսաղեմը

    Այնտեղ է նոր Երուսաղեմը, որ «Աստծո փառքն” ունի, լույսը’ «պատվական ակունքի նման, ինչպես բյուրեղացած հասպիս քար” (Հայտնություն 21.11): Տերն ասում է. «Ես պիտի ցնծամ Երուսաղեմի վրա, և ուրախանամ իմ ժողովրդով” (Եսայիա 65.19): «Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրան ժողովուրդ, և ինքն Աստված նրանց հետ կլինի նրանց Աստված: Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից, և մահն այլևս չի լինի, ոչ սուգ, և ոչ աղաղակ, և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան” (Հայտնություն 21.3,4):ՀՊ 134.1

    Աստծո քաղաքում «գիշեր չի լինի”: Ոչ ոք հանգստի կարիք կամ ցանկություն չի ունենա: Ոչ ոք չի հոգնի Աստծո կամքը կատարելիս կամ Նրա անվանը փառք տալիս: Մենք հավերժ կզգանք առավոտվա թարմությունը ու երբեք չենք մոտենա դրա ավարտին: «Եվ ճրագի և արեգակի լույս պետք չէ նրանց, որովհետև Տեր Աստվածը լուսավորում է նրանց” (Հայտնություն 22.5): Արևի լույսը կփոխարինվի մի փայլով, որը կուրացուցիչ չէ, բայց անհամեմատ գերազանցում է կեսօրվա արևի պայծառությանը: Աստծո և Գառի փառքը սուրբ քաղաքը ողողում է անմար լույսով: Փրկվածները քայլում են հավերժական օրվա անարև փառքի մեջ:ՀՊ 134.2

    «Տաճար չտեսա նրա մեջ, որովհետև Տեր Աստված Ամենակալը և Գառն է նրա տաճարը» (Հայտնություն 21.22): Աստծո ժողովուրդն արտոնված է ազատ հաղորդակցվելու Հոր և Որդու հետ: Այժմ մենք «հայելու մեջ օրինակով ենք տեսնում” (Ա Կորնթացիս 13.12): Մենք Աստծո պատկերի արտացոլումն ենք տեսնում, ասես հայելու մեջ: Այն արտացոլվում է բնության երևույթներում ու մար- դու հետ Նրա հարաբերություններում: Բայց այնտեղ կտեսնենք Նրան երես առ երես, առանց մի բաժանող վարագույրի: Մենք կկանգնենք Նրա դիմաց ու ակնապիշ կնայենք Նրա դեմքի փառքին:ՀՊ 134.3

    Այնտեղ անմահ միտքը անսահման հիացմունքով, անխոնջ բերկրանքով կբացահայտի Արարչի ուժի հրաշքները, ազատագրող սիրո գաղտնիքները: Չի լինի այլևս նենգ ու դաժան ոսոխը, որպեսզի ստիպի մեզ մոռանալ Աստծուն: Մարդու բոլոր ունակությունները կզարգանան, բոլոր հնարավորությունները կաճեն: Գիտելիքներ ձեռք բերելը չի հոգնեցնի ուղեղը և ուժերը չի սպառի: Այնտեղ հնարավոր կլինի իրականացնել ամենամեծ ձեռնարկումներն անգամ, հասնել ամենաբարձր ձգտումների, ի կատար ածել ամենավեհ նպատակները, և դեռ կլինեն նոր բարձունքներ, որ պետք է նվաճեն, նոր հրաշքներ, որ պիտի հիացնեն, նոր ճշմարտություններ, որ պետք է հասկացվեն, նոր նպատակներ, որ պիտի բացահայտեն մտքի, հոգու և մարմնի ուժերը:ՀՊ 135.1

    Հավերժություն գլորվող տարիները Աստծո և Քրիստոսի մասին էլ ավելի հարուստ ու փառահեղ հայտնություններ կբերեն: Գիտության զարգացման հետ կաճեն սերը, ակնածանքն ու եր- ջանկությունը: Որքան ավելի լավ մարդը ճանաչի Աստծուն, այնքան ավելի շատ կհիանա Նրա բնավորությամբ: Երբ Հիսուսը բաց է անում նրանց առաջ փրկության հարստությունը և սատանայի հետ վարած մեծ պայքարի զարմանալի նվաճումները, փրկվածների սրտերը սկսում են ավելի մեծ նվիրվածությամբ բաբախել, ու նրանք ավելի ամուր են զարկում ոսկե քնարներին և հազար հազարավոր, բյուր բյուրավոր ձայներ միանում են Աստծո գովքն անելու համար:ՀՊ 135.2

    «Եվ ամեն ստեղծված, որ երկնքումն է և երկրի վրա, և երկրի տակ, և ծովում. և նրանք ամենը, որ նրա մեջ են, լսեցին, որ ասում էին. Աթոռի վրա նստողին և Գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից” (Հայտնություն 5.13):ՀՊ 135.3

    Չկան այլևս ոչ մեղքը, ոչ մեղավորը, Աստծո ողջ տիեզերքը մաքուր է, և մեծ պայքարն ընդմիշտ ավարտված է:ՀՊ 135.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents