Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Աստծո հավերժական օրենքը

    Աստծո օրենքը գոյություն ուներ մարդու ստեղծվելուց առաջ: Հրեշտակները դրանով էին կառավարվում: Սատանան անկում ապրեց, որովհետև խախտեց Աստծո կառավարման սկզբունք- ները: Ադամի և Եվայի արարումից հետո Աստված ծանոթացրեց նրանց Իր օրենքին: Օրենքն այն ժամանակ գրված չէր, այլ Եհովան բերանացի սովորեցրեց այն նրանց:ՀՊ 42.2

    Չորրորդ պատվիրանում նշված շաբաթը հաստատվել էր դրախտում: Աշխարհը ստեղծելուց, երկրի վրա մարդուն արարելուց հետո, Նա մարդկանց համար շաբաթը ստեղծեց: Ադամի մեղսագործությունից և անկումից հետո Աստծո օրենքը ոչ մի փոփոխություն չկրեց: Տասը պատվիրանների սկզբունքները գոյություն ունեին նախքան անկումը և իրենց բնույթով հարմարեցված էին Աստծո արարածների սուրբ կարգուկանոնի պայմաններին: Անկումից հետո այդ պատվիրանների սկզբունքները մնացին անփոփոխ, սակայն նոր պատվիրաններ ավելացան’ մարդու ընկած վիճակին համապատասխան:ՀՊ 42.3

    Այդ ժամանակ մի համակարգ ստեղծվեց, որը պահանջում էր կենդանիների զոհաբերություն: Դա պետք է ընկած մարդուն միշտ հիշեցներ այն մասին, թե ինչի հանդեպ օձը սասանեց Եվայի հավատը. մարդը պետք է միշտ հիշեր, որ անհնազանդության պատիժը մահն է: Աստծո օրենքի ոտնահարումը ստիպեց Քրիստոսին Իր կյանքը զոհել’ այդպիսով’ մարդու համար պատժից խուսափելու ճանապարհ բացելով և միևնույն ժամանակ պահպանելով Աստծո օրենքի պատիվը: Զոհաբերության համակարգը պետք է մարդուն խոնարհություն սովորեցներ, որը հետևանք է սեփական ընկած վիճակի գիտակցման, և մղեր նրան ապաշխարելու և ապավինելու միայն Աստծուն’ խոստացված Փրկչի միջոցով Նրա օրենքի անցյալի ոտնահարման ներումն ստանալու համար: Եթե Աստծո օրենքը չխախտվեր, մահ չէր լինի, կարիք չէր լինի նոր պատվիրանների, որպեսզի Աստծո օրենքը հարմարեցվի մարդու ընկած վիճակին:ՀՊ 42.4

    Ադամն իր հետնորդներին ուսուցանում էր Աստծո օրենքը, այդ օրենքը սերնդե-սերունդ փոխանցվում էր հավատացյալներին: Աստծո օրենքի մշտական խախտումը ջրհեղեղ առաջ բերեց երկրի վրա: Օրենքը պահպանվեց Նոյի և նրա ընտանիքի օգնությամբ, ովքեր իրենց բարեպաշտ կյանքի շնորհիվ հրաշքով փրկվեցին տապանում: Նոյն իր հետնորդներին փոխանցեց Տասը պատվիրանները: Ադամից հետո Տերն Իր համար պահպանեց մի ժողովուրդ, ում սրտում գրված էր Իր օրենքը: Աբրահամի մասին Նա ասում է. Նա «իմ ձայնին լսեց և պահեց իմ հրամանները և իմ պատվիրանները, իմ կանոններն ու իմ օրենքները” (Ծննդոց 26.5):ՀՊ 43.1

    Տերը հայտնվեց Աբրահամին և ասաց նրան.ՀՊ 43.2

    «Ես եմ ամենակարող Աստվածը. իմ առջև վարվիր և կատարյալ եղիր: Եվ ես իմ ու քո մեջտեղը իմ ուխտը կդնեմ, և քեզ խիստ շատ կշատացնեմ” (Ծննդոց 17.1,2): «Եվ կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո մեջտեղը, և քեզանից հետո’ քո սերունդի մեջտեղը իրենց դարերի համար որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզանից հետո՝ քո սերունդի համար” (Ծննդոց 17.7):ՀՊ 43.3

    Այնուհետև նա պահանջեց Աբրահամից և նրա սերնդից, որ թլպատվեն: Դա մարմնի վրա մի կտրվածք է և նշան է այն բանի, որ Աստված նրանց կտրել ու առանձնացրել է բոլոր ժողովուրդնե- րից’ որպես Իր հատուկ գանձ: Այդ նշանով Աբրահամի սերունդը հանդիսավոր երդում էր տալիս, որ չի ամուսնանա այլ ազգերի հետ, քանի որ այդ անելով կկորցնի իր ակնածանքն Աստծո և Նրա սուրբ օրենքի հանդեպ ու կնմանվի իրեն շրջապատող կռապաշտ ժողովուրդներին:ՀՊ 43.4

    Թլպատման գործողությամբ նրանք հանդիսավորապես համաձայնում էին իրենց կողմից կատարել Աբրահամի կապած ուխտի պայմանները, առանձնացված լինել բոլոր ազգերից և լինել կատարյալ: Եթե Աբրահամի հետնորդները առանձնացած ապրեին այլ ժողովուրդներից, նրանք չէին տրվի կռապաշտությանը: Այլ ազգերից հեռու մնալով’ նրանք չէին ենթարկվի իրենց հարևանների մեղավոր գործերն ընդօրինակելու և Աստծո դեմ ապստամբելու ահավոր գայթակղությանը: Շրջակա ազգերի հետ խառնվելով’ նրանք կորցրեցին իրենց առանձնահատուկ սուրբ բնավորությունը: Նրանց պատժելու համար Տերը սով ուղարկեց նրանց երկիրը, որը ստիպեց Իսրայելի որդիներին Եգիպտոս քոչել’ իրենց կյանքը պահպանելու համար: Սակայն Տերը Եգիպտոսում էլ չլքեց նրանց, քանի որ ուխտ ուներ կապած Աբրահամի հետ: Նա թույլ տվեց, որ եգիպտացիք ճնշեն ու կեղեքեն Իր ժողովրդին, որպեսզի նրանք դեպի Իրեն ուղղեն իրենց հայացքները նեղության ժամին, ընտրեն Իր արդար ու ողորմած իշխանությունը և կատարեն Իր պահանջները:ՀՊ 44.1

    Սկզբում միայն մի քանի ընտանիք գնաց Եգիպտոս: Սակայն այդ ընտանիքները բազմացան ու մի մեծ ազգ դարձան: Ոմանք մեծ հոգատարությամբ դաստիարակում էին իրենց զավակներին Աստծո օրենքով: Սակայն իսրայելացիներից շատերն այնքան կռապաշտություն էին տեսել, որ սկսել էին շփոթել Աստծո օրենքի սկզբունք- ները: Աստծուց վախեցողները աղաղակում էին Նրան տառապած հոգով և աղերսում, որպեսզի Տերը խորտակի դառն ստրկության իրենց շղթաները և հանի իրենց ստրկության երկրից’ հնարավորություն տալով նրանց ազատության մեջ երկրպագել Աստծուն: Աստված լսեց նրանց աղաղակը և բարձրացրեց Մովսեսին, որպեսզի նրա միջոցով ազատագրի Իր ժողովրդին: Այն բանից հետո, երբ Իսրայելի որդիները հեռացան Եգիպտոսից, և նրանց առաջ ճեղքվեցին Կարմիր ծովի ջրերը, Տերը ստուգեց նրանց’ տեսնելու համար, թե արդյո՞ք Իր ժողովուրդը կապավինի Իրեն’ իրենց Տիրոջը, Ով բազմաթիվ նշաններով, փորձություններով ու հրաշքներով ազատել էր իրենց եգիպտացիների ձեռքից: Սակայն նրանք չդիմացան փորձությանը: Ճանապարհի դժվարությունները ստիպեցին նրանց տրտնջալ Աստծո դեմ: Նրանք ցանկանում էին դարձյալ Եգիպտոս վերադառնալ:ՀՊ 44.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents