Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԼՈՒԽ 3 - ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

    Պարտեզի մեջտեղում’ կենաց ծառի մոտ, աճում էր բարու և չարի իմացության ծառը: Աստված այս ծառը նախատեսել էր որպես գրավական Իր հանդեպ տածած Ադամի և Եվայի հնազանդության, հավատի և սիրո: Տերը պատվիրել էր մեր նախածնողներին չուտել այդ ծառից, որ չմեռնեն: Նա ասաց, որ կարող են պարտեզի ամեն ծառից համարձակ ուտել, բացի սրանից: Բայց եթե ուտեն արգելված ծառից’ մահով պիտի մեռնեն:ՀՊ 13.1

    Երբ Ադամն ու Եվան հաստատվեցին այդ գեղեցիկ պարտեզում, նրանք իրենց երջանկության համար ունեին այն ամենը, ինչ կցանկանային: Սակայն Աստված Իր անհուն իմաստությամբ որոշեց փորձել նրանց հավատարմությունը’ նախքան նրանց հավերժ վստահելը: Նրանք պիտի վայելեին Տիրոջ բարեհաճությունը և անմիջական շփում հաստատեին Նրա հետ: Այնուամենայնիվ Տերը չարը ընտրելու իրավունք էր տվել: Սատանային հնարավորություն տրվեց գայթակղել նրանց: Եթե նրանք հաջողությամբ անցնեին փորձության միջով, կարժանանային Աստծո և երկնային հրեշտակների հավերժ բարեհաճությանը:ՀՊ 13.2

    Սատանան շվարել էր’ հայտնվելով այս նոր իրավիճակում: Հետք անգամ չէր մնացել նրա երբեմնի երջանկությունից: Նա նայում էր այն հրեշտակներին, որոնք մի ժամանակ այնքան երջանիկ էին իր հետ ու իր հետ միասին էլ վտարվել էին երկնքից: Տարաձայնություն էր ծագել նրանց մեջ, անպակաս էին վեճերն ու փոխադարձ հանդիմանանքը: Նախքան ապստամբությունը երկնքին անծանոթ էր այս ամենը: Այժմ սատանան տեսնում էր իր ապստամբության ահավոր հետևանքները:ՀՊ 13.3

    Եթե կարողանար նորից այնպիսին դառնալ, ինչպիսին այն ժամանակ էր, երբ անարատ էր, հավատարիմ ու նվիրված’ նա ուրախությամբ կհրաժարվեր իշխանության պահանջներից: Բայց իր անհիմն, հանդուգն ապստամբության պատճառով նա առ-ՀՊ 13.4

    Այս գլուխը հիմնված է Ծննդոց 2.15-17-ի և 3-ի վրա: հավետ կորստյան էր մատնվել: Փակ էին փրկության բոլոր ուղի- ները:

    Եվ սա դեռ բոլորը չէ: Նա ուրիշներին էլ էր մղել ապստամբության և նույն կորուսյալ վիճակին, որում ինքն էր հայտնվել: Նրա զոհն էին դարձել հրեշտակները, որոնց մտքով անգամ չէր անցել կասկածի տակ առնել Երկնքի կամքը, կամ հրաժարվել Աստծո օրենքին ենթարկվելուց, քանի դեռ ինքը չէր ներշնչել նրանց այդ միտքը:ՀՊ 14.1

    Չիրականացված հույսերից խռովարար էին դարձել նրանք: Ավելի մեծ բարիքների փոխարեն նրանք դիմագրավում էին անհնազանդության ու օրենքն անտեսելու տխուր հետևանքները:ՀՊ 14.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents