Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ՀՈՒՅՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Անհրաժեշտ տարանջատում

    Երկար ու դաժան պայքարից հետո հավատարիմ փոքրամասնությունը որոշեց խզել բոլոր հարաբերությունները ուխտադրուժ եկեղեցու հետ, եթե վերջինս հրաժարվում էր ազատվել կեղծիքից ու կռապաշտությունից: Նրանք հասկացան, որ եթե իրենք ցանկանում են հնազանդվել Աստծո խոսքին, ապա բաժանումը բացարձակ անհրաժեշտություն է: Նրանք չհամարձակվեցին իրենց հոգիների համար ճակատագրական այդ սխալները հանդուրժել և վատ օրինակ հանդիսանալ’ վտանգելով իրենց որդիների և որդկանց որդիների հավատը: Խաղաղությունը և միասնությունը պահպանելու համար նրանք պատրաստ էին ցանկացած զիջման, որը չէր խանգարի հավատարիմ մնալ Աստծուն: Սակայն հասկացան, որ անգամ խաղաղության համար սկզբունքը զոհաբերելը չափից ավելի մեծ գին է: Եթե միասնությունը կարող է պահպանվել միայն ճշմարտությունը և արդարությունը զիջելու գնով, ապա թող բաժանում, թող պատերազմ լինի: Եկեղեցու և աշխարհի համար մեծ օգուտ կլիներ, եթե այն սկզբունքները, որոնցով գործել էին այս անսասան հոգիները, վերակենդանանային Աստծո զավակների սրտերում:ՀՊ 99.1

    Պողոս առաքյալը հայտարարում է, որ «ամենը, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն» (Բ Տիմոթեոս 3.12): Սակայն այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ հալածանքը մեծապես նվազել է: Միակ պատճառն այն է, որ եկեղեցին հարմարվել է աշխարհի չափանիշներին և այլևս ոչ մի ընդդիմություն չի ծնում: Մեր օրերի հավատը այն մաքուր և սուրբ բնույթը չունի, որը հատուկ էր քրիստոնեական հավատին Քրիստոսի և Նրա առաքյալների ժամանակ: Միայն մեղքի հետ փոխզիջման պատճառով է, որ Աստծո խոսքի մեծ ճշմարտություններն այդքան անտարբեր վերաբերմունքի են արժանացել, քանի որ եկեղեցում այնքան չնչին է կենդանի բարեպաշտությունը, որ քրիստոնեությունը հանրամատչելի է դարձել աշխարհում: Բավական է հավատը վերածնունդ ապրի, և եկեղեցին ստանա իր նախկին զորությունը, անմիջապես գլուխ կբարձրացնի հալածանքի ոգին, և խարույկները նորից կբորբոքվեն:ՀՊ 99.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents