Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Կայտտռություն, 22 Մայիս

    Արգ, ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք։ Գnրծք 27. 22:ԱԴ 151.1

    Հիսուսը ապրում էր գյուղացու ընտանիքում՝ հավատարմորեն ու կայտառ կրելով ընտանեկան հոգսերի իր բաժինը։... Հիսուսը ուրախությամբ և պատշաճությամբ էր կատարում Իր աշխատանքը։ Մեծ համբերություն և հոգևորություն է պահանջվում աստվածաշնչական կրոնը տանը և արհեստանոցում կիրառելու, աշխարհային աշխատանքի լարվածությանը դիմանալու և, այնուհանդերձ, մշտապես Աստծո փառքին նայելու համար։ Քրիստոսը այս հարցում իսկական օգնական էր։ Նա եր-բեք այնքան կլանված չէր փնում աշխարհային հոգսերով, որպեսզի ժա-մանակ կամ ցանկություն չունենար երկնայինի մասին մտորելու։ Հաճախ Իր սրտի ուրախությունը Նա արտահայտում էր սաղմոսներով և երկնային երգեր երգելով։ Նազարեթի բնակիչները հաճախ լսում էին Աստծուն գո—վերգող ու երախտագիտություն արտահայտող Նրա ձայնը։ Նա երկնքի հետ կապ էր պահպանում երգի միջոցով, և Նրա գեղեցիկ երգեցողությու-նը կայտառեցնում էր աշխատանքից հոգնած ու գանգատվող Իր ընկեր-ներին։ Նրա գովքը կարծես դուրս էր անում չար հրեշտակներին՝ խնկի նման անուշահոտություն տարածելով իր շուրջը։ԱԴ 151.2

    Մի՜ խոժոռվեք ու նեղսրտեք, երբ ձեզ որևէ հանձնարարություն է տրվում, այլ ուրախությամբ կրեք փոքր բեռները։... Դրանք ընդամենը պարզ, ընտանեկան, առօրյա պարտականություններ են, և կարոդ են թվալ ձեզ շատ փոքր ու աննշան, սակայն ինչ-որ մեկը պետք է կատարի այդ գործերը։ Եթե անեք դրանք արագ, ուրախանալով, որ թեթևացնում եք ձեր ծնողների հոգսերը, ապա օրհնություն կլինեք ձեր ընտանիքի համար։ Դուք չգիտեք, թե որքան բարիք կարող եք անել՝ միշտ կենսուրախ ու ժպտերես լինելով և օգնելու առիթներ որոնելով։... Օրեցօր դուք կառուցում եք հավիտենականության համար։ Ձեր բնավորությունները կերտեք աստվածային նմուշի համեմատ։ Ամեն ինչ արեք բարություն, հոգատար հնազանդություն, ջանասիրություն և սեր ձեռք բերելու համար։... Կարեկից դարձեք, միշտ կայտառ և երջանիկ դեմք ունեցեք և պատրաստ եղեք օգնության ձեռք մեկնելու դրա կարիքն ունեցողներին։... Աստված ճշտիվ գրի է առնում Իր փառքի համար արված յուրաքանչյուր գործ։... Եվ վերջնական հաշվետվության մեծ օրը դուք առատ հատուցում կստանաք։ԱԴ 151.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents