Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ապրիւ

    Մեր սիրտը ամենաթանկագին ընծան է, 1 Ապրիւ

    Սիրտդ ինձ տուր, որդյա կս, և թnղ աչքերիդ Հաճելի լինեն իմ ճանապարՀսերր։ Առակաg 23: 26:ԱԴ 99.1

    Աստծուն մատուցեք ամենաթանկագին ընծան, որ կարող եք բերել, տվեք Նրան ձեր սիրտը։ Նա դիմում է ձեզ՝ ասելով. «Իմ որդյակ, Իմ դուստր, սիրտդ ինձ տուր։ Եթե մեղքերդ կրկնակի կարմիրի պես լինեն, ձյունի պես պիտի սպիտականան, քանզի Ես կմաքրեմ քեզ Իմ արյամբ։ Ես քեզ կդարձնեմ Իմ ընտանիքի անդամը՝ երկնային Թագավորի զավակը։ Ընդունիր Իմ ներումն ու խաղաղությունը, որ ձրի շնորհում եմ քեզ։ Ես քեզ կհագցնեմ Իմ արդարությունը՝ հարսանյաց հանդերձը, և ղու պատրաստ կլինես մասնակցելու Գառան հարսանյաց ընթրիքին։ Երբ հագնես Իմ ար-դարությունը, ապա աղոթքի, արթնության և Իմ խոսքի փութաջան ուսումնա-սիրության միջոցով կհասնես բարձր մակարդակի։ Կհասկանաս ճշմար-տությունը, և բնավորությանդ կձևավորվի աստվածային ազդեցության ներքո»։ԱԴ 99.2

    Սուրբ Հոգին կկենդանացնի, կմաքրի, կառաջնորդի և կղեկավարի այն սիրտը, ուր բնակվում է Հիսուսը, և մարդը մեծ ջանքեր կգործադրի իր բնավորությունը Աստծուն ներդաշնակցելու համար։ Նա կխուսափի այն ամենից, ինչ հակառակ է Աստծո բացահայտված կամքին և մտադրությանը։ԱԴ 99.3

    Այսպիսի կյանքը... Մխիթարությամբ և բավարարությամբ լի կլինի, քանզի նրանում տեղ է գտել երկինքը, իսկ հոգում խաղաղություն է... Ես կամենում եմ, որ բոլոր երիտասարդները հասկանան, թե իրենց սիրտը որքա՜ն թանկագին ընծա է Աստծո համար, ինչպիսի՜ սիրով են հրեշտակները պաշտպանում աստվածավախ, աստվածասեր երիտասարդներին։ Հիսու— սը ճանաչում է նրանց, և նրանց օրինակը օգնում է մյուս երիտասարդներին արդարություն գործել։ Այն երիտասարդները, ոլտնք իրենց սրտում և մտքում Աստծո նախազգուշական և խրախուսական խոսքերի, Նրա թանկագին խոստումների պաշար են կուտակել, որից կարող են մշտապես օգտվել, լույսի կենդանի աղբյուր կլինեն։ԱԴ 99.4