Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Համբերություն, 22 Մարտ

    ՈրովՀեաև Համբերություն Է պետք ձեզ, որ Աստծո կավքՆ անելով խոստումը սսւաԱաք: Եբրայեgիս 10. 36:ԱԴ 88.1

    Ոմանց կյանքը զուրկ է խաղաղությունից և ուրախությունից, քանի որ նրանք երբեք դուրս չեն գալիս իրենց անձի նեղ շրջանակից։ Այսպիսիք միշտ կարեկցանք են ակնկալում ուրիշներից։ Եթե նրանք սկսեին աշխատել՝ հասկանալու համար, թե որքան օգտակար կարող են լինել, և սիրո ու խրախուսանքի խոսքերով մխիթարեին այլոց, ապա իրենց չորա-ցած ու վշտաբեկ հոգիները կդառնային ջրով հագեցած այգիներ։ԱԴ 88.2

    Դուք պետք է համբերության անգին դասեր յուրացնեք Քրիստոսի դպրոցում։ Մի՛ հուսահատվեք, շարունակե ք խոնարհաբար աշխատել։ Դա ձեզ կմոտեցնի Հիսուսին և կմղի ճանաչելու մեծ Օրինակը։ Դուք պիտի աշխատեք այնպես, ինչպես աշխատեց Հիսուսը։ԱԴ 88.3

    ճիշտ է, փորձություններ կլինեն անգամ նրանց կյանքում, ովքեր նվիրված են։ Ամենահամբերատարների համբերությունն էլ պիտի դաժանորեն փորձվի։ Հաճախ լռությամբ կարելի է ամենախիստ կերպով հանդիմանել խոսքերով մեղանչողին։ԱԴ 88.4

    Երբ երխաներն ու երիտասարդները կորցնում են իրենց ինքնատիրապետումը և կոպիտ խոսքեր ասում, հաճախ լավագույն պատասխանը լռությունն է, ոչ թե հանդիմանությունը, փաստարկները կամ դատապարտությունը։ Ապաշխարությունը շատ չի սպասեցնի։ Ոսկե լռությունը հաճախ կարող է ավելին անել, քան խոսքերը։ԱԴ 88.5

    Երբ մյուսները համբերությունից դուրս են գափս, սրտնեղում ու դժգոհում են, քանզի չեն նվաճել իրենց «ես»—ը, սկսեք երգել Սիոնի երգերը։ Երբ Հիսուսը աշխատում էր արհեստանոցում, մարդիկ երբեմն շրջապատում էին Նրան՝ ջանալով համբերությունից հանել, սակայն Նա սկսում էր որեէ գեղեցիկ սաղմոս երգել, ե նրանք, նախքան կգիտակցեին, թե ինչ են անում, Սուրբ Հոգու ազդեցությամբ ձայնակցում էին Հիսուսին։ԱԴ 88.6

    Քրիստոսի կատարյալ օրինակը և Աստծո շնորհը տրվում են մարդուն, որպեսզի նա կարողանա այնպես դաստիարակել իր զավակներին, որ նրանք Աստծո զավակներ դառնան։ԱԴ 88.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents