Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստված ներգործում ե մեզ վրա Իր հաճության պես, 18 Նոյեմբեր

    ԱՀով և դողով գործեք ձեր փրկությունը, որվՀետև Աստված է, որ ներգործում՝ է ձեզանում կամենալը և անելն իր Հաճության պես։ Փիլիպպեցիս 2. 12,13:ԱԴ 337.1

    Մենք նույն հարաբերության մեջ ենք գտնվում Աստծո հետ, ինչ-պես փոքր երեխաներն՝ իրենց ծնողների հետ։ Երկնքի Աստ-վածը հետևում է Իր ժողովրդին, Իր եկեղեցուն ճիշտ այնպես, ինչպես սիրող ծնողները հետևում են իրենց երեխաներին։ Իսկ մենք նույնքան անմիտ ենք, որքան փոքր երեխաները, որովհետև հակված ենք կարծելու, թե ամեն ինչ գիտենք, երբ իրականում չենք էլ սկսել անգամ հասկանալ այն, ինչ Աստված սպասում է, որ սովորեցնի մեզ, երբ պատրաստակամու—թյուն ցուցաբերենք Նրա հետքերով քայլելու։ԱԴ 337.2

    Կհրաժարվե՞նք արդյոք մեր ինքնարոարուքունհց. և փոքր երեխաների նման կապավինե՞նք Աստծո աշխատանքին։ Պատրա՞ստ ենք սովո— րել Նրանից և առաջնորդվել Նրա կողմից։ Մենք նոր սկսում ենք անհաստատ քայլերով քայլել։ Կգա ժամանակ, երբ կսովորենք ավելի հաստատուն քայլել, բայց այժմ ցանկացած պահի կարող ենք սայթաքել և ընկնել։ Ամենաբարձր դիրք գրավողից մինչև ամենացածր դիրքում գտնվողները՝ բոլորս ունենք հոգևոր տկարություններ և անախորժություններ, որոնք հիշեցնում են անօգնական երեխաների տկարություններն ու անախորժու-թյունները։ Եվ ինչպես որ այդ անփորձ երեխաները չեն կարող ապավինել միմյանց, այլ պետք է ապավինեն իրենց ծնողներին, այնպես էլ մենք՝ անօգնական մարդիկս, պետք է սովորենք ոչինչ չհուսալ մարդկանցից, այլ կառչել Նրան, Ով ի զորու է փրկելու։ԱԴ 337.3

    Աստված կոչ է անում մեզ, որ գործենք Իր երկյուղով և ահով քայլենք Իր առաջ։ «Ահով և դողով գործեք ձեր փրկությունը”,— ասում է Նա։ԱԴ 337.4

    Քանի դեռ ծառայում ենք Քրիստոսին՝ բռնելով Զորավորի բազկից, ապահով ենք, սակայն հենց որ բաց ենք թողնում Նրա ձեռքը և սկսում ապավինել մարդկանց, մեծ վտանգի մեջ ենք հայտնվում։ Տերն ուզում է, որ հենց այսօր հասնենք ավելի բարձր մակարդակի, քան երբևէ հասել ենք։ Օրեցօր պետք է ավելի ու ավելի վեր գնանք, միշտ դեպի վեր, մինչև հնարավոր փնի ասել մեր մասին որպես ժողովրդի. «Դուք կատարյալ եք նրանում»։ԱԴ 337.5