Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պահիր եւ պատրաստ եղիր, 10 Դեկտեմբեր

    Արդ Հիշի՜ ր թե ինչպես ընդունեgիր և լսեցիր, և. պաՀիր և ապաշխարիր, իսկ եթե չարթնանաս, ես կգամ քեզ վրա գnղի պես. և չես իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ։ Հայտնություն 3. 3:ԱԴ 360.1

    «Արդ՝ հիշիր, թե ինչպես րնդունեցիր և լսեցիր, և պահիր և ապաշ— խստիր»։ Վերստին ծնվածները հիշում են, թե ինչպիսի ուրախությամբ և ցնծությամբ են ընդունել երկնային լույսը, եթե որքան են փափագել պատմել բոլորին իրենց երջանկության մասին։ԱԴ 360.2

    «Պահիր»։ Սա չի նշանակում պահիր մեղքերդ, այլ՝ պահիր այն մխի-թարությունը, հավատն ու հույսը, որ Աստված տվել է քեզ Իր խոսքի մի-ջոցով։ Երբեք մի՜ վհատվիր։ Վհատված մարդը ոչինչ չի կարող անել։ Սատանան ջանում է հուսահատեցնել քեզ՝ ասելով, թե Աստծուն ծառա-յելուց օգուտ չկա, որ դա շահավետ չէ, և որ այս աշխարհում հաճույք ու վայելք ունենալը ավելի գերադասելի է։ Սակայն «ինչ օգուտ մարդուն, եթե նա ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր անձը»։ Աշխարհային հա-ճույքները դու կարող ես վայելել գալիք կյանքի գնով, բայց մի՞թե քեզ թույլ կտաս նման գին վճարել։ Մենք պետք է «պահենք” ե ապրենք երկնքից ստացած ամբողջ լույսի համեմատ։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված կամենում է, որ մենք ըմբռնենք հավերժական ճշմարտությունը և գործենք որպես Նրա օգնական ձեռք՝ հաղորդելով լույսը նրանց, ովքեր ծանոթ չեն իրենց նկատմամբ տածած Նրա սիրուն։ Քրիստոսին տրվելով՝ դու հանդի-սավոր խոստում ես տվել Հոր, Որդու և Սուրբ Հոգու՝ երկնքի այդ երեք Մեծությունների ներկայությամբ։ «Պահիր» այդ խոստումդ։ԱԴ 360.3

    Թշնամին երբեք չի կարող Քրիստոսի ձեռքից խլել նրան, ով անկեղ-ծորեն հավատում է Նրա խոստումներին։ Ապավինելու և հնազանդորեն աշխատելու դեպքում միտքը զգայուն է լինում Աստվածային ներգործու-թյունների նկատմամբ, և Աստծո լույսը ներս է թափանցում՝ լուսավորելով գիտակցությունը։ Ինչպիսի՜ առավելություններ ունենք Հիսուս Քրիս-տոսով։ԱԴ 360.4

    Մենք պետք է աչալուրջ սպասենք Տիրոջ գալստյանը։ԱԴ 360.5

    Ամեն պահի պետք է հավատարմություն ցուցաբերենք։ «Նա, ով մինչև վերջ դիմանա, կփրկվի»։ԱԴ 360.6