Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Անալով —Քրիստոսի՝ Զորության Աղբյուրի մեջ, 2 Հոկտեմբեր

    MissingԱԴ 289.1

    Տեր Հիսուսը գործում է Սուրբ Հոգու միջոցով, քանզի նույն Նրա ներկայացուցիչն է։ Նրա միջոցով մարդու հոգուն կենսական լիցք է հաղորդում՝ կենդանացնելով նրա դրական ուժերր, մաքրելով այն բարո-յական պղծությունից ե պիտանի դարձնելով Իր թագավորության համար։ Հիսուսը մարդկանց առատ օրհնություններ, հարուստ նվերներ ունի շնոր-հելու։ Նա հրաշալի Խորհրդական է՝ անսահման իմաստության և ուժի տեր, և եթե մենք պատրաստ լինենք ճանաչել Նրա Հոգու զորությունր և թույլ տանք, որ այն ձևավորի մեզ, ապա Նրանով լցված կլինենք։ Քրիստո—սում «բնակված է Աստվածության ողջ լիությունը մարմնապես։ Եվ դուք լցված եք նրանով»։ Ի՜նչ հրաշալի միտք։ԱԴ 289.2

    Մարդու սիրտր երբեք երջանիկ չի լինի, մինչև չենթարկվի Աստծո Հո-գու վերափոխիչ աշխատանքին։ Սուրբ Հոգին նորոգված անձին համա-պատասխանեցնում է մարդկային իդեալին, Հիսուս Քրիստոսի Սուրբ Հո-գու ազդեցության շնորհիվ թշնամությունն Աստծո նկատմամբ փոխարին-վում է հավատով ու սիրով, իսկ հպարտությունը՝ խոնարհությամբ։ Սարդը տեսնում է ճշմարտության գեղեցկությունը և իր բնավորույթան կատա-րելությամբ փառավորում Քրիստոսին։ Երբ այս փոփոխությունները տեղի են ունենում, հրեշտակները խանդավառ երգ են երգում, իսկ Աստվածն ու Քրիստոսը ուրախանում են աստվածային նմանությամբ կերպարանա-փոխված հոգու համար։ԱԴ 289.3

    Եհովա էմմանուէ՜լ, «Նա, Ում մեջ թաքնված են իմաստության և գիտության բոլոր գանձերը”, Ում մեջ «բնակված է Աստվածության ողջ լիությունը մարմնապես», ներդաշնակել Նրան, ճանաչել Նրան, ունենալ Նրան, երբ սիրտն ավելի ու ավելի է բացվում Նրա հատկությունները ըն-դունելու համար, ճանաչել Նրա սերն ու զորությունը, տիրանալ Քրիստոսի անքննելի հարստությանը, էլ ավելի հասկանալ «թե ինչ է լայնությունը և երկարությունը, և բարձրությունը և խորությունը, ճանաչել Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որպեսզի Աստծո ամեն լիու-թյունով լցվեք», ահա «սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունն ինձանից է, ասում է Տերը»։ԱԴ 289.4