Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք Քրիստոսով ենք աճnւմ, 20 Նոյեմբեր

    Որ այլևս երեխաներ չլինենք, որոնք տարուբերվում՝ ու քշվnւմ՝ են վարդապետության ամեն Հողմից,... այլ ճշմարիտ լինելով սիրո մեջ, աճենք ՛նրանում՝ ամեն բանով, ով գլուխն է Քրիստոսը։ Եփեսաgիս 4. 14, 15:ԱԴ 339.1

    Դուք չեք կարող միմյանց ուժերը թուլացնելու փորձ անել և միաժամանակ ավելի չթուլացնել ձեր անձնական ազդեցու-թյունն ու դիրքը։ԱԴ 339.2

    Թող վստահությունդ եղբայրներիդ հանդեպ մշտապես աճի, քանի որ երբ չար բաներ ես մտածում, չարախոսում ես։ Այսպիսով ինքդ քեզ վնա-սում և տկարացնում ես, երբ պետք է Աստծով զորեղ լինեիր։ԱԴ 339.3

    Մենք արտոնված չենք ուրիշների գործողությունները քննելու կամ նրանց ձախողումները քննադատելու։ Աստված մեզ այլոց մեղքերի կրող չի նշանակել։ Մենք պետք է մեր մասին մտածենք։ Որքան ավելի լիարժեք փնի ապաշխարության և բարենորոգման աշխատանքը մեր կյանքում, այնքան քիչ քննադատելու բան կտեսնենք ուրիշների մեջ։ Սէնք սխալ ենք վարվում, երբ մեզ չափում ենք այն թերություններով, որ նշմարում ենք այլոց մեջ։ Աստված այսպես չի վարվում։ Նա հասկանում է յուրաքանչյուրի կյանքի հանգամանքները և չափում է մարդկանց ըստ այն առավելությունների, որ նրանք ունեին քրիստոնեական բնավորության կատարելագործման համար։ Նա նկատի է առնում Աստծուն և Նրա ճշմարտությունը ճանաչելու՝ մարդու ունեցած հնարավորությունները։ Նա, ով ճիշտ է գնահատում Աստծո օրենքը, իր բնավորությունը չի համեմատի ուրիշների բնավորության հետ։ Նա կդատի իր կյանքի մասին Աստծո սուրբ օրենքի լույսի ներքո։ԱԴ 339.4

    Աշակերտներին տված Իր խրատներում Փրկիչը ցույց է տալիս, թե որքան լիակատար պետք է փնի չարիքի ոչնչացման աշխատանքը։ «Եթե աջ աչքդ գայթակղեցնում է քեզ,— ասում է Նա,— հանիր այն և դեն գցիր քեզանից»։ԱԴ 339.5

    Մենք պետք է անընդհատ առաջընթաց ապրենք քրիստոնեական բնավորության կատարելագործման մեջ, որպեսզի «այլևս երեխաներ չլինենք, որոնք տարուբերվում ու քշվում են վարդապետության ամեն հոդ— մից,..... այլ ճշմարիտ լինելով սիրո մեջ՝ աճենք նրանում ամեն բանով, ով գլուխն է՝ Քրիստոսը»։ԱԴ 339.6

    Աճն անդադար աշխատանք է։ԱԴ 339.7