Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Երկրի հավատարիմները պիտի փրկվեն, 17 Դեկտեմբեր

    եվ նա կուղարկի իր Հրեշտակներին մեծաձայն փողով և նրանք կՀավաքեն նրա ընտրյալներին չորս Հողմից` երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը։ Մաաթեոս 24. 31:ԱԴ 367.1

    Նրա զորությամբ, ով դուրս է գալիս հաղթելով և հաղթելու համար, թույլ, իր ուժերում սահմանափակ մարդը կարող է հաղթանակ շահել։ԱԴ 367.2

    Հուդայի ցեղի առյուծը, որ այնքան սարսափելի է Իր շհորհը մերժողո— ների համար, Աստծո Գառ է լինելու հնազանդների և հավատարիմների համար։ Կրակե սյունը, որը ահ ու ցասում է Աստծո օրենքը խախտողների համար, Նրա պատվիրանը պահողների համար լույսի, ողորմության ե ազատագրման խորհրդանիշ է։ Այն զորեղ բազուկը, որ կարող է զարկել ապստամբներին, ուժ ունի նվիրվածներին ազատագրելու։ Բոլոր հավա-տարիմները պիտի փրկվեն։ «Եվ նա կուղարկի իր հրեշտակներին և մեծա-ձայն փողով, և նրանք կհավաքեն նրա ընտրյալներին չորս հողմից՝ երկնքի ծայրերից մինչև նրա մյուս ծայրերը»։ԱԴ 367.3

    Աշխարհի միլիոնավոր բնակչության համեմատությամբ Աստծո ժողո-վուրդը կազմելու է, ինչպես և միշտ կազմել է մի փոքր հոտ, սակայն եթե նրանք պաշտպանեն ճշմարտությունը, ինչպես այն բացահայտված է նրա Խոսքում, Աստված կլինի նրանց պատսպարանը։ Նրանք կանգնած են Ամենակարողի մեծ վահանի ներքո։ Աստված միշտ մեծամասնություն է կազմում։ Երբ վերջին փողի ձայնը ներթափանցի ննջեցյալների բան— տախցերը, և արդարները հաղթականորեն դուրս գան՝ բացականչելով. «Մահ, ու՞ր է քո խայթոցը, գերեզման, ո՞ւր է քո հաղթությունը”, այնժամ Աստծո զավակները Աստծո, Քրիստոսի, հրեշտակների և բոլոր դարերի հավատարիմների հետ միասին շատ ավելի գերակշիռ ուժ կկազմեն։ԱԴ 367.4

    Սուրբ տեսիլքում մարգարեն տեսել է Աստծո մնացորդ եկեղեցու վերջնական հաղթանակը։ Նա գրում է. «Տեսա... ապակե ծովի նման մի բան՝ խառնված կրակով, և նրանք, որ հաղթեցին գազանին, Նրա պատկերին, նրա անվան թվին և նրա դրոշմին, կագնած էին ապակե ծովի վրա և ունեին Ատծո քնարները, նրանք Աստծո առաջ երգում էին Մովսեսի երգը և Գառան երգը ասելով. «Տեր Աստված Ամենակալ, մեծ և սքանչելի են քո գործերը, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր»։ԱԴ 367.5