Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նեղությունները սովորեցնում են դեպի երկինք ձգտել, 8 Մարտ

    ՈրովՀետև մեր այժմյան թեթև. նեղությունը ամենագերաղանg Հավիաէնական փառքի մեժուքժյուն Է գործում մեգ Համար։ Բ Կորնթա— ցիս 4:17:ԱԴ 74.1

    Տ երը չի խոստացել փորձություններից զերծ պահել Իր ժողովրդին, սակայն մի շատ ավելի լավ խոստում է տվել։ «Քո ուժը քո օրերի չափ փնի»,— ասում է Նա... Եթե կոչված եք հանուն Հիսուսի անցնելու «կրակով բորբոքված հնոցի” միջով, Նա ձեր կողքին կլինի, ինչպես որ երեք հավատարիմ երիտասարդների հետ էր Բաբելոնում։ Փրկչին սիրողները ուրախությամբ կկիսեն Նրա անարգանքն ու նախատինքը։ Սերն առ Աստված քաղցր է դարձնում հանուն Տիրոջ կրած տառապանքը։ԱԴ 74.2

    Բոլոր դարերում սատանան հալածելէ Աստծո ժողովրդին։ Նա տանջել ու սպանել է նրանց, սակայն անգամ մահանալով՝ նրանք հաղթողներ են դարձել։ Նահատակները անսասան հավատքով դրսևորել են Նրան, Ով ավելի զորեղ է, քան սատանան։ Սատանան կարող էր տանջել ու սպանել մարմինը, սակայն անզոր էր խլելու կյանքը, որ ծածկված է Քրիստոսով՝ Աստծո մեջ։ Նա կարող էր բանտ գցել, բայց հոգին բանտել անզոր էր։ Աստծո նվիրյալ զավակները, տեսնելով խավարից այն կողմ գտնվող փառքը, ասում էին. «Այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատվելու այն գալիք փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի»...ԱԴ 74.3

    Աշխարհի կողմից ատված ու հալածված Աստծո եկեղեցին կրթվում ու դաստիարակվում է Քրիստոսի դպրոցում։ Նրա անդամները քայլում են երկրի նեղ ճանապարհներով, մաքրագործվում են նեղության հնոցում։ Նրանք հետևում են Քրիստոսին՝ ծանր պայքար մղելով, անձնուրացություն սովորելով ու դառը հիասթափություններ ապրելով, սակայն այս տանջալից փորձառությունը սովորեցնում է, թե որքան սարսափելի են ճեղքն ու նրա հետևանքները, և նողկանք է առաջացնում մեղքի հանդեպ։ԱԴ 74.4

    Մասնակցելով Քրիստոսի տառապանքներին՝ նրանք մասնակից են լինելու նաև Նրա փառքին։ Մարգարեն, սուրբ տեսիլքում տեսնելով Աստծո ժողովրդի պան ծափ հաղթանակը, ասում է «Եվ տեսա իբրև ապակեղեն ծով կրակով խառնված, և նրանց որ հաղթում են ...որ կանգնած էին ապակեղեն ծովի վրա, և Աստծո քնարներն ունեին։ Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և Գառի երգը»։ԱԴ 74.5