Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Դանիելը օրհնվում է լավագույնը ընարնլու համար, 16 Հունիս

    եՎ տաս օրից Հետո նրանց դեմքը ավելի լավ և մարմնով գեր էին, քան Թե այն ամեն տղաները, որ ուաում էին թագավորի կերակրիg։ Ռանիել 1. 15:ԱԴ 177.1

    Երիտասարդները պիտի այնպես անեն, որ իրենց սրտերը լիովին պատկանեն Տիրոջը, որպեսզի իրենց ուժով փառավորեն Աստ-ծուն։ Աստված էլ կպատվի նրանց՝ գիտելիք և իմաստություն շնորհելով։ Այսպես վարվեց Դանիելը Բաբելոնի արքունիքում՝ հավատարիմ մնալով Աստծո սկզբունքներին հեթանոսների պղծված միջավայրում։ «Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինով»։ԱԴ 177.2

    Դանիելն ու նրա ընկերները չգիտեին, թե ինչի էր հանգեցնելու իրենց որոշումը, չգիտեին ոչինչ, բացի նրանից, որ կարող էին զրկվել իրենց կյանքից, սակայն վճռեցին խիստ զսպվածություն պահպանել անգամ սանձարձակ Բաբելոնի արքունիքում։ԱԴ 177.3

    Դանիելի և նրա ընկերների օրինակով տեսնում ենք, որ հեշտ ե հարմարողական, սկզբունքների հետ հաշվի չնստող և կյանքի պարագա-ներով վերահսկվող կրոն դավանելով՝ անհնար է հասնել այն մակար-դակին, որին Տերը փափագում է, որ Իր զավակները հասնեն։ Երկնքի Աստծուն ծառայել կամեցող երիտասարդները չեն կարոդ մասնակցել աշ-խարհային խնջույքներին, ուտել ճոխ, սակայն վնասակար սնունդ կամ ոգելից խմիչք խմել՝ վախենալով իրենց մերժումով աշխարհի պատվավոր կամ հարուստ մարդկանց վիրավորելուց։ Նրանք գուցե կարծեն, թե հա-տուկ պատվի են արժանացել, և քաղաքավարությունը պահանջում է, որ ընդունեն իրենց հանդեպ ցուցաբերված բարեհաճության դրսևորումները, սակայն քրիստոնյան նախ և առաջ պետք է հավատարիմ լինի Աստծուն և վերահսկվի երկնքի Տիրոջը վիրավորելու երկւուղով։ Բաբելոնի թագավորը կարծում էր, թե մեծ շնորհի է արժանացնում Դանիելին և նրա ընկեր-ներին, բայց նրանք ավելի հարգեցին Աստծո պատվիրանները, քան արքայի բարեհաճությունը... Աստված պատվեց Դանիելին. և Նա կպատվի յուրաքանձ)ուր երիտասարդի, ով Դանիելի նման կպատվի Ատծուն։ԱԴ 177.4