Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Աստծո հայրական վերաբերմունքը բացահայտելու մեջ, 12 Մայիս

    Րնչպես որ Հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Sերը իրեհիg վախեgnղներին։ Սաղմոս 103: 13:ԱԴ 141.1

    Հիսուսն Իր բոլոր բարի գործերով ջանում էր ցույց տալ մարդկանց Աստծո հայրական վերաբերմունքը։ Նրա բոլոր դասերը նպա-տակ ունեին սովորեցնելու նրանց մի զարմանալի ճշմարտություն. «Աստ-ված այնպես սիրեց աշխարհր, որ իր միածին Օրդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»։ Հիսու—սը կամենում է, որ մենք հասկանանք Հոր սերը, և ջանում է մոտեցնել մեզ Նրան՝ ներկայացնելով Նրա ծնողական գթասրտությունը։ Նա փափա-գում է, որ մեր տեսադաշտում լինի միայն Աստծո բնավորության կատա-րելությունը։ Աշակերտների համար արված Իր աղոթքում Նա ասում է. «Ես քեզ փառավորեցի երկրի վրա. այն գործը կատարեցի, որ տվեցիր ինձ, որ անեմ։ Եվ հիմա, փառավորիր ինձ դու, Հայր, քեզ մոտ այն փառ-քով, որ աշխարհի լինելուց առաջ ունեի քեզ մոտ»։ԱԴ 141.2

    Հիսուսը եկավ աշխարհ, որպեսզի Իր կյանքով բացահայտի Աստծո բնավորությունը։ Նա վերացրեց սատանայի ներշնչած սխալ պատկե-րացումները ե ցույց տվեց Աստծո փառքը։ Երկնային Հոր գթասրտու-թյունը, կարեկցանքն ու սերը հնարավոր էր երևան բերել միայն մարդկանց մեջ ապրելով, քանզի Աստծո շնորհը կարելի է ներկայացնել միմիայն բարի գործերի միջոցով։ Մարդկանց անհավատությունը արմատացած էր, և այնուհանդերձ, նրանք չէին կարող չընդունելՆրա աստվածանման կյանքի, սիրաբուխ և ազնիվ գործերի վկայությունը։ԱԴ 141.3

    Աստծո նախախնամության առատ պարգևները բացահայտվեցին յուրաքանչյուր մարդու՝ հաստատելով Քրիստոսի վկայությունը Իր Հոր անսահման բարության մասին։ Տերը կամենում է, որ Իր ժողովուրդը գիտակցի, որ արարածները օրհնվում են ըստ արարչագործության մեջ զբաղեցրած իրենց դիրքի։ Եթե անգամ անբան անասունների կարիքները բավարարվում են, ապա կարո՞ղ ենք պատկերացնել այն օրհնությունները, որ Աստված պիտի շնպւհի Իր պատկերով ստեղծված էակներին։ԱԴ 141.4

    Աստված սեր է, և Նա հոգում է մեր մասին։ «Ինչպես որ հայրը կգթա որդիներին, այնպես գթած է Տերը իրենից վախեցողներին»։ԱԴ 141.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents