Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք Աստծո վկաներն ենք, 24 Սեպտեմբեր

    Գոլք եք իմ վկաները, ասոմ՛է Տերը։ եսայԻա 43.10:ԱԴ 280.1

    Դուք եք իմ վկաները, ասում Է Տերը»։ Փառք Աստծուն, որ մեզ նախապատվություն Է տրված Նրա վկաները կոչվելու։ Եթե վկաներ ենք, ուրեմն պետք Է խոսենք Քրիստոսի մասին և բարձրացնենք Նրան մեր ընկերների առաջ։ Երբ տեսնում ենք, որ մեր բարեկամներից որևէ մեկի եռանդն ու կրոնական նախանձախնդրությունը սառչում են, պետք է օգնենք և խրախուսենք նրան, աղոթենք նրա հետ և նրա համար, որպեսզի նա կարողանա լինել Տիրոջ ճշմարիտ վկան։ԱԴ 280.2

    Դուք պետք է միջնորդ լինեք, որի օգնությամբ Աստված խոսի մարդու հետ։ Քեզ արժեքավոր բաներ կհիշեցվեն, և դու՝ Հիսուսի սիրով լցված սրտով, չավւազանց հետաքրքիր և կարևոր խոսքեր կասես։ Քո պարզու-թյունն ու անկեղծությունը շատ պերճախոս կլինեն, և խոսքերդ կգրանցվեն երկնային գրքերում՝ որպես ճիշտ խոսքեր, որ նման են ոսկե խնձորների՝ արծաթե զարդերի մեջ։ Աստված կդարձնի դրանք համոզմունք և փափագ ծնող երկնային ազդեցության բուժիչ հեղեղ, իսկ Հիսուսը քո աղոթքներին կավելացնի Իր բարեխոսությունը՝պահանջելով մեղավորի համար Սուրբ Հոգու պարգևը և հեղելով այն նրա վրա։ Եվ Աստծո հրեշտակների համար ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է։ԱԴ 280.3

    Ամենից կարևոր աշխատանքը, ամենամեծ գործը, որ պետք է հրա-պարի մարդուն և զբաղեցնի նրա բոլոր ուժերը, հոգիների փրկության գործն է, որոնց համար Քրիստոսը տվել է Իր կյանքը։ Սա դարձրեք ձեր կյանքի գլխավոր գործը։ Թող այն լինի ողջ կյանքի ընթացքում կատարվող հատուկ աշխատանք։ Համագործակցեք Քրիստոսի հետ այս մեծ ու ազնիվ գործում՝ դառնալով ավետարանիչներ սեփական երկյտւմ և դրսում։ Պատրաստ և կարող եղեք աշխատելու հոգիների փրկության համար թե՜ հայրենիքում, թե՛ հեռավոր վայրերում։ Երանի՜ թե երիտասարդներն ու ծե-րերը ամբողջապես դարձի եկած լինեին Աստծուն, ստանձնեին իրենց վրա դրված պարտականությունները և աշխատեին իրենց հնարավորու-թյուններին համապատասխան՝ դառնալով Աստծո գործակիցներ։ Եթե սա տեղի ունենար, ապա բազմաթիվ ձայներ կվատաբանեին Նրան, Ով կան-չեց իրենց խավարից Իր զարմանալի լույսի մեջ։ԱԴ 280.4