Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեր աշխատանքում պետք է նտխանձախնդիր լինենք, 13 Սեպտեմբեր

    Ես Հրեա մարգ եմ... և... Աստծո մասին նախանձավոր Էի, ինչպես այսօր դnւք ամենքդ եք։ Գnրձք 22.3:ԱԴ 269.1

    Որպես ժողովուրդ՝ մենք շնորհազուրկ չենք։ Մեր մեջ կան տղա-մարդիկ և կանայք, որոնց աշխատանքր Աստված կընդուներ, եթե առաջարկեին Իրեն, սակայն այնքան քիչ է նրանց թիվը, ովքեր զոհողության հոգի ունեն։ Ոմանք պատրաստակամորեն նվիրաբերում են իրենց միջոցները՝ կարծելով, թե այս անելուց հետո իրենցից այլևս ոչինչ չի պահանջվում։ Այսպես վարվելով՝ նրանք առանձնահատուկ զոհա-բերություն չեն կատարում։ Նվիրատվությունը լավ բան է, սակայն առանց անձնական ջանքերով ուղեկցվելու, շատ քիչ բան կանի մարդկանց ճշմարտությանը դարձնելու ուղղությամբ։ Աստված պահանջում է ոչ միայն ձեր դրամը, այլև ձեզ։ Նվիրաբերելով ձեր միջոցներր՝ դուք միևնույն ժամանակ եսասիրաբար խույս եք տալիս սեփական մասնակցությունից։ Այգում աշխատող մեկ փութաջան մշակը ավելի թանկ է, քան միլիոններն առանց աշխատողների։ Անձի նվիրումը զոհաբերություն է այն դեպքում, երբ ճիշտ եք գնահատում գործը և գիտակցում եք նրա պահանջները։ԱԴ 269.2

    Շատերը բավականաչափ արթուն չեն, որպեսզի հասկանան, որ պար-տավոր են կատարել այն գործը, որը կարող էին անել, եթե կամենային, և որը չեն անում, որովհետև զոհողության հոգի չունեն։ Աստված այսպիսիներից հաշիվ է պահանջելու իրենց դրացիների հոգիների համար։ Նրանք կարող էին լավ աշխատել Քրիստոսի հետ միասին, և պիտի հաշիվ տան այն ամենի համար, որ կարող էին անել մարդկանց համար, բայց չեն արել։ԱԴ 269.3

    Շուտով գալու է գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել։ Սատանան փութաջան, եռանդուն և համառ է իր գործում։ Երբ իր նպատակին հասնելու նրա առաջին փորձը ձախողվում է, նա նոր փորձ է անում։ Նա ուրիշ ծրագրեր է մշակում և մեծ համառությամբ աշխատում է, որպեսզի զանազան փորձություններով որսա մարդկանց հոգիները։ Նա երբեք այնքան չի հուսահատվում, որպեսզի մարդուն բոլորովին հանգիստ թողնի։ Եթե Քրիստոսի հետևորդները մարդկանց փրկելու իրենց ջանքերում լինեին նույնքան եռանդալից և համառ, որքան սատանան է՝ նրանց մոլորեցնելու և առհավետ կործանելու գործում, ապա մեկի փոխարեն հարյուրավորները կընդունեին ճշմարտությունը։ԱԴ 269.4