Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք կսիրենք մեր ընկերներին, ինչպես մեր անձը, 15 Փետովար

    ՍԻՐԻՐ քո ընկերոջը քո անձի պես։ Մ աւոՒժեոս 22:39ԱԴ 51.1

    Աստծո օրենքը պահանջում է, որ սիրենք Աստծուն ամենից ավելի և մեր ընկերոջը, ինչպես մեր անձը։ Առանց այս սիրո դրսևորման՝ հավատի դավանումը պարզապես կեղծավորություն է։ԱԴ 51.2

    Աստծուն երկրպագողը կտեսնի, որ եսասիրության արմատի փոքրա— գույն մասնիկ անգամ չի կարող թողնել իր սրտում։ Նա չի կարող կատարել Աստծո հանդեպ պարտականությունները և միևնույն ժամանակ ճնշում գործադրել մերձավորների նկատմամբ։ Օրենքի երկրորդ սկզբունքը, որը նման է առաջինին, ասում է. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես»։ «Այս արա, և կապրես»։ Սրանք Քրիստոսի խոսքերն են, որոնցից իրավունք չունի շեղվելու նա, ով կամենում է իսկական քրիստոնյա լինել։ Աստծո պատվիրանների սկզբունքներին հնազանդվելու միջոցով է, որ բնավորությունը դառնում է աստվածանման։ԱԴ 51.3

    Տառապյալին օգնության չհասնելը Աստծո օրենքի խախտում է։ Նա, ով սիրում է Աստծուն, կսիրի ոչ միայն մարդուն, այլ քնքշալից կարեկցան-քով կվերաբերվի Նրա ստեղծած բոլոր արարածներին։ Աստծո Հոգին, երբ բնակվում է մարդու մեջ, մղում է նրան ամոքելու ցավը, ոչ թե ցավ պատճա— ռելու։ Մենք պետք է թեթևացնենք ամեն տառապանք՝ գիտակցելով, որ հանդիսանում ենք Աստծո գործիքը, որ իրենց ուժերի ներածին չափով պիտի օգնեն կարիքավորին։ Մենք պետք է համագործակցենք Աստծո հետ։ Ոմանք մեծ սեր են ցուցաբերում իրենց հարազատների, ընկերների nı սի— րեցյալների հանդեպ, մինչդեռ զլանում են բարի և ուշադիր լինել նրանց նկատմամբ, ովքեր ջերմ կարեկցանքի, բարության ու սիրո կարիք ունեն։ Եկեք անկեղծ սրտով հարցնենք, ո՞վ է իմ ընկերը։ Մեր ընկերները ոչ միայն մեր հարևաններն ու մտերիմները, ոչ միայն մեր եկեղեցու անդամները կամ մեզ նման մտածողներն են, այլ ողջ մարդկային ընտանիքը։ Մենք պետք է բարիք անենք բոլոր մարդկանց և հատկապես նրանց, ովքեր հավատի ընտանիքից են։ Պիտի ցույց տանք աշխարհին, թե ինչ է նշանակում իրականացնել Աստծո օրենքը։ Պետք է սիրենք Աստծուն ամենից ավելի և մեր ընկերոջը, ինչպես մեր անձը։ԱԴ 51.4