Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Անեն ինչ անում ենք Հիսուսի անունով, 18 Հունիս

    Եվ ամեն ինչ. nր էլ անեք խոսքով կամ գործով ամենը արեք Sեր Հիսուսի անունով գnՀություն տալով Աստծուն և Հորը նրա ձեռով։ կողոսաgիս 3. 17:ԱԴ 179.1

    Տերը պահանջում է, որ յուրաքանչյուր մարդ նվիրվի լիովին, և բոլոր այսպես վարվողները մեծագույն բավարարություն կզգան ան-ձամբ և բավականություն կպատճառեն նրանց, ովքեր հետաքրքրված են իրենցով։ Երիտասարդները պիտի գիտակցեն, որ հոգևոր խորը փորձա-ռության կարիք ունեն։ Մակերեսային աշխատանքը նրանց ոչ մի օգուտ չի տա։ Աստծո խոսքի լույսը պետք է ներթափանցի ձեր սրտերի մեջ, որ-պեսզի ուսումնասիրեք այն լուսավորող ճրագով։ԱԴ 179.2

    Իրար հետ շփվելիս կարող եք օգնել և օրհնություն բերել միմյանց այն դեպքում, երբ գործեք աստվածային ներգործությամբ, սակայն ոմանք լուրջ արատներ ունեն, որոնք ավելի ու ավելի են իշխում նրանց վրա, և եթե չհաղթվեն, սրտից դուրս կմղեն Աստծո Հոգին... Աստվածաշնչական կրո— նը մյուս ազդեցություններին հավասար մի ազդեցություն չէ, այն գերագույն ուժ է, որ կլանում և վերահսկում է մնացած բոլոր ազդեցությունները։ Աստվածաշնչական կրոնը պիտի վերահսկի մեր կյանքն ու վարքը։ Այն չպետք է նմանվի կտավի վրա տեղ-տեղ քսված ներկի, այլ իր ազդեցությամբ պետք է համակի ողջ կյանքը, ասես կտավը ընկղմված լինի ներկի մեջ այնպես, որ ամեն թելը ներկված փնի մուգ, հստակ, չխունացող գույնով։ Տերը կբացահայտի ձեզ Աստվածաշնչի գործնական բոլոր ճշմարտությունները, երբ դրանք կիրառեք ձեր կյանքում։ ճշմարտության սկզբունքները պիտի իրականացվեն առօրյա հարցերում։ԱԴ 179.3

    Անգամ առօրյա ամենաաննշան պարտականությունների կատարման մեջ պետք է մշտապես աճենք շնորհով՝ ղեկավարվելով վեհ և սուրբ դրդապատճառներով, որոնք զորեղ են, որովհետև բխում են Մեկից, Ով տվել է Իր կյանքը, որպեսզի մեզանում քրիստոնեական բնավորության կերտման մեջ հաջողակ լինելու դրդում առաջացնի։ԱԴ 179.4

    Ամեն տեղ, ուր թափանցում է Քրիստոնեական կրոնը, վերերկրային ուրախությամբ և խաղաղությամբ պայծառացնում և քաղցրացնում է կյանքն իր բոլոր կողմերով։ԱԴ 179.5