Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեր բացահայտ անհնազանդությունը վերածում ե հնազանդության, 20 Ապրիւ

    MissingԱԴ 118.1

    Որոշ երիտասարդ տղամարդիկ և կանայք չգիտեն աշխատանքը կատարելու ճիշտ ձևերը։ Չնայած որ նրանք միշտ զբաղված են, սակայն շատ քիչ արդյունք են ստանում։ Նրանք սխալ պատկերացում ունեն աշխատանքի մասին ե կարծում են, թե իրենք շատ են աշխատում, մինչդեռ եթե ճիշտ գործելաձևի հետևեին և ուշիմությամբ մոտենային իրենց անելիքին, ավելի կարճ ժամանակում շատ ավելին կանեին։ ժամանակ կորցնելով քիչ կարևոր հարցերի վրա՝ նրանք հոգնում են և շփոթության մեջ ընկնում, այն դեպքում, երբ կանչված են ավելի կարևոր պարտականու-թյուններ ստանձնելու։... Նման պարագաներում, երբ երիտասարդները այսպիսի սխալներ են թույլ տալիս, նրանց խորհուրդ չտալը մեղք կլիներ։ԱԴ 118.2

    Մարդկանց հետ իրենց թերությունների մասին խոսելը չափազանց նրբաբնույթ հարց է։ Հավանական է, որ հանդիմանվողի մեջ խոսեն հպարտությունն ու համառությունը, և նա անհնազանդություն և ընդդիմություն ցուցաբերի։ Սակայն չնայած այս ամենին, խորհուրդը պետք է տրվի և պակասությունները՝ մատնանշվեն։ Թող երիտասարդները խրատընկալ ոգի ձեռք բերեն, որպեսզի կարողանան օգուտ ստանալ նրանց ջանքերից, ովքեր ձգտում են օգնել իրենց։...ԱԴ 118.3

    Կարող է թվալ, թե մենք պետք է քննենք ինքներս մեզ, և մեր գործողությունները համաձայնեցնենք մեր իսկ չափանիշին։ Սակայն այդ այդպես չէ։ Դա ոչ թե բարեփոխություն, այլ խեղաթյուրում կառաջացնի։ Աշխատանքը պիտի սկսվի սրտում, և այնժամ ոգին, խոսքերը, դեմքի արտահայտությունը և գործողությունները կվկայեն տեղի ունեցած փոփոխության մասին։ ճանաչելով Քրիստոսին Իր առատահորդ շնորհի միջոցով՝ մենք փոխակերպվում ենք։... Խոնարհությամբ շտկում ենք մեր բնավորության արատներն ու բծերը։ Սրտում բնակվող Քրիստոսի շնորհիվ պիտանի ենք դառնում երկնային ընտանիքին անդամակցելու։ԱԴ 118.4