Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Եղիտն չհուսահատվեց, 18 Հուլիս

    Եվ յոթերորդ անգամ ասաg. ԱՀա մի փոքր ամպ’ մարգու ձեռքի չափ բարձրանում՛ է ծովիg, և նա ասաg. Բարձրաgիր ասա Աքաաբին, լծիր և իջիր անձրևը քեղ չբռնի։ Գ Թագավորաg 18. 44:ԱԴ 210.1

    Եղիայի այս փորձառությունը կարևոր դասեր է պարունակում մեզ համար, երբ Կարմեղոս լեռան վրա նա աղոթք էր անում անձրևի համար, նրա հավաար փորձվեց, սակայն նա հաստատակամություն հանդես բերեց առ Աստված իր խնդրանքում։ Վեց անգամ նա ջերմեռանդ աղոթք արեց, սակայն դեռ չէր երևում, որ խնդրանքը բավարարվել էր։ Այդուհանդերձ, ուժեղ հավատով նա շարունակում էր իր աղերսն ուղղել դեպի շնորհի գահը։ Եթե վեցերորդ անգամից հետո նա հուսահատվեր և դադարեր աղոթել, նրա աղոթքը չէր պատասխանվի։ Մենք ունենք մի Աստված, Ում ականջը փակ չէ մեր խնդրանքների համար, և եթե փորձենք հավատալ Նրա խոսքին, Նա հուսախաբ չի անի մեզ։ Նա կամենում է, որ մեր հետաքրքրությունները միաձուլվեն Իր հետաքրքրություններին, այդ դեպքում Նա կարող է առանց երկմտելու /ռհսկհ ոհմելու/ օրհնել մեզ, քանզի օրհնությունը ստանալով՝ փառքը մեզ չենք վերագրի, այլ լիովին այն կմատուցենք Աստծուն։ Միշտ չէ, որ Աստված անմիջապես պատաս-խանում է մեր աղոթքներին, որովհետև, եթե այդպես վարվեր, մենք կհա-մարեինք, որ իրավունք ունենք հավակնելու Աստծո օրհնություններին և բարեհաճությանը։ԱԴ 210.2

    Ծառան հետևում էր Եղիայի աղոթքին։ Քննելով իր սիրտը՝ Եղիան իրեն ավելի ու ավելի փոքր էր զգում թե՜ իր գնահատմամբ, թե Աստծո։ Նրան թվում էր, թե ինքը ոչինչ է, իսկ Աստված՝ ամեն ինչ, և երբ նա լիովին ուրացավ իր անձը՝ միևնույն ժամանակ կառչելով Փրկչից որպես միակ զորություն և արդարություն, պատասխանը եկավ։ԱԴ 210.3

    Որքան էլ խիզախ և հաջողակ լինի մարդը հատուկ աշխատանք կատարելիս, եթե մշտապես չնայի Աստծուն, ապա կկորցնի իր քաջու-թյունը, երբ կյանքում փորձվի իր հավատը։ Անգամ այն բանից հետո, երբ Աստված նշանակալից կերպով ցույց տվեց նրան Իր զորությունը, երբ նա ուժ ստացավ անելու Աստծո գործը, նա կձախողվեր, եթե անվերապա-հորեն չապավիներ Ամենակարողին։ԱԴ 210.4