Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սեպտեմբեր

    Ասածո հեա աշխատելու առանձնաշնորհ, 1 Սեպտեմբեր

    ՈրովՀետև մենք Աստծո գործակիցներ ենք. դուք Աստծո մշակությու— նր Աստծո շինվածքն եք։ Ա Կորնթ. 3.9:ԱԴ 257.1

    Եթե միայն գիտակցեիք, որ երկնքի Աստվածն ընդունում է Իր կա-ռավարման դեմ ապստամբածներին և ասում նրանց. «Դուք կարող եք համագործակցել ինձ հետ», ապա այսօր իսկ լիովին կնվիր-վեիք Նրան։ Մի՞թե հրաշալի չէ, որ կարող ենք շնորհի առատ հոսք ընդունել Աստծուց և համերաշխ աշխատել Նրա հետ։ Ի՞նչ է Աստված ուզում մեզ նման թշվառ, թույլ ու տկար էակներից։ Ի՞նչ կարող է Նա անել մեզ հետ։ Ամեն ինչ, եթե միայն պատրաստ լինենք ամեն բան նվիրաբերել Նրան։ԱԴ 257.2

    Երբ Աստված ինձ ծառայության կանչեց գրեթե մանկական հասակում, ես մտածում էի, թե ի՞նչ կարող եմ անել։ Աստված ասում է. «Արա այն, ինչ պատվիրում եմ»։ Սա է այն ամենը, ինչ մեզանից յուրաքանչյուրը պետք է անի։ Ես ուզում եմ ասել, թե ձեզանից ամեն մեկը ամենատարեցից մինչև ամենաերիտասարդը, ինչ կարող է անել։ Դուք կարող եք համագործակցել Աստծու հետ... և միմյանց։ Դուք չեք ջանա գոհացնել ինքներդ ձեզ։ Կգիտակցեք, որ պատասխանատու եք ձեր թողած ազդեցության համար։ԱԴ 257.3

    «Մենք Աստծո գործակիցներ ենք. դուք Աստծո մշակությունը»։ Մտածեք այս մասին։ Նա ձգտում է մշակել միտքը ճիշտ այնպես, ինչպես դուք մշակում եք հողը։ Նա փորձում է սերմ ցանել, որը պտուղ կտա Իր փառքի համար։ «Աստծո շինվածքն եք”, սակայն նա չի շինում առանց ձեր մասին հոգ տանելու։ԱԴ 257.4

    Եթե մեր կյանքը նվիրենք Նրան ծառայելուն, ապա երբեք չենք լինի այնպիսի վիճակում, որից Աստված ելք չի նախատեսել։ԱԴ 257.5

    Հիսուսը հայտնել է Իր անասելի սիրո ողջ աստվածային լիությունը և ասում է ձեզ. «Դուք գործակից եք Աստծուն»։ԱԴ 257.6