Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեզ անվախճան կյանք է արվում, 26 Դեկտեմբեր

    Ով Հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մաՀից։ Հայտնություն 2. 11:ԱԴ 376.1

    «Մեղքի վարձքը մահն է, իսկ Աստծո շնորհը՝ հավիտենական կյանք՝ Հիսուս Քրիստոսով՝ մեր Տիրոջով»։ Մինչ կյանքն արդարների ժառանգությունն է, մահն ամբարիշտների բաժինն է։ Մովսե֊ սը հայտարարեց Իսրայելին. «Տե`ս, ես այսօր քո առաջ եմ դնում կյանքը և բարին, մահը և չարը»։ Այս համարում չի խոսվում այն մահվան մասին, որը վճռվեց Ադամի համար, քանդի ողջ մարդկությունը կրում է նրա օրի-նազանցության պատիժը։ «Երկրորդ մահն է”, որ այնտեղ հակադրվում է հավիտենական կյանքին։ԱԴ 376.2

    Ադամի մեղքի հետևանքով մահը իշխեց ողջ մարդկային ցեղի վրա։ Բոլորն իջնում են գերեզման։ Իսկ փրկության ծրագրի միջոցով բոլորը դուրս են բերվելու իրենց գերեզմաններից։ «Արդարների և մեղավորների հարություն պիտի լինի», քանզի «ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»։ Սակայն հարու-թյուն առած երկու դասակարգերի միջև տարբերություն կա։ «Կգա ժամա-նակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան, ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար»։ Նրանք, որ «կյանքի հարությանը» արժանի են համարվել, «օրհնյալ և սուրբ” են։ «Սրանց վրա երկրորդ մահը իշխանություն չունի»։ Իսկ նրանք, ովքեր ապաշխարության և հավատի միջոցով ներում չեն ստացել, պետք է կրեն իրենց օրինազանցության պատիժը։ԱԴ 376.3

    Հրեշտակն ասաց. «Սատանան արմատն է, իսկ նրա զավակները՝ նրա ճյուղերը։ Այժմ նրանք այրված են՝ արմատը և ճյուղերը։ Նրանք մահացել են հավիտենական մահով։ Նրանք երբեք հարություն չեն առնելու, ե Աստծո տիեզերքր մաքուր է լինելու»։ Եվ բոլոր փրկվածների ողջ բազ-մությունը՝ ծեր և երիտասարդ, մեծ ու փոքր, իրենց շողշողուն պսակներր գցեցին Փրկչի ոտքերի մոտ և հիացմունքով ընկան Նրա առաջ ու երկրպագեցին հավիտյան և հավիտյանս հավիտենից ապրողին։ Գեղեցիկ նոր երկիրն իր ողջ փառքով սուրբերի հավերժական ժառանգությունն էր։ԱԴ 376.4