Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սերը ս|եսւյշ է իրականանա Սեր կյանքում, 12 Փետովար

    Սերն իր ընկերոջը չար բան չի ահի. ուրեմն օրենքի լրումը սերն է։ Հռովմայեցիս 13: 10:ԱԴ 48.1

    Որքան՜ շատերը սիրո պակաս ունեն։ O՜, եթե սերը կարողանար արմատախիլ անել սրտից ատելությունը, մրցակցության ու պայքարի ոգին և շատերին պղծող դառը արմատը։ Հիսուսի սերը երբեք չի կարող ընդունվել ու սփռվել սրտում, քանի դեռ դուրս չեն մղվել նախանձը, ատելությունն ու չար կասկածները։ԱԴ 48.2

    Շատերը ինքնախաբեությամբ են զբաղում, քանի որ սիրո սկզբունքը տեղ չի գտել իրենց սրտերում։ Նրանք կարող են իրենց սխալների և թերությունների հանդեպ աչք փակել, սակայն չեն կարող խաբել Աստծուն։ Բարենորոգում պետք է տեղի ունենա։ ճշմարտության խոփը պիտի խոր ակոս— ներ փորի մեր հպարտ սրտերում և փխրեցնի մեր չսրբագործված էության կարծր հողը, որպեսզի Հիսուսի Հոգին ու սերը արմատ գցեն մեր սրտերում։ ժամանակը շատ արագ է անցնում, շուտով ամեն գործ պիտի դատվի, ե կամ մեր մեղքերը, կամ էլ անունները ջնջվելու են կյանքի գրքից...ԱԴ 48.3

    Մաքուր սերը պարզ է իր դրսևորումներում, այն տարբերվում է մյուս բոլոր սկզբունքներից, որոնցով մարդիկ առաջնորդվում են։ Երբ նրան միախառնվում են երկրավոր դրդապատճառներն ու անձնական շահերը, այն կորցնում է իր մաքրությունը։ Աստծո համար ավելի կարևոր է մեր ցուցաբերած սերն աշխատանքում, քան մեր արածի քանակը։ Սերը երկնային հատկություն է։ Այն չի կարող ծագել մարմնավոր սրտում։ Այս երկնային բույսը ծաղկում է միայն այնտեղ, ուր Քրիստոսն է գերիշխում։ Միրո առկայության դեպքում կյանքը լի է զորությամբ և ճշմարտությամբ։ Սերը միայն ու միայն բարիք է գործում։ Նրանք, ովքեր սեր ունեն, սրբության պտուղ են տափս և, ի վերջո, հավիտենական կյանք ժառանգում։ԱԴ 48.4

    Նա, Ով պատվիրել էր, որ սերը ղեկավար սկզբունք փնի հին ուխտի ժամանակաշրջանում, նույն Հիսուսն էր, Ով Նոր Կտակարանում պատ— վիրեց Իր հետևորդներին սերը դարձնել իրենց կյանքի ղեկավար սկզբուն-քը։ ճշմարիտ սրբագործությունը սիրո սկզբունքի իրագործումն է։ԱԴ 48.5