Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ասաված օրհնում է աղքատների մասին հոգացողներին, 22 Սեպտեմբեր

    Երանի նրան, որ Հոգս է անում աղքատի Համար. նեղության օրը Տերը Կփրկի նրան։ Սաղմnս 41. 1:ԱԴ 278.1

    Կատարելով Աստծո ծրագիրը՝ մենք ներկայանում ենք իբրև Նրա ծառաներ։ԱԴ 278.2

    Մեր կյանքի կտավի մեջ եսասիրության ոչ մի թել չպետք Է լինի, քանի որ այն կփչացնի գործվածքը։ Սակայն, ավա՜ղ, որքան անհոգ են մարդիկ։ Որքան հազվադեպ են նրանք Աստծո տառապյալների շահերը դարձնում իրենցը։ Ամենուրեք նրանց շուրջն աղքատներ կան, սակայն նրանք անհոգ ու անտարբեր անցնում են նրանց կողքով՝ անուշադրության մատնելով այրիներին ու որբերին, որոնք, միջոցներ չունենալով, տառապում են, սակայն չեն ասում իրենց կարիքի մասին։ Եթե հարուստները մի փոքր գումար ունենային բանկում՝ դնելով այն աղքատների տրամադրության տակ, ապա որքա՜ն մարդկանց տառապանք կթեթևանար։ Աստծո սուրբ սերը պետք Է մղի յուրաքանչյուրին տեսնելու, որ ինքը պարտավոր Է հոգալու մեկ ուրիշի մասին՝ դրանով իսկ կենդանի պահելով բարեգործության ոգին։ Նա պատիվ Է անում մեզ՝ դարձնելով մեզ Իր օգնող ձեռքը։ Բողոքելու փոխարեն ուրախանանք, որ արտոնություն ունենք ծառայելու այդպիսի բարի և ողորմած Տիրոջ ձեռքի տակ։ԱԴ 278.3

    Ուշադրություն դարձրեք Եսայիայի խոսքերին. «Թափառական խեղ-ճերին տար տունդ, երբ մի մերկ տեսնես, նրան հագցրու։ Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի»։ Ձեր հոգիները կլինեն ջրված պարտեզի նման, որի ջրերը չեն պակասում։ԱԴ 278.4

    Ես հիշում եմ մի աղքատ մարդու, որն ապրում Էր հարուստ որբևայրու հարևանությամբ։ Այրին մշակել Էր իր պտղատու այգին, և կտրված ճյուղերն ու շիվերը լցված Էին ցանկապատի մոտ։ Այս աղքատ մարդը խնդրեց դրանք որպես վառելանյութ, սակայն կինը մերժեց նրան՝ ասելով. «Ես ուզում եմ այրել դրանք, որովհետև մոխիրը կպարարտացնի իմ հողը»։ Այս կնոջ տան մոտով անցնելիս՝ միշտ մտածում եմ այդ դեպքի մասին։ Նա հողը պարարտացնում Էր աղքատին անտեսելու հաշվին։ԱԴ 278.5

    Մարդկության կարիքները չհասկանալու, Աստծո օգնական ձեռքը լի-նել չկամենալու դեպքում ամենաթանկագին ընծաները, առատաձեռնու-թյան ամենամեծ ցուցադրումը գարշելի են Նրա համար։ Միայն ծառայու-թյանը նվիրված կյանքն Է, որ իսկական երջանկություն Է պարգևում։ԱԴ 278.6