Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք դառնում ենք սյուներ Ասածո աաճարոıմ 29 Դեկտեմբեր

    Ով Հաղթի, “նրան սյուն կանեմ՝ իմ՛ Աստծո տաճարում, և նա այլևս այնտեղից գուրս չի գա, և. նրա վրա կգրեմ՝ իմ՝ Աստծո անունը, և իմ Աստժո քաղաքի անունը, այն Նոր Երուսաղեմի անունը, որ իջuում է երկնքից, իմ Աստծուց, և իմնոր անունը։ Հայտնություն 3. 12:ԱԴ 379.1

    Ցանկացած մարդու միակ հույսը Հիսուս Քրիստոսն է։ Մաքուր ե սուրբ հանդերձները ոչ ոք չի հագնելու քաղաքի դռնից ներս մտնելուց հետո։ Բոլոր մտնողների հագին լինելու է Քրիստոսի արդարու-թյան պատմուճանը, իսկ ճակատներին՝ Աստծո անունը։ Այս անունը հոր—հըրդանիշ է, որ առաքյալը տեսել է տեսիլքում, և նշանակում է, որ մարդն իր ողջ մտքով, գիտակցաբար և հավատարմորեն հնազանդում է Աստծո պատվիրաններին։ԱԴ 379.2

    Պայքարը, որի միջով անցնում ենք, վերջինն է, որ պիտի մղենք այս աշխարհում։ Մենք այժմ գտնվում ենք դրա մեջ։ Երկու կողմեր պայքարում են իշխանության համար։ Այս պայքարում մենք չենք կարող չեզոք դիրք գրավել։ Պետք է հարենք կամ այս, կամ այն կողմին։ Եթե անցնում ենք Քրիստոսի կողմը, եթե խոսքով և գործով ճանաչում ենք Նրան աշխարհի առաջ, ապա կենդանի վկայություն ենք տալիս այն մասին, թե ում ենք նախընտրում ծառայել և պատվել։ Երկրի պատմության այս կարևոր ժամանա— կաշրջսւնում մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը անորոշության մեջ գտնվի՝ չիմանալով, թե մենք ում կողմից ենք։ԱԴ 379.3

    Թշնամու ամեն պաշարումից հաղթող դուրս գալու համար պետք է ապավինենք մի զորության, որը մեզանից դուրս և վեր է։ Պիտի մշտական, կենդանի կապ պահպանենք Քրիստոսի հետ, որ կարող է հաղթանակ շնորհել բոլոր նրանց, ովքեր պահպանում են իրենց հավատն ու խոնարհությունը։ Եթե հույս ունենք ստանալու հաղթողի վարձը, պետք է համառորեն շարունակենք քրիստոնեական պատերազմը, թեկուզ ամեն մի քայլ կատարելիս հանդիպենք ընդդիմության։ «Որպես հաղթողներ, մենք պետք է թագավորենք Քրիստոսի հետ երկնային արքունիքում, և հաղթող պիտի դառնանք Գառան արյան ու մեր վկայության խոսքի միջոցով։ «Ով հաղթի, նրան սյուն կանեմ իմ Աստծո տաճարում»։ԱԴ 379.4